Այս կարկանդակը հիանալի լրացում է առաջին ուտեստին: Շատ հեշտ է պատրաստվում, ունի նուրբ համ և հիանալի բույր:
Անհրաժեշտ է'
ձու' 2 հատ, կեֆիր' 1 բաժակ, ալյուր' 1 բաժակ, նրբերշիկ, խոզապուխտ կամ երշիկ' 200 գ, չոր պանիր՝ 250 գ, սոդա' 0.5 թ. գդալ, աղ' 0.5 թ. գդալ, կանաչի:
Պատրաստման եղանակը.
Ձուն հարում ենք, ավելացնում աղը: Սոդան լցնում ենք կեֆիրի մեջ, խառնում և թողնում մի քանի րոպե: Այնուհետև այն ավելացնում եք հարած ձի վրա: Ավելացմում եք ալյուրն ու լավ խառնում: Կտրատում ենք խոզապուխտը, նրբերշիկը կամ երշիկը: Պանիրը քերում ենք խոշոր անցքերով քերիչով, մանր կտրատում ենք կանաչին: Այս ամենը ավելացնում ենք խմորի վրա և խառնում: Ստվարաթղթի վրա կարագ քսեք, դրեք թավայի մեջ: Վրան շաղ տվեք չորահացի փշուրներ: Լցրեք խմորը վրան և գդալով հարթեցրեք: Զանգվածը դնում ենք արդեն 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թողնում 25 րոպե: Կարկանդակը պետք է թեթև կարմրի: Պանրով կարկանդակը պատրաստ է, կարող եք վայելել: Բարի ախորժակ:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: