Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչի՞ց են գայթակղվում տղամարդիկ

02.04.2021

Գրավիչ լինելը յուրաքանչյուր կնոջ հնարավորությունների սամաններում է. շատերին դա տրվում է անգամ ենթագիտակցորեն: Այն ամենը, ինչ կանայք ներդնում են  «դուր գալու արվեստում», հաճախ բաղկացած է մի քանի պարզ կանոններից:

Եվ այսպես, ինչի՞ց է հյուսվում գրավչության ոստայնը, որտեղ չի կարող երկու ոտքով չհայտնվել փնտրված տղամարդը…

 Բարյացակամություն. Քնքուշ, քաղցր ժպիտն է, որ առաջին հերթին չի վրիպում տղամարդու աչքից:

«Կրակոցներ» աչքերով. Գայթակղության այս գաղտնիքն այնքան հին է, ինչքան աշխարհը, բայց չսպառված, ինչպես աշխարհը… Այդ  «կրակոցներին» զոհ գնացած քանի~ տղամարդ է բանաստեղծ դարձել:

600x400

 Եղեք նա, ով եք. Ուրիշների դերերի մեջ մի’ մտեք. չէ՞ որ Ձեր սեփականը շատ ավելի հետաքրքիր է:

 Հումորի զգացումը. Տղամարդն  առավել հանգիստ ու  «հարմարավետ» է զգում այն կնոջ ներկայությամբ, որը կարողանում է գնահատել նրա սրամտությունը:

 Հոգատար վերաբերմունք. Տղամարդիկ կանանցից պակաս չեն զգում հոգատարության կարիք: Ամենայն անկեղծությամբ հետաքրքրվե’ք նրանով, եւ դա նրա մեջ եւս ցանկություն կառաջացնի Ձեզնով հետաքրքրվելու, ավելի մոտից ծանոթանալու:

 Ինտրիգ. Կարիք չկա Ձեր կյանքում վերջապես հայտնված «իդեալական» տղամարդուն պատմել անձնական կյանքի մանրամասներ. աշխատե’ք երկար մնալ խորհրդավորության վարագույրի ետեւում:

 Հմայք. Ինքնավստահ կինը միշտ հետաքրքիր է եւ անբացատրելիորեն մագնիսի պես ձգում է տղամարդկանց: Հմայքը անզեն աչքով անորսալի գեղեցկություն է, որ խոցում է մինչեւ հոգու խորքը…

600x400

 Բացահայտ սիրախաղի փոխարեն նախընտրեք թեթեւ ակնարկները. Տղամարդիկ իրենց նվաճողներ են համարում «կանանց գործում», և թող այդպես էլ լինի: Չարժի այդ պատրանքը հօդս ցնդեցնելու միամտություն ցուցաբերել:

 Փոքրիկ խորամանկություններ. Արտահայտիչ շրթներկը, գլուխը թեթեւ թեքելը խոսակցության ժամանակ, ուսին ընկած նուրբ խոպոպիկը. ահա կանացիությունը՝ սեքսուալության թեթեւ ակնարկով:

 Անթերի արտաքին տեսքը. «Ոճեղեն»  կինը գիտի՝ ինչն է գրավում տղամարդուն: Նա ցանկացած  իրավիճակում զգում է իրեն, ինչպես  «ձուկը ջրում», անշտապ հիանում է ինքն իրենով՝ իր վրա սեւեռելով շրջապատողների հետաքրքրված հայացքները:

 Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 16614 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կանոններ, որոնք կօգնեն ձեզ լավ տպավորություն թողնել

03.05.2024
Գիտե՞ք, որ ընդամենը յոթ վայրկյանում ենք ստեղծում մեր առաջին տպավորությունը մարդու մասին: Նման արագ տեսողական ծանոթությունն արդեն որոշում է, թե ինչպես կզարգանա հաղորդակցությունը:

Անցավ բաժանման 3 կանոն

18.04.2024
Հասկանալի է, որ սա առանձնահատուկ դեպք է, բայց դեռ կան ուղիներ՝ գոնե չեզոք հարաբերություններ պահպանելու համար, նույնիսկ, եթե դրանք լուրջ ջանքեր են պահանջում:

Հրեշտակը

07.04.2024
Ծնվելուց մեկ օր առաջ երեխան հարցրեց Աստծուն.
–Ես չգիտեմ, թե ինչու եմ գնում այդ աշխարհ: Ի՞նչ պետք է անեմ։

Ինչու ենք միշտ համեմատվում ուրիշների հետ և ինչպես պայքարել դրա դեմ

26.03.2024
Սովորական է, բայց աներևակայելի ճշգրիտ. բոլոր մարդիկ տարբեր են: Բնությունն այսպես է նախատեսել. երկու միանման մարդիկ չկան:

Կանացի երջանկություն

08.03.2024
Ամուսինն ու կինը երկար, երջանիկ ամուսնական կյանք էին ապրել: Նրանք կիսվում էին միմյանց հետ իրենց բոլոր գաղտնիքներով և փորձառություններով, բայց միայն մի բան կար, որ կինը խնդրել էր նրան երբեք չանել...

Կանացի 7 հատկանիշ, որոնք գնահատում են տղամարդիկ

30.01.2024
Հակառակ սեռի աչքերում գրավչության գաղտնիքը երբեք էլ գեղեցկության սրահում ստացած ոճի կամ բարձրակրունկների մեջ չէ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-05-2024 09:52
Բնության հետ կապվելու ցանկություն ունեցող մարդկանց համար Սարդինիան արդեն Եվրոպայի լավագույն ուղղություններից մեկն է: Իսկ այժմ հնարավորություն կա էլ ավելի մոտ լինել դրան՝ ամուսնանալով կղզու «մերկ» լողափում։ Իս Բենաս լողափը, որը գտնվում է Սարդինիայի արեւմտյան ափի հատվածում, կարծես թե կդառնա «մերկ» հարսանիքների անցկանցման վայր:
07-05-2024 09:16
Ժամանակն է խոսել այս ամառվա ամենաթեժ թրենդներից մեկի՝ բաց մեջքով տոպերի մասին։ Թրենդը ի հայտ է եկել ձմռանը, այս միտումի նախադրյալները կարելի էր նկատել ավելի վաղ։ Բաց դետալներով զգեստները մնում են արդիական, բայց դրանք պետք է հագնել հատուկ առիթների դեպքում։ Իսկ որպես ամենօրյա հագուստ կարող եք կրել տոպ:
07-05-2024 08:56
Օկլահոմայի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ենթադրել են, որ ճարպակալմամբ տառապող հղիների մարմնում բորբոքումը «ստիպում է» պլասենտային հատուկ ազդանշաններ ուղարկել պտղի ցողունային բջիջներին, որոնք հրահրում են երեխաների մոտ շաքարախտի և ավելորդ քաշի զարգացումը:
07-05-2024 02:07
Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում տեղի է ունենում ամենամյա Met Gala-ն։ Այս տարվա թեման է «Ժամանակի այգին», որը ոգեշնչված է Ջեյմս Բալարդի համանուն պատմվածքից։ Կարմիր գորգի վրա են դուրս եկել Քիմ Քարդաշյանն ու նրա քույրերը, Զենդայան, որը միանգամից երկու կերպար է ցուցադրել, Ջենիֆեր Լոպեսը, Ռիտա Օրան՝ «մերկ» զգեստով և այլք ։
07-05-2024 01:28
НТВ հեռուստաալիքով հայտնի «Դիմակ» շոուի հինգերորդ սեզոնն ավարտվել է Ջրարջի հաղթանակով։ Կոստյումի կրողը եղել է Artik & Asti խմբի մենակատար երգչուհի Սեվիլան։ Վերջինս խոստովանել է, որ սա իր առաջին նման մրցանակն է և արդյունքում՝ լավ սկիզբ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.05.2024
Դիտվել է 1020 անգամ
06.05.2024
Դիտվել է 344 անգամ
03.05.2024
Դիտվել է 196 անգամ
04.05.2024
Դիտվել է 151 անգամ
07.05.2024
Դիտվել է 58 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster