Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Առանց սիրո ես պայթում եմ, ինչպես փուչիկը. ԲՐԻՋԻԴ ԲԱՐԴՈ

10.08.2012

«Ես ստեղծված չեմ միայնակ լինելու համար ու չեմ դիմանում միայնությանը: Մի՞թե մտածում եք, որ, երբ գիշերը միայնակ անկողին ես մտնում, սփոփվում ես մտքով, թե քեզ սիրում է աշխարհի կեսը: Աշխարհի կեսը ոչինչ է: Ինձ պետք է միայն մեկը, ով ինձ կսիրի ամեն ինչից շատ»:


Սա նրա սկզբունքներից էր: Նա երբեք անկողին միայնակ չէր մտնում ու, երբ ժուռնալիստները հարցնում էին, թե ինչ է հագնում իբրև գիշերազգեստ, պատասխանում էր. «Սիրելի տղամարդուն»: Նրա սիրեկանների հստակ թիվը հնարավոր չէ որոշել, քանի որ մի սիրավեպին անմիջապես հաջորդում էր մյուսը: Իր ժամանակների մեծ դերասանուհին, սեքս-խորհրդանիշն ու միլիոնատեր կինը' Բրիջիդ Բարդոն… Մի՞թե երջանիկ է նա այսօր:

Նրա երիտասարդությունը անցել է ստի ու դավաճանությունների անլուծելի սարդոստայնի մեջ: Սկզբում տղամարդիկ վերաբերում էին նրան, ինչպես մի շիկահեր սեքսուալության, ապա' սեքս-խորհրդանիշի, հետո' հարուստ ու կայացած կնոջ: Իսկ նա նվիրվում էր յուրաքանչյուրին, քանի որ դա էր նրա ապրելու կերպը' տալ կա'մ ամեն ինչ, կա'մ ոչինչ:

Մինչդեռ սրա մասին չէ, որ նա երազում էր մանուկ ժամանակ. «Ես ոչ ոք էի և պարզապես ուզում էի մի քիչ հայտնի դառնալ ու մի քիչ փող աշխատել: Երբեք չեմ էլ մտածել այն ամենի մասին, ինչ հետո ինձ հետ կատարվեց»: Բրիջիդ Բարդոն ծնվել է բիզնեսմեն Լուի Բարդոյի ու Անա-Մարի Մյուսելի ընտանիքում, և հենց այդ ընտանիքն է պայմանավորել նրա մարդ-տեսակը. «Իմ ծնողները հիանալի մարդիկ էին, բայց ոչ նրանցից, ում հետ երեխաները սերտ կապ են ունենում: Ես ու քույրս դաստիարակվում էինք դայակների կողմից: Մանուկ հասակում ես ամաչկոտ էի ու վախենում էի ծնողներիցս: Նրանք այնպիսի մարդիկ էին, որոնց հետ ավելի հեշտ է լեզու գտնել, եթե մեծահասակ ես»:

Ահա թե ինչու նա շատ շուտ մեծացավ…

Մանկուց մոր պահանջով Բրիջիդն ու քույրը' Մաժինան, սկսեցին զբաղվել պարով: Քույրը հետագայում սկսեց հետաքրքրություն ցուցաբերել ճշգրիտ գիտությունների նկատմամբ, իսկ Բրիջիդը, ով առանձնապես հաջողություններ չուներ դպրոցում, բայց անչափ ճկուն էր, որոշեց բալետի պարուհի դառնալ: Արդեն 13 տարեկանում նա մտավ 130-ից ընտրված այն 8 աղջիկների շարքը, ովքեր պետք է սովորեին Փարիզի պարի ու երաժշտության ազգային կոնսերվատորիայում: Դա 1947-ին էր: Արդեն 2 տարի անց նա նկարահանվում էր առաջնակարգ ամսագրերի համար, որոնցից էր, օրիանակ, «ELLE»-ն: Հենց ամսագրերի շապիկին առաջին անգամ նրան տեսավ սկսնակ ռեժիսոր Ռոժե Վադիմը: Ծանոթացան: Օրեր անց Բրիջիդը պարզապես մտցրեց գլուխը գազե ջեռոցի մեջ ու խոստացավ ինքնասպան լինել, եթե ինքը չհասնի Ռոժեի սիրուն:

Նա ստացավ ցանկացածը: 18-ամյակը լրանալուց երեք ամիս անց Բրիջիդն ամուսնացավ Ռոժե Վադիմի հետ: Համաշխարհային ճանաչումն էլ պայմանավորեց հենց այս ռեժիսորի դեբյուտային ֆիլմը' «Եվ Աստված ստեղծեց կնոջը»: Այս ֆիլմում Բրիջիդը կատարեց գլխավոր դերն, ու նրա անունը սկսեց հոլովվել ամենուր: Դա իսկական ֆուրոր էր: Կաթոլիկ եկեղեցին դատապարտեց ֆիլմը, քանի որ տեսարաններից մեկում Բրիջիդը մերկ պարում է սեղանի վրա: Համեմատաբար ազատ Ամերիկայում արձագանքներն այլ էին: Այստեղ ֆիլմը, ըստ որոշ աղբյուրների, հիմք դարձավ 1960-ականների «սեքսուալ հեղափոխության» համար:

1957-ին Բրիջիդն ու Ռոժեն բաժանվեցին: Բարդոն անգամ չսպասեց ամուսնալուծության պրոցեսի ավարտին ու անմիջապես սիրավեպ սկսեց «Եվ աստված ստեղծեց կնոջը» ֆիլմի դերասաններից մեկի' կին ու երեխաներ ունեցող Ժան-Լյու Տրենտինյանի հետ: Սիրավեպը տևեց 1 տարի, իսկ երբ Ժանը որոշեց մնալ կնոջ ու երեխաների հետ, Բրիջիդը նրան արագ փոխարինեց Սաշա Դիստելով' երիտասարդ, ճանաչում չունեցող, սկսնակ երգիչով, որը շատ արագ կարողացավ Բրիջիդի միջոցով դասավորել կարիերան ու մեկնել Ամերիկա: Այդ ժամանակ Բրիջիդը կապվեց երիտասարդ դերասան Ժակ Շերյեի հետ, ով դարձավ նրա երկրորդ ամուսինը:

Երկու նյարդային խանգարումներն ու ինքնասպանության երկու փորձերը Ժակի կողմից և սուիցիդի մեկ լուրջ փորձը Բրիջիդի կողմից բավական եղան, որ ամուսնությունը քայքայվի, բայց մինչ այդ արդեն լույս աշխարհ էր եկել նրանց որդին' Նիկոլը: Ամուսնալուծությունից հետո'դատարանի դահլիճում Բրիջիդը հայտարարեց, որ ինքը դեռ երեխա է և չի կարող խնամել մեկ այլ երեխայի: Նիկոլի խնամքն ստանձնեց Շարյե ընտանիքը:

«Ես ազատ սիրում եմ, ազատ էլ հեռանում», -ասում էր Բրիջիդը ու մեկը մյուսի հետևից փոխում սիրեկաններին: Նա սեր էր փնտրում, բայց շատ ուշ հասկացավ, որ այն, ինչ գտնում է, սեր չէ. «Տղամարդիկ պաշտել են ինձ, որովհետև ես հայտնի Բրիջիդ Բարդոն եմ եղել: Իսկ իմ ա՞նձը… Կարծում եմ' նրանք չեն սիրել ինձ»:

Որոշ կենսագիրներ պնդում են, թե Բարդոն երբեք էլ չի ունեցել սիրո կարիք, այլապես չէր թողնի որդուն, բայց գուցե նա այժմ զղջու՞մ է: Հայտնի է միայն, որ Նիկոլը չի ուզում ընդունել, թե ինքը հայտնի Բրիջիդ Բարդոյի որդին է. «Նա խնդրել է, որ չխոսեմ իր մասին, և ես պարտավոր եմ կատարել նրա խնդրանքը: Նա ապրում է խաղաղ ընտանեկան կյանքով, այժմ երկու հրաշք աղջիկներ ունի, որոնց հետ ես հազվադեպ եմ հանդիպում»:

Թե ինչն է հիմք տալիս Բարդոյի կենսագիրներին պնդելու, որ նա վատ է վերաբերում իր տղային, կպատմենք իր հերթին, իսկ Ժակից ամուսնալուծվելուց հետո նա շարունակեց ազատ ապրել և շուտով կապվեց միլիոնատեր Գունտեր Սակսի հետ: Գունտերը նրա համար էր ստեղծված: Նա ևս գեղեցիկ էր, հարուստ, սրտակեր: Գունտերը նաև շռայլ էր: Մի անգամ նա ուղղակի ուղղաթիռ վարձեց ու լցրեց Բարդոյի պարտեզը վարդերով: 7 շաբաթ տևած ծանոթությունից հետո նրանք ամուսնացան: Ամեն ինչ այնքան միանգամից ստացվեց, որ Բարդոն անգամ մոռացավ տեղեկացնել հին սիրեկանին' Բոբ Զագուրիին, ով գաղափար անգամ չուներ, որ սիրելիի կյանքում տեղ չունի այլևս:

Գունտերն ու Բարդոն երբեք միասին չեն ապրել: Գունտերը անընդհատ մեկնում էր իր գործերն իրականացնելու ու հետը չէր տանում Բրիջիտին: Նա էլ իր հերթին ամեն բան հասկանում էր. «Երբ ամուսնացա, գիտակցում էի, որ նա չի պատրաստվում ապրել ինձ հետ այգուս մի անկյունում: Բայց մտածեցի. «Տեսնենք, գուցե ստացվի»: Մենք երկուսս էլ 30-ն անց էինք: Նա չէր զիջում ինձ հարստությամբ: Կարծում էի' լավ զույգ ենք, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց: 2 տարին բավական եղավ»:

1992-ին Բրիջիդը կրկին լրացրեց միայնությունը: Այս անգամ նա ամուսնացավ Բերնարդ դ'Օրմալի հետ ու հայտարարեց. «Անցյալն ինձ համար գոյություն չունի: Ես ապրում եմ մեկ օրով: Միակ բանը, որ ինձ համար կարևոր է, այն է, թե ինչ եմ անում ես այս վայրկյանին:Ես ներկա պահով եմ ապրում: Կինոն ոչինչ չի նշանակում կյանքումս, քանի որ չեմ հիշում այն: Առաջին ամուսինս չի հուզում ինձ: Միակը, ով գոյություն ունի այն մարդն է, ում հետ ես ամուսնացած եմ ներկա պահին: Բերնարը միակ հարազատս է, ով հանգստացնում ու սփոփում է ինձ: Կարելի է ասել, որ կյանքս սկսվել է նրա հետ հանդիպելու պահից»:

Անցավ նաև այդ պահը… Շուտով այս կապը ևս քայքայվեց: Անցավ նաև կինոն… 1974-ին Բորդոն հայտարարեց, որ էլ չի խաղալու ու ողջ էությամբ նվիրվեց կենդանիների պաշտպանության գործին: Հիմա նա բանջարեղենային սննդակարգով է ապրում և պայքարում է կենդանիների որսի դեմ: 2009 թվականի սեպտեմբերի 28-ին' իր 75-ամյակին, նա դիմեց Սոֆի Լորենին խնդրանքով' այլևս չհագնել մորթուց կարված զգեստներ, ու դա մեծագույն նվեր կլինի իր համար:

Եկավ մի պահ, երբ նա մնաց միայնակ ու ասես խաղաղ կյանքի անցավ, բայց շատ շուտով նոր սկանդալ պայթեց նրա անվան շուրջ: Լույս տեսան նրա մեմուարները, որ մեծ աղմուկ բարձրացրին: Նախկին ամուսինը' Ժակ Շարյոն, ու որդին'Նիկոլը, դատի տվեցին նրան: Բրիջիդը սիպված 26000$ տվեց ամուսնուն, քանի որ մեմուարներում նրա մասին գրել էր. «Վուլգար, մենիշխանության ձգտող, անկառավարելի տղամարդ, հարբեցող ու խղճալի մարդ» և 17000$' որդուն, քանի որ անվանել էր նրան «իր վրա մակաբուծություն անող չարորակ ուռուցք»:

Եվ ի վերջո ճիշտ է այն խոսքը, թե երջանկությունը փողի մեջ չէ: Այսօր իր ժամանակների ամենահաջողակ կինն ու սիրուհին միայնակ ապրում է Սեն-Տրոպեզ քաղաքի իր տանը' շրջապատված բոլոր հնարավոր կենդանիներով:

Չէ՞ որ միայն կենդանիներն են, որ երբեք չեն դավաճանի, չեն գնա այլ տիրուհու մոտ, չեն պահանջի կարողության կեսը: Այժմ Բարդոն խոստովանում է. «Ես տվել եմ տղամարդկանց իմ երիտասարդությունն ու գեղեցկությունը, իսկ հիմա իմաստությունս ու փորձս, այսինքն, լավագույնը, որ ունեմ այս պահին, կենդանիներին եմ տալիս»:

 

Չկա ավելի բարդ աշխատանք, քան ձգտել գեղեցիկ երևալ առավոտվա 8-ից մինչև կեսգիշեր:

Եթե կինը չի կարողանում հասնել ցանկալի տղամարդուն, ուրեմն ծերացել է:

Ամեն սեր տևում է այնքան, որքան արժանի է:

Ես անբարո եմ ոչ ավել, ոչ պակաս, քան ցանկացած ուրիշ կին:

Մուշտակը գերեզման է, իրական կինը գերեզմանն իր վրա չի կրի:

Լավագույն օ՞րն իմ կյանքում…. Դա գիշեր էր:

Ավելի լավ է ծեր լինել, քան մեռած:

Լարա Առաքելյան

Դիտվել է 9675 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024
Ջոշուա Բոուլինգի նախկին կինը հայրության ճանաչման հայց է ներկայացրել։ Միևնույն ժամանակ, տղամարդու դուստրը շատ ժամանակ է անցկացնում նրա նոր ընտանիքի հետ։

Հայտնի է աշխարհի ամենագեղեցիկ ամուսնացած կնոջ անունը

22.03.2024
Ռուս կինը ճանաչվել է մոլորակի ամենագեղեցիկ ամուսնացած կին:

Հայտնի են Մեսրոպ Մաշտոցի անվան «Ուսուցիչը» մրցանակաբաշխության հաղթողները

23.01.2024
«Ուսուցիչը» մրցանակաբաշխության առաքելություն էր՝ բացահայտել տաղանդավոր ուսուցիչներին, աջակցել նրանց ստեղծագործական և արդյունավետ աշխատանքին, խրախուսել ու մոտիվացնել։

Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա

18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։

Սինդի Քրոուֆորդը պատմել է, թե ինչու է փլուզվել իր ամուսնությունը Ռիչարդ Գիրի հետ

28.09.2023
Սինդի Քրոուֆորդը Ռիչարդ Գիրի հետ գաղտնի ամուսնացել է Լաս Վեգասում 1991 թվականի դեկտեմբերին, երբ դերասանը 42 տարեկան էր, իսկ երիտասարդ մոդելը՝ 25:

Ոճի 10 դաս Ջորջիո Արմանիից

06.09.2023
Ջորջիո Արմանին աշխարհի ամենաազդեցիկ մոդելավորողներից մեկն է։ Նա ստեղծեց այն ոճը, որը մենք օգտագործում ենք՝ նույնիսկ չմտածելով, որ նախկինում այն այլ է եղել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 186 անգամ
17.05.2024
Դիտվել է 132 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster