Երբ ձեռքիդ տակ ունես թարմ սունկ, ինչեր ասես, որ չես կարող պատրաստել: Փորձիր ստանալ նաև այս հիանալի, համեղ ու արագ պատրաստվող կարկանդակը, որը հաստատ անտարբեր չի թողնի ընտանիքիդ անդամներին:
Պահանջվում է՝
թարմ սունկ' 150գր, շերտավոր խմոր' 400գր, բեկոն' 200գր, ձու' 6 հատ, դեղնուց' 1հատ, մաղադանոս' մի քանի տերև, թթվասեր' 100մլ:
Պատրաստման եղանակը.
Սունկը լվացեք, խոնավ սպունգով մաքրեք և մեծ-մեծ կտրատեք: Փոքրիկ սնկերը կարող եք հենց այդպես էլ թողնել: Բեկոնը կտրատել միջին չափի կտորներով, տապակել չոր թավայի մեջ այնքան, մինչև խրթխրթան դառնա: Տեղափոխեք բեկոնը, նույն թավայի մեջ տապակեք սունկը: Հանեք կրակից և թողեք սառչի:
Խմորը գրտնակել ուղղանկյունաձև, դնել ջեռոցի թավայի մեջ, որի երեսին նախապես կարագ քսել:
Եզրերից 3սմ խորության վրա խմորը ուղղանկյունաձև ընդգծել սուր դանակով, բայց ոչ ամբողջ խմորը, միայն վերջից: Ընդհանուր խմորի այդ ընդգծված հատվածում դանակով զգույշ փոքր գծեր անցկացրեք:
Դեղնուց քսեք խմորի վրա և դրեք 180˚ տաքության ջեռոցում 10 րոպեով:
Հանեք ջեռոցից, թուլացրեք ջերմաստիճանը մինչև 160˚: Ստացված թխվածքի մեջտեղի մասը զգուշորեն փշրել:
Լվացեք մաղադանոսը, կտրատեք: Հարեք ձվերը թթվասերի հետ, մինչև միատարր զանգված ստանաք: Ավելացրեք բեկոնը, սունկը և կանաչին: Լավ խառնեք:
Լցրեք պատրաստի միջուկը թխվածքի վրա և դրեք ջեռոցի մեջ 15-20 րոպե: Բարի ախորժակ:
21-09-2026 07:56 Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59 Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները: