Մի փոքր տրորեք կաղամբի տերևներն այնպես, որ չվնասեք: Վերցրեք մեծ կաթսա, լցրեք ջուրը կաթսայի մեջ, ավելացրեք քացախ և եփեք կաղամբի տերևները մոտ 7 րոպե: Այնուհետև, կաղամբի տեևները հանեք ջրից և պահեք սառը ջրի տակ: Հանքային ջրի վրա լցրեք ալյուրը և մի փոքր աղ ցանեք: Արդյունքում պետք է թթվասերի նման զանգված ստանաք: Տաքացրեք թավան, լցրեք մեջը բուսական յուղ: Այնուհետև կաղամբի տերևները երկու կողմից թաթախեք պատրաստած խմորանման զանգվածի մեջ և տապակեք դրանք: Տապակած կաղամբի թերթիկները դրեք թղթի վրա, որպեսզի դրանցից դուրս գա ամբողջ ավելորդ ճարպը: Այդպես պատրաստեք բոլոր
տերևները: Մանր կտրատեք շամպինիոնները, սոխը և սխտորը: Դրեք դրանք կաթսայի մեջ, լցրեք մի փոքր բուսական յուղ, ավելացրեք նաև համեմունքներ և մանր կտրատած սամիթ: Առանձին տապակեք նախապես մանր քերած գազարը, ավելացրեք բուսական յուղ և լցրեք շամպինիոններով թավայի մեջ: Դրեք հանդարտ կրակի վրա և թափեք դուրս եկած յուղը:
Իսկ հիմա մնաց ամենակարևորը' արտաքին տեսքի պատրաստումը: Դրա համար վերցրեք լայն ափսե, վրան դրեք առաջին կաղամբի տերևը, լցրեք վրան պատրաստած միջուկը, հետո նորից վրայից դրեք կաղամբի տերևը: Այսպիսի դասավորվածությամբ շարեք մթերքները, մինչև վերջանան: Յուրաքանչյուր շերտը թեթև սեղմեք ձեռքով: Ամենավերևում, պատրաստի տորթի վրա լցրեք մանրացրած ընկույզը: Գեղեցիկ և ախորժելի «Նապոլեոնը» պատրաստ է, կտրատեք և մատուցեք:
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47 Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58 Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին: