Դանդաղ երաժշտությունն ու թույլ լույսը օգնում են նիհարել
01.09.2012
Եթե պատրաստվում եք մոտ ապագայում այցելել վառ լույսերով ու բարձր երաժշտությամբ հագեցած որևէ վայր, ապա նկատի ունեցեք, որ այնտեղ Ձեր կերածը կարող է կրկնակի գերազանցել նորման:
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ, ի տարբերություն նշված իրավիճակի, մեղմ երաժշտությունն ու թույլ լուսավորությունը լավ են անդրադառնում մեր կազմվածքի վրա, քանի որ այդպիսի պայմաններում կանայք օգտագործում են սովորականից 175 կալորիա պակաս:
Նման ենթադրության գիտնականները եկել են շնորհիվ ռեստորաններում անցկացրած մոնիթորինգի, որի ընթացքում նրանք նկատել են' ցածր երաժշտությունն ու թույլ լույսերը կանանց համար առավել հաճելի են դարձնում ուտելիքի ընդունումը, նրանք, ասես, վայելում են ամեն պատառը և, ի վերջո, ուտում են սովորականից 18%-ով պակաս:
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4208 անգամ
|