Երկար ժամանակ միայնակ լինելուց կինը սկսում է կորցնել իր երկրորդ կեսին գտնելու հույսը:
Պետք չէ հուսահատվել և շտապեցնել իրադարձությունները. ամեն ինչ լինում է իր ժամանակին, պետք է միայն ուժեղ ցանկություն:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ի վերջո գտնել Ձեր երազած տղամարդուն:
Ընտրիր արժանի տղամարդու
Ոչ մի վատ բան չկա նրանում, որ աղջիկը երազում է հանդիպել իր ընտրյալին, պատկերացնում առաջին հանդիպումը, առաջին համբույրը… Սակայն սեր փնտրելիս պետք չէ ժամանակ կորցնել «դատարկ» և անհամապատասխան տղամարդկանց հետ,.իսկական սերն անպայման կգա իր ժամանակին:
Մի խղճա ինքդ քեզ
Կնոջ ամենամեծ սխալը ինքն իրեն խղճալն է: Շատ միայանակ կանայաք համարում են, որ կյանքում իրենց բախտը ուղղակի չի բերել, և դրանում մեղավոր է դաժան ճակատագիրը: Նրանք մտածում են՝ կան մարդիկ, որոնց բախտը բերում է, բայց նրանք ավելի գեղեցիկ ու կատարյալ չեն: Այդ մտքերն ընդմիշտ վանեք Ձեր գլխից և ապրեք ներկայով, վայելելով այն, ինչ կա, և մի զղջացեք նրա համար, ինչը չունեք: Եթե կինն անընդհատ կրկնում է, թե ինքը դժբախտ է ու անհաջողակ, ապա շրջապատողները նրան վերաբերվում են համապատասխանաբար:
Լսիր ինքդ քեզ
Ամենակարևորը մի լսեք «բարի» խորհրդատուներին, որոնք հայտնվում են Ձեր կյանքի ամենադժվար պահերին: Որպես կանոն, այդպիսի մարդկանց խորհուրդները լինում են ոչ միայն անհիմն, այլև անօգուտ, փոխարենը շատ դեպքերում կարող են վնասել: Հաճախ «բարյացակամներից» կարելի է լսել «քեզ արդեն պետք է ամուսնանալ, ուրիշներն արդեն վաղուց երեխաներ ունեն» խորհուդը, կամ ուրիշ երջանիկ ընտանեկան կյանքերի օրինակների մասին: Եթե նույնիսկ մեկ անգամ ընկնեք այդ խորհուրդների ազդեցության տակ, ապա դրանք ոչ միայն կդրոշմվեն գիտակցության մեջ, այլև կթունավորեն Ձեր հոգին:
Պետք է ապրել ներկայով, ուրախանալ ամեն ապրած օրով և ամեն մի լավ իրադարձությամբ: Չէ՞ որ սերը և հաջողությունը իրենք են գտնում այն մարդկանց, ովքեր այդքան սպասում են նրանց:
09-07-2025 11:47 Դերասանուհի Աննա Քենդրիկը, ըստ լուրերի, «մի քանի ամիս» գաղտնի հարաբերությունների մեջ է կատակերգու Ալեքս Էդելմանի հետ։ Օսկարի առաջադրված դերասանուհին, որը հաջորդ ամիս կդառնա 40 տարեկան, նույնիսկ հանդիպել է նրա մորը՝ Շերիլին, որը անշարժ գույքի փաստաբան է։
09-07-2025 11:32 49-ամյա Թինա Կանդելակին խոստովանել է, որ իր առաջնեկին՝ դստերը, անվանել է Մելանյա՝ ի պատիվ ԱՄՆ առաջին տիկնոջ։ Հեռուստահաղորդավարուհին խոստովանել է, որ 2000 թվականի Նոր տարին նշել է հղիության ընթացքում։ Այդ ժամանակ հեռուստատեսությամբ ցուցադրվել է Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված գեղեցկության մրցույթ։ Միջոցառումը վարել է նրա ապագա կինը՝ սլովենիացի մոդել Մելանյա Կնաուսը։ «Ես անհանգստանում էի, որ իմ երեխաները կհետևեն իրենց հեռավոր ազգականներին. նրանք կծնվեն որպես թխամորթ, հսկայական քթերով, մազոտ վրացիներ։ Ես ասացի, որ եթե աղջիկ լինի, անպայման նրան կանվանեմ Մելանիա՝ ի պատիվ Մելանի Կնաուսի։ Եվ այդ գիշեր մաղթեցի, որ նա դառնա այնքան գեղեցիկ, որքան այս հեռուստահաղորդավարուհին», - խոստովանել է Կանդելակին։
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
09-07-2025 08:49 «Օսկար» մրցանակի դափնեկիր 80-ամյա Մայքլ Դուգլասը պատմել է, որ «գիտակցաբար դադարեցրել է դերասանական գործունեությունը 2022 թվականին», քանի որ հասկացել է, որ «պետք է դադարեցնի»։ «Ես շատ եմ աշխատել՝ գրեթե 60 տարի և չեմ ցանկացել լինել այն մարդկանցից մեկը, ովքեր մահանում են նկարահանման հրապարակում», - նրա խոսքերը մեջբերել է Variety-ն։
09-07-2025 01:44 Նիկոլ Քիդմանի դուստրը՝ Սանդի Ռոուզը, 17 տարեկանում վստահորեն մտնում է մոդելային աշխարհ: «Աստղային ժառանգորդուհին» հայտնվել է շվեյցարական շքեղ ժամացույցների Omega ապրանքանիշի նոր գովազդում՝ այն նույն ապրանքանիշի, որի դեմքն է նրա հարահայտ մայրն արդեն ավելի քան մեկ տասնամյակ: