Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուզում ես զանգել նրան՝ մի ձգիր. հարաբերությունների հոգեբանությունը՝ ըստ Հայդի Կլումի

23.07.2012

Պետք է գնահատել, ինչ ունենք. Իհարկե, ընտանեկան կյանքը հիշեցնում է կարուսել՝ իր վերելքներով ու վայրէջքներով: Անգամ կիրակնօրյա խաղաղ ընթրիքը կարող է անցնել ոչ այնքան խաղաղ: Դու վազվզում ես ճաշասենյակից խոհանոց, գոռգոռում են երեխաները, ահավոր աղմուկ է, եւ զգում ես, որ կամաց-կամաց գժվում ես… Նման դեպքերում խոր շունչ եմ քաշում եւ ասում ինքս ինձ. «Սա իմ աշխարհն է, եւ ինչքան էլ ծանր լինի, իրականում ես այս ամենը շատ եմ սիրում»:

 

Մի բարդացրեք, խնդրո՜ւմ եմ. Ոչ մի տեղ ամրագրված կանոն չկա, որ եթե հաճելի տղամարդու հետ հեռախոսահամարներ եք փոխանակել, պետք է նստել ու սպասել, մինչեւ նա կզանգի կամ չի զանգի… Եթե նա քեզ իսկապես հետաքրքրում է, ինքդ զանգիր: Մենք անգամ ենք ապրում, ինչու ժամանակ կորցնել:

 

Հույսդ դիր միայն քեզ վրա. Սա ինձ մայրս է սովորեցրել եւ դեռ շատ վաղուց: Արդեն 19 տարեկանում ինքս էի հոգում իմ բոլոր ծախսերը: Հիմա, ինչ էլ պատահի, ինքս կարող եմ հոգ տանել իմ մասին: Այս գիտակցության մեջ է իմ ուժը:

 

Ծրագրեք. Քնելուց առաջ ես միշտ կազմում եմ հաջորդ օրվա գործերիս ցանկը, ընդ որում՝ պլանավորում եմ նաեւ հանգիստս: Նույնկերպ ես ծրագրում եմ ամուսնուս մատուցելիք անակնկալները. պետք չէ սպասել, մինչեւ ուրիշները զբաղմունք կգտնեն Ձեզ համար: Ինքներդ էլ կարող եք Ձեր կյանքը լցնել վառ իրադարձություններով:

 

Փորձեք հնարավորինս սրտին մոտ չընդունել անհաջող սիրավեպը. Երբ առաջին անգամ ամուսնալուծվեցի եւ դեռ չէի հասցրել երկրորդ անգամ ամուսնանալ, սիրահարված էի մի տղամարդու, ով, ինչպես պարզվեց ավելի ուշ, ինձ մշտապես խաբել էր: Պարզելով ճշմարտությունը՝ ես սարսափելի տառապում էի: Իսկ հիմա, երբ հիշում եմ կյանքիս այդ դրվագը, զարմանում եմ՝ ոնց կարելի էր առհասարակ տառապել: Այդ ժամանակից կարծում եմ, որ բոլոր անհաջող սիրավեպերը պետք է ընդունել որպես լավ փորձ՝ հասկանալու համար, թե ով է իրականում պետք քեզ:

 

Մի վախեցեք փոփոխություններից. Անգամ արմատական. ինչ էլ լինի, հավատացեք, որ ավելի լավ է լինելու: Եթե ուզում եք, որ կյանքում ավելի շատ լինելն ուրախ, երջանիկ պահերը, ինքներդ հոգացեք այդ մասին: Մի պարզ պիկնիկն անգամ աննկարագրելի ուրախություն կարող է պարգեւել:

 

Ընդհանրապես ես աշխատում եմ ոչ մեկին ոչ մի խորհուրդ չտալ: Ես միայն իմ կարծիքն եմ հայտնում. համարձակորեն գնացեք ձեր ճանապարհով:

Դիտվել է 7132 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչու է տղամարդն առաջարկում բաժանվելուց հետո ընկերներ մնալ

08.05.2024
Հաճախ է պատահում, երբ բաժանումից հետո տղամարդը շարունակում է ներկա լինել ձեր կյանքում. նա հրավիրում է ձեզ հանդիպելու և զրուցելու, ուղարկում է իր լուսանկարներն ու զվարճալի տեսանյութերը, հետաքրքրվում է ձեր կյանքով: Ինչո՞ւ է դա տեղի ունենում:

Կենդանակերպի ամենաբարի նշանները

28.03.2024
Եկեք պատկերացնենք, որ դուք նոր ծանոթացել եք մի մարդու հետ և դեռ չեք ճանաչում նրան: Ինչպե՞ս հասկանալ, արդյոք կարո՞ղ եք նրա հետ ընկերություն, համագործակցություն կամ ռոմանտիկ հարաբերություններ սկսել:

Ինչու են տղամարդիկ ստում հարաբերություններում

28.02.2024
Ճշմարտությունը կարող է տհաճ լինել, բայց եթե ցանկանում եք ձեր զուգընկերոջ կողմից առավելագույն անկեղծության հասնել, ապա կարևոր է հաշվի առնել մեկ նրբերանգ:

Այս խորհուրդները իսկապես գործում են. ինչպես խոսել ղեկավարի հետ, որպեսզի բարձրացնեք ձեր աշխատավարձը

16.02.2024
Դուք ստացել եք ցանկալի պաշտոնը, միացել եք թիմին և հիանալի եք կատարում ձեր պարտականությունները:  Ինչպե՞ս հասկանալ, որ ժամանակն է բարձրացնել աշխատավարձը:

Ո՞ւմ զգացմունքներն են ավելի արագ մարում ամուսնության մեջ՝ տղամարդկանց, թե կանանց

26.01.2024
Գիտնականներին հաջողվել է վերլուծել տասնյակ հազարավոր մարդկանց զգացմունքները նրանց հարաբերությունների զարգացման ընթացքում: Տեսնենք, թե ինչ եզրակացությունների են նրանք հանգել։

Բարձր ինքնագնահատականով կանանց 5 հայտանիշ՝ ըստ Հարվարդի գիտնականների

11.01.2024
Ի՞նչ է պետք անել ինքնավստահ դառնալու համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 680 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 142 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster