Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչպիսի վաճառողուհիներ են պահանջվում երեւանյան խանութներում

24.09.2012

Կիրակնօրյա երկարատեւ շոփինգից հետո ես սկսեցի լիովին կիսել սփյուռքահայ ծանոթիս զարմանքը, թե Երեւանում բոլոր գեղեցիկ աղջիկները խանութներում են աշխատում: Ինչպես մինչ այդ չէի նկատել… Եվ հարցն այն չէ, որ նրա ասելուց հետո հագուստների խանութներում վաճառողուհիները սկսեցին ավելի գեղեցիկ թվալ: Չէ, պարզապես ակնհայտ է, որ խանութատերերի «Պահանջվում են բարետես արտաքինով աղջիկներ» հայտարարություններն աճուրդով են արձագանք գտնում:

…Քսան րոպե շարունակ ինձ այդպես էլ չէր հաջողվում որսալ վաճառողուհու իրական ձայնի նոտաները. նա դիմացավ եւ մինչեւ վերջ վերնաշապիկի վերաբերյալ իմ հետաքրքրասիրությունը բավարարեց նույն՝ շարբաթ ձայնով: Մի քիչ հետո, իհարկե, գլխի ընկա, որ կարելի էր նրան ավելի շուտ բաց թողնել եւ իսկական ձայնը լսել գործընկերոջ հետ շփվելիս: Վատ ձայն չէր, եւ ով էր նրան համոզել, թե իրենց խանութի բոլոր այցելուները ձայնը «շատ քաղցր» են սիրում:

Հարցի պատասխանն ինձ մոտավորապես պարզ դարձավ օծանելիք ընտրելու ընթացքում «ժպիտի մասթեր կլասի» ականատես լինելուց հետո: Խանութի տերը համբերեց մինչեւ ինձնից առաջ օծենալիք ընտրող կնոջ հեռանալը, մոտեցավ նախանձելի գեղեցիկ ժպիտով վաճառողուհուն եւ իբր ժպիտ ցույց տալով՝ դեմքը ծամածռեց. «Ժպտա~~: Քո թթված դեմքը հաճախորդին պետք չի»: Աղջկա դեմքից ժպիտը մի վայրկյան կորավ, հետո մի քանի շերտ ավել ժպիտով նա մոտեցավ ինձ սպասարկելու: Երեւի որպես հաճախորդ չէի դիտարկվել. «ժպիտի մասթեր կլասն» արժեցավ առնվազն իմ չգնած օծանելիքը: Ես արդեն հեռանում էի դեպի դուռը, որի ապակու հայտարարությունից խանութը դեռ շարունակում էր «պահանջել ժպտադեմ վաճառողուհիներ»:

Երեւում է՝ տրամադրությունը բարձրացնում են միայն կարճ շոփինգները…

 Էլեն

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 4050 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-05-2024 13:54
Հարավային Կորեայի Չուն Անգ համալսարանի գիտնականները պարզել են, որ օրական մինչև երեք չափաբաժին կիմչի ուտելը կարող է նվազեցնել որովայնի ճարպի քանակը՝ պոտենցիալ նվազեցնելով շաքարախտի առաջացման վտանգը: Կաղամբի կիմչին կարողացել է 10%-ով նվազեցնել գոտկատեղի շրջագծի վտանգավոր աճի ռիսկը: Սպիտակ բողկի կիմչի օգտագործած տղամարդիկ և կանայք համապատասխանաբար 8%-ով և 11%-ով ավելի քիչ են ունեցել որովայնի ճարպակալում:
06-05-2024 13:49
Մադոննան իր շրջագայությունն ավարտեց Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում անվճար համերգով, որը կայացավ 1,6 միլիոն երկրպագուների ներկայությամբ։ Դա նրա շրջագայության վերջին գիշերն էր (այն մեկնարկել էր հոկտեմբերից), որը նվիրված էր փոփ երաժշտության մեջ երգչուհու չորրորդ տասնամյակին:
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
06-05-2024 11:00
Ակտիվ կենսակերպ վարելը որքան հնարավոր է երկար տարիների ընթացքում, անգամ, եթե կանայք սկսում են ֆիզիկական ակտիվության մասին խորհուրդներին հետեւել 50 տարեկանում, կարող է կարեւոր օգուտ բերել ֆիզիկական առողջության տեսակետից, հատկապես ֆիզիկական ֆունկցիոնալության առումով... Կատարյալ տարբերակում կանայք պետք է բարձրացնեն իրենց ակտիվության մակարդակը, որպեսզի համապատասխանեն ֆիզիկական ակտիվության լավ վիճակին 55 տարեկանում։
06-05-2024 04:21
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն անցած տարվա մջոցառման ժամանակ արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին: Էուգենիո Կասնիգին TikTok-ում հայտարարել է, որ այլեւս չի աշխատի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում անցկացվող միջոցառման ժամանակ, որի ընթացքում դիմավորում էր հյուրերին, քանի որ մեկ տարի առաջ իր գեղեցիկ արտաքինը դարձել էր վիրուսային:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 978 անգամ
06.05.2024
Դիտվել է 275 անգամ
03.05.2024
Դիտվել է 184 անգամ
04.05.2024
Դիտվել է 141 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster