Ցանկացած լեդիի համար դիետան խախտվում է հենց այն պահին, երբ նա տեսնում է շոկոլադ: Շոկոլադը երջանկություն է, իսկ երեք շոկոլադը' եռակի երջանկություն: Ուրեմն, սիրելի լեդիներ, մի կողմ ենք դնում դիետաներն ու առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքով' եթե շատ շոկոլադ ես ուտում, չի նշանակում, որ կգիրանաս, հակառակը' նշանակում է, որ անչափ քաղցր կլինես: «Երեք շոկոլադ» տորթը պատրաստելու համար անհրաժեշտ է`
200 գ կաթնային շոկոլադ 200 գ դառը շոկոլադ 200 գ սպիտակ շոկոլադ 1 կտոր դոնդող 6 ձվի դեղնուց 60 գ կարագ 450 մլ սերուցք 150 գ թխվածքաբլիթ 20 գ ընկույզ 20 գ կակաո 20 մլ կոնյակ
Թխվածքաբլիթներն անցկացնում ենք խոշոր քերիչով: Ավելացնում ենք կտրտած ընկույզները, կոնյակը, կակաոն եւ խառնում ենք: Ֆորմայի մեջ կարագ ենք քսում, թխվածքաբլիթներից ստացված զանգվածը հավասարաչափ տարածում ենք:
Կարող ենք անցնել շոկոլադե շերտերի պատրաստմանը: Ամեն մի շերտի համար մեզ անհրաժեշտ է 200 գր շոկոլադ, 2 ձվի դեղնուց, 20 գ կարագ, 150 մլ սերուցք, դոնդողի 1/3-րդ մաս: Գոլորշու վրա հալեցնում ենք շոկոլադը, ավելանում ենք ձվի դեղնուցները, կարագը, նաև թրջած դոնդողը: Խառնում ենք: Թեթևակի սառեցնում ենք, ապա զանգվածին ավելացնում նաև հարած սերուցքը (այս գործողությունը կատարում ենք երեք անգամ' յուրաքանչյուր տեսակ շոկոլադի համար առաձին): Շոկոլադե երեք շերտերը 20 րոպեով դնում ենք սառնարանում, ապա տեղափոխում մատուցարանի մեջ: Նախ դնում ենք կաթնային, հետո' սպիտակ և վերջում' դառը շոկոլադով շերտը: Բարի ախորժակ:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: