Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Կյանքը քաոսից փրկելու 10 ճանապարհ

25.09.2012

Մեր կյանքն իսկական քաոսի է վերածվում, երբ  սկսում ենք մեծ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչն իրականում այդքան էլ կարևոր չէ մեզ համար: Մենք նյարդայնանում ենք ամեն մանրուքից, հոգնում մեզ շրջապատող իրերից, մարդկանցից, կրկնվող իրավիճակներից և այլն: Ի վերջո, մենք մեզ հասցնում ենք անելանելի վիճակի, որտեղից լուծումը գտնելու փոխարեն ավելի ու ավելի ենք խճճվում: Այս ամենից խուսափելու տասը ճանապարհ LN-ից…

Դադարեք այդքան մեծ ուշադրություն դարձնել Ձեր էմոցիաներին: Դրանք պարզապես էմոցիաներ են, որոնք հայտնվում են, հետո չքանում, փոխվում և այսպես շարունակ: Կառավարեք Ձեր արարքները, մի խուսափեք մի քանի անգամ հարցի շուրջ մտածելուց:

Քիչ լսեք Ձեր ներքին ձայնին: Եթե ուզում եք երջանիկ լինել , ապա դադարեք կրկնել, որ  դժբախտ եք:  Հաճախ մենք ինքներս բացատրում ենք մեզ, թե ինչ ենք զգում, մտածում` ինչ է նշանակում այս կամ այն էմոցիան: Այս բացատրությունների գերակշռող մասը միայն պատկերացումներ են, երևակայություն, մնացած մասը Ձեր ներքինի հետ անհամերաշխությունն է:  Մի երևակայեք, թե ինչ են Ձեր մասին մտածում մարդիկ: Հավատացեք, որ ավելի հաճախ Ձեր ներքին ձայնը խաբում է Ձեզ և վնասում:

Սովորեք չանհանգստանալ և կառավարել Ձեր հիստերայի նոպաները: Ինչքան շատ  մտածեք վատ բաների մասին, այնքան մեծ է հավանականությունը, որ դրանք կպատահեն Ձեզ հետ:

Ինչքան հնարավոր է, հեռու վանեք մեղքի զգացումը: Ձեզ ինչ-որ բանում մեղադրելով՝ Դուք հաստատ ոչինչ չեք փոխի:Եթե մեղքի զգացում ունեք որևէ արարքի համար, ապա Ձեզ տանջելու փոխարեն մտածեք, թե ինչ քայլ կարելի է անել, որ նախկինը ուղղվի կամ գոնե հետևանքներն ավելի մեղմացուցիչ լինեն: Եթե հնարավոր չէ, պարզապես ընդունեք  Ձեր սխալը և փորձեք հաջորդ անգամ չկրկնել:

Մի անհանգստացեք, մի  նյարդայնացեք Ձեզ չվերաբերող հարցերի շուրջ: Տհաճ մարդիկ իրականում չպետք է  Ձեզ անհանգստություն պատճառեն, իսկ հաճելի մարդիկ՝ ուրախացնեն: Մարդիկ և իրադարձությունները  պարզապես մարդիկ են և անընդհատ կրկնվող իրադարձություններ, և ոչ ավելին: Յուրաքանչյուր զգացում՝ հիացմունքից մինչև բարկություն, առաջանում է  իրադարձությունների  արդյունքում, բայց դրանք չեն կարող կառավարել Ձեզ, եթե  Դուք թույլ չտաք:

Բավական է ինքնադատափետմամբ  զբաղվեք: Ինքնապախարակումն անիմաստ գործընթաց է, որը ոչ մի արդյունք չի տալու: Ինչքան  առաջ գնաք, միևնույնն է,  լինելու են Ձեզնից առաջ կանգնողներ, ինչքան վերև թռչեք, լինելու են նաև ավելի վեր սլացողներ և այդպես շարունակ: Բայց հիշեք, որ ինչքան էլ Դուք ներքև ընկնեք, կգտնվեն հազարավորներ, որ ավելի ներքևում կլինեն: Մի քննադատեք նաև ուրիշներին, դա նույնպես անիմաստ և անշնորհակալ գործ է:

Մի կենտրոնացեք այն բանի  վրա, որ Ձեր աշխատանքը, կյանքը զարգանում են ոչ այն ուղղությամբ, որն ինքներդ  կցանկանայիք: Ինչքան փորձեք կոնկրետ պլանով առաջ շարժվել, այդքան դուրս կգաք այդ սահմանագծից: Կյանքն անընդհատ փոխվում է. պլաններ մի կազմեք:

Բավական է հաշվարկեք: Մի փորձեք ամեն ինչ կատարյալ անել, անցնել բոլոր սահմանված ռեկորդներն ու ստանալ բոլոր մրցանակները: Հրաժարվեք գնահատականից, ստատուսից կախվածությունից: Ոչ մի մրցանակ չի կարող որոշել՝ լավ աշխատող եք  Դուք,թե՝ ոչ: Ինչպես նաև գնահատականը չէ, որ որոշելու է՝ գիտեք Դուք այդ առարկան, թե՝ ոչ:

Մի որոշեք ուրիշի փոխարեն: Թույլ մի տվեք, որ ուրիշներն օգտագործեն Ձեզ՝ իրենց արարքների պատասխանատվությունից խուսափելու նպատակով: Դուք պատասխանատվությո՞ւն եք զգում ուրիշների երջանկության կամ հաջողությունների համար: Բայց ինչու. չէ որ դա նրանց կյանքն է, նրանց պարտականությունը:

Մի անհանգստացեք Ձեր էության համար: Անհատականությունը, ինչպես էգոն, ընդամենը մեր գիտակցությամբ ստեղծված համակարգեր են:  Եթե տվյալ պահին Ձեր էությունն այնքան էլ հաճելի չէ  Ձեզ համար, մի անհանգստացեք. Դուք միշտ կարող եք այն փոխել: Մի կենտրոնացեք  Ձեր թերությունների վրա, պարզապես փորձեք փոխել այն ամենը, ինչ զգում եք, որ տհաճություն է պատճառում Ձեզ կամ շրջապատողներին:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4429 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 617 անգամ
15.05.2024
Դիտվել է 163 անգամ
17.05.2024
Դիտվել է 86 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster