Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Լիլիթ Հովհաննիսյանի «իրական պատմությունը»

15.11.2012

Ահա թե ինչ է լինում, երբ աղջիկը, մտածելով հանդերձ «ախ ինչու ես սիրեցի քեզ ու ինչու դարձա քո ընկերուհին», աչք է փակում, որ նա «մռայլ երկինք» է եւ ուզում է, որ «ոչինչ չասող հայացքով» նայող այդ տղան ամեն դեպքում լինի իր կողքին… Լիլիթ Հովհաննիսյանի նոր՝ «Ես եմ հորինել» տեսահոլովակի հիմքի «իրական պատմությունը», որի մասին մենք «զգուշացվում» ենք գործողությունների ծավալման հենց սկզբում, կարծում եմ՝ պետք է փնտրել նրա նախորդ տեսահոլովակում: Ինչպես երեւում է, «Դու եթե աղջիկ լինեիր» հորդոր-խրատը չի աշխատել, եւ դրան զուգահեռ, թռվռան աղջիկը «շուտ չի հեռացել» եւ մնացել է ՆՐԱ «ընկերուհին»: Որպես հետեւանք, արդեն նոր տեսահոլովակում ունենք երեխան գրկին մնացած կին (ինչպես սովորաբար ձևակերպվում է այդ իրողությունը), ով վերջապես եկել է այն համոզման, որ իր սերը ինքն է հորինել, եւ կանգնել այն փաստի առաջ, որ «մութ է, մութ է» իր սրտում:

Չէ, հնարավոր չէ, որ Լիլիթ Հովհաննիսյանի ծրագրերում չլինի կանանց իրավունքների պաշտպանության հարց կամ գոնե նրանց սոցիալ-հասարակական խնդիրները շոշափող մի բան: Ափսոս որ դա չենք կարող ճշտել անձամբ նրանից, քանի որ աստղակերտման ճանապարհին երգչուհին եւ նրա ամուսին-պրոդյուսերը սկսել են հարցազրույցներից խուսափել (ընդ որում՝ հատկապես կայքերի հետ աշխատանքին է դա վերաբերում, ինչպես նշել էր Վահրամը): Գուցե դա արգելված պտուղի էֆեկտ ստանալու միտում ունի, եւ անգամ կարծում եմ, որ արդեն արդյունք տվել է որպես PR քայլ: Փոխարենը Լիլիթը ակտիվ կապի մեջ է ֆեյսբուքյան հանրության հետ եւ բավական նպատակային է օգտագործում այդ լսարանը: Նա այսօր համենայն դեպս հայկական շոու բիզնեսի այն քիչ ներկայացուցիչներից է, որ իր գործին վերաբերվում է որպես աշխատանքի (ոչ հոբբիի), ավելին՝ բիզնեսի:

Չշեղվելով կանանց թեմայից եւ նաեւ հիշելով, որ Լիլիթին առաջին անգամ կերպարանափոխված տեսնելուց հետո բոլորը նրան սկսեցին համեմատել Բեյոնսեի հետ, կռահում եմ, որ երգչուհու հաջորդ տեսահոլովակը պատասխանելու է մոտավորապես “Who run the world” (Ով է ղեկավարում աշխարհը) հարցին (հիշեցնենք, որ Բեյոնսեի պատասխանն է՝ Girls!), իսկ հերոսուհին լինելու է երեխային միայնակ մեծացրած, դժվարություններ հաղթահարած ու այդ կապակցությամբ շատ-շատ ասելիք ունեցող կին:

Էլեն

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13269 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Alisa | 12-01-2013 13:50
Es ov vor grela sra masin togh arajin@ inq@ ira masin mtaci. Ete karcuma vor inq@ anteri e uremn sxalvum e.Amen mard uni ir dzev@ cashak@ ev ayln................
Մարի | 21-11-2012 00:19
Լիլիթի <անհաջող> երկրպագուներ, ինչու եք խառնվել իրար? Սիրում եք?` լսեք: Ու վերջապես արդեն դուք եք զզվացրել Ձեր նույն գրառումներով ու հարձակվողական մեկնաբանություններով: Կարող եք հասկանալ, որ մարդիկ կան, ում դա դուր չի գալիս, ինչու եք բոլորի վրա հարձակվում: Ձեզ ոչ ոք չարգելեց լսել իր երգերը: Մեկի համար դա տկարամտություն ա, մյուսի համար` արվեստի գործ: Խորը շունչ քաշեք ու նորմալ ընդունեք քննադատությունն ու առհասարակ մարդկանց կարծիքը:
Diana | 18-11-2012 15:12
ankaputyun..hangist toxeq eli et axjkan....shat el lavna..ov chi havanum, tox chlsi u chnayi ira tesahoovakner@!!!zzvcriq!
Աննա | 16-11-2012 13:52
Վաաայ, ապրի գրողը, շատ ճիշտ կանխատեսումներ են, հաստատ հաջորդ երգը հենց այդպիսին է լիելու... ուղղակի մարդիկ չեն հասկանում, որ կարևորը քանակը չի աշխատանքի, այլ որակը... Եվ մի բան էլ ` երգի դեպքում շատ ավելի կարևոր է երգը, ոչ թե տեսահոլովակը, որի վրա մեծ գումարներ և աշխատանք են ծախսում, իսկ երգը 5 րոպեում ամենապրիմիտիվ բառերով ու ամենաէժանագին կերպով ներկայացնում... Լիլիթ Հովհաննիսյանի դեմ ոչինչ չունեմ, պարզապես հայկական շոուբիզնեսի օրենքները Լիլիթը լավ կերտեց կարճ ժամանակում` ներկայացնել ինչքան հնարավոր է շատ երգ ու տեսահոլովակ, ընդորում երգը պարտադիր պետք է լինի այնպիսինը, որ համերգներին երգելու համապատասխան լինի, պետք է տեսահոլովակը լինի դասական պատմության մասին` մի քանի անիմաստ մոտիվներ ավելացնելով, ու այսպես շարունակ... դեռ լավ չեմ ուսումնասիրել հայկական շոուբիզնեսի թյուրիմացությունները...

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

2024-ի Աստղագուշակը՝ ըստ կենդանակերպի նշանների. ի՞նչ է մեզ սպասում Կանաչ վիշապի տարում

05.01.2024
2024 թվականն արդեն իր լիազորությունների մեջ է մտել։ Եվ մենք նորից հուզմունքով ենք նայում ապագային. ի՞նչ կբերի այն մեզ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2024 11:32
Արևածաղիկը, կարագը, գետնանուշի կարագը, պարմեզանը, մակադամիան, կոկոսի յուղը, քունջութը և ձողաձկան լյարդը հարուստ են ճարպերով, ինչը նրանց շատ կալորիական է դարձնում: Այնուամենայնիվ, դրանք պարունակում են կյանքի համար անհրաժեշտ բազմաթիվ միկրո և մակրո տարրեր: Հետևաբար, ըստ մասնագետների՝ դրանք բացառելու կարիք չկա, գլխավորը միջոցը պահպանելն է, քանի որ չափաբաժինը որոշում է՝ արտադրանքը կլինի «դեղամիջո՞ց», թե՞ «թույն»։
27-04-2024 11:07
Ամուսնուն/կնոջը դավաճանելը ոմանց համար մղձավանջային սցենար է: Սակայն հայտնի նյարդավիրաբույժն ասում է, որ դուք կարող եք հանգիստ լինել՝ իմանալով, որ նման երազները չեն նշանակում, որ ձեր հարաբերությունները վտանգված են: Իր «This Is Why You Dream» գրքում բժիշկ Ռահուլ Ջանդիալը գրում է, որ նման սեքսուալ երազները զարմանալիորեն տարածված են եւ չեն վկայում ձեր զուգընկերոջը դավաճանելու ցանկության մասին:
27-04-2024 05:29
Իրանում կանանց արգելել են այցելել մարզադաշտերից մեկը: Յադեգար-է Էմամ մարզադաշտը փակ է կանանց համար, քանի դեռ այնտեղ ենթակառուցվածքները «բարելավված չեն»:
26-04-2024 08:16
Լույսի ավելի բարձր մակարդակի ազդեցությունը կարող է օգնել մարդկանց ավելի զգոն զգալ և բարելավել մտավոր աշխատանքը: Ըստ Բելգիայի Լիեժի համալսարանի գիտնականների՝ այս ազդեցությունները հիմնականում կախված են ցանցաթաղանթի լուսազգայուն բջիջների ենթադասից, որոնք կոչվում են ipRCG: Այս բջիջները թափանցում են ուղեղի մի քանի հատվածներ, ներառյալ հիպոթալամուսը, որը կապված է ցիրկադային ռիթմի, քնի և ուշադրության կարգավորման հետ:
26-04-2024 08:13
Շվեդիայի արքայադուստր Վիկտորիան աշնանը բանակային պատրաստություն կանցնի, որն անհրաժեշտ է սպայական կոչման համար։ 46-ամյա Վիկտորյայի մարզումը նրա՝ գահին բարձրանալու նախապատրաստության մի մասն է լինելու:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2024
Դիտվել է 856 անգամ
23.04.2024
Դիտվել է 237 անգամ
25.04.2024
Դիտվել է 204 անգամ
26.04.2024
Դիտվել է 168 անգամ
27.04.2024
Դիտվել է 137 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster