Որն է ֆրանսուհիների բարեկազմության գաղտնիքը. դիետոլոգի բացահայտումը
15.10.2012
Թվում է, թե ֆրանսուհիները միշտ ինչ-որ գաղտնի կերպով կարողանում են պահպանել իրենց բարակ իրանն ամբողջ կյանքի ընթացքում: Դիետոլոգ Ֆրանսուազ լ’Էրմիտը որոշել է բացել ֆրանսուհիների «գաղտնիքը»:
Կարևորը' չուտել ոտքի վրա: Սննդի ընդունման գործընթացը պետք է տևի մոտավորապես 20 րոպե:
Մեծ ուշադրություն պետք է դարձնել ընթրիքին, իսկ օրվա ընթացքում պետք է գոնե երկու անգամ սնվել, ընդ որում դանդաղ ծամելով սնունդը:
Պակաս կարևոր չէ նաև այն շրջապատը, որի ներկայությամբ դուք ուտում եք: «Նստելով սեղանի առաջ օրվա ընթացքում երկու անգամ և ընտանիքի անդամների ընկերակցությամբ, արտաքնապես Դուք պարզապես կփայլեք»,- հավատացնում է դիետոլոգը:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 9514 անգամ
|