Եկավ նաև ազնվամորու առատության սեզոնը: Այս միրգն հայտնի է իր օգտակար հատկություններով, այնպես որ, քանի դեռ այն պահածոյացված չէ, այլ հենց նոր թփից քաղված, պետք է աշխատել հնարավորինս շատ օգտագործել սննդում: Եվ այսպես, թոփ հինգ բաղադրատոմս ազնվամորուց:
1. Շամպայնով ազնվամորի
Անհրաժեշտ մթերքներն են՝ 200 գր ազնվամորի, 2 ճաշի գդալ ազնվամորու օղի, 1 ճաշի գդալ շաքարավազ, 500 մլ շամպայն, 2 թերթիկ անանուխ: Պատրաստման եղանակը. ազնվամորու պտուղներից պյուրե պատրաստել: Օղին տաքացնել, մեջը լուծել շաքարավազն ու ավելացնել պյուրեին: Ավելացնել նաև շամպայնը: Խառնուրդը լցնել հարթ մակերեսի վրա և սառեցնել, մինչև կսկսի բյուրեղանալ: Ընթացքում ամեն կես ժամը մեկ անգամ խառնել: Լցնել բաժակները: Զարդարել ազնվամորիներով ու անանուխով:
2. Կաթնաշոռով ազնվամորի
Անհրաժեշտ մթերքներն են՝ 3 բաժակ ազնվամորի, 300 գր կաթնաշոռ, 1 բաժակ շաքար, վանիլին' ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը. Շաքարը, կաթնաշոռն ու վանիլինը խառնել մինչև միասեռ զանգված ստանալը: Վրան լցնել սառեցրած ազնվամորին:
3. Ազնվամորին սպիտակուցե մուսի մեջ
Անհրաժեշտ մթերքներն են. 1 կգ ազնվամորի, 3-4 ճաշի գդալ շաքարավազ, 4 հատ ձու, ½ բաժակ ընկույզ: Պատրաստման եղանակը. ազնվամորու վրա շաքար լցնել և թողնել մեկ ժամ: Ապա քաղցր ազնվամորին լցնել գավաթների մեջ: Այլ անոթում ձվի դեղնուցները հարել շաքարի հետ և ստացված մուսը դնել ազնվամորու վրա: Վրան նաև մանրացրած ընկույզ լցնել:
4. Ազնվամորու մարմելադ
Անհրաժեշտ մթերքներն են. 1 կգ ազնվամորի, 2 բաժակ շաքար: Պատրաստման եղանակը. ազնվամորին թույլ կրակի վրա տաքացնել այնքան ժամանակ, մինչև պտուղներից հյութ դուրս գա: Այնուհետև անցկացնել այն քամիչի միջով, ավելացնել շաքար ու եփել մինչև պինդ մասսա ստանալը' անընդհատ խառնելով: Լցնել կաղապարների մեջ ու տեղափոխել սառնարան:
5. Ազնվամորով պելմենիներ
Անհրաժեշտ մթերքներն են. պատրաստի խմոր, 1 կգ ազնվամորի, 200 գր շաքար, 100 գր ջուր, աղ' ըստ ճաշակի: Պատրաստման եղանակը. ազնվամորու վրա շաքար լցնել և թողնել կես ժամ: Խմորից պատրաստել տափակ կլորակներ: Ազնվամորու հյութը քամել ու լցնել կլորակների մեջ' դրանց պելմենիի ձև տալով: Ստացված պելմենիները եփել ջրի մեջ, որտեղ նախապես աղ ավելացնել: Տաք-տաք մատուցել:
21-09-2026 07:56 Ռայան Մերֆին վարպետորեն կենդանացնում է սերիական մարդասպանների ամենասարսափելի պատմությունները: Նրա «Հրեշ» անթոլոգիական սերիալի առաջին երեք եթերաշրջանները մանրամասնորեն ներկայացնում են Ջեֆրի Դամերի, Մենենդեզ եղբայրների և Էդ Գեյնի կյանքն ու հանցագործությունները: Յուրաքանչյուր մաս արժանացել է քննադատների հիացմունքին և առաջադրվել հեղինակավոր մրցանակների: Առաջին եթերաշրջանում իր դերի համար Էվան Փիթերսը ստացել է «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների անվանակարգեր: Առաջին եթերաշրջանում կին մարդասպանի բացահայտման ամիսներ տևած սպասումից հետո, «Հրեշներ» սերիալի չորրորդ մասը պատմում է Լիզի Բորդենի մասին, ով 19-րդ դարի վերջին իր հոր և խորթ մոր սպանության գլխավոր կասկածյալն էր։
21-09-2026 06:59 Լոու Ռոուչի աստղերով լի «հավաքածուին», կարծես, նոր բարձրակարգ անուն է ավելացրել։ Ոճաբանը, որը տարիներ շարունակ պատասխանատու է եղել Զենդայայի ամենաքննարկվող կերպարների համար, այժմ աշխատում է Քիմ Քարդաշյանի հետ։ Նրանց համագործակցությունը սկսվել է նորաձևության ոլորտի առաջատարներից մեկի հետ. Լոս Անջելեսում Լուկասի պատմողական արվեստի թանգարանի բացման հանդիսավոր միջոցառման համար Ռոուչը Քիմի համար ընտրել է 2004 թվականի Yves Saint Laurent-ի վինտաժային զգեստ՝ Թոմ Ֆորդի դարաշրջանից։
15-09-2026 09:07 Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 78-րդ «Էմմի» մրցանակաբաշխությունը: Երեկոյի գլխավոր հաղթողը «Փիթ» ֆիլմն էր, որը գլխավորում էր անվանակարգերի ցանկը՝ 25 անվանակարգով և, ի վերջո, հաղթեց «Լավագույն դրամատիկ սերիալ» անվանակարգում, իսկ Նոա Ուայլը, ինչպես և սպասվում էր, հաղթեց «Լավագույն դերասան» անվանակարգում: Կատակերգության անվանակարգում «Այրիների ծոց»-ը իսկական առաջընթաց գրանցեց՝ տուն տանելով գլխավոր մրցանակը և մի շարք մրցանակներ, մինչդեռ Ռեա Սիհորնը վերջապես հաղթեց իր առաջին «Էմմին»՝ «Շատերից մեկը»-ի համար: Հեռուստատեսային ծանրքաշայինները նույնպես մասնակցեցին. Ջին Սմարթը կրկին հաղթեց «Խորամանկություններ»-ի համար, իսկ Մեթյու Ռիսը ստացավ երկու դերասանական մրցանակ:
15-09-2026 08:27 Աշխարհի միլիոնավոր մարդիկ վեց երկար տարիներ սպասել էին այս պահին, և այն վերջապես եկավ։ Տասնամյակի ամենամեծ վերադարձը, որը մինչև վերջերս քչերը կարող էին հնարավոր համարել երգչուհի Սելին Դիոնի ծանր հիվանդության պատճառով, պաշտոնապես տեղի ունեցավ։ Սեպտեմբերի 12-ին Փարիզի «Պլենիտյուդ Արենան» ցնցվեց 35,000 հանդիսատեսի աղմուկից։ Սելին Դիոնը վերադարձավ։ Եվ նա դա արեց այնպես, ինչպես միայն ինքը գիտի՝ բարձր, տպավորիչ և առանց բեք թրեքի։
10-09-2026 09:31 Պամելա Անդերսոնը վերջերս անկեղծորեն խոսեց իր կյանքի ամենադժվար շրջանի մասին: Վենետիկի 83-րդ կինոփառատոնի amfAR գալա-երեկոյի ժամանակ դերասանուհին պատմել է հեպատիտ C-ի դեմ իր պայքարի մասին, որը նրա մոտ ախտորոշվել էր 1990-ականների վերջին: Այդ ժամանակ վիրուսի դեմ արդյունավետ բուժումներ գործնականում չկային, և բժիշկների կանխատեսումը սարսափելի էր. ըստ Անդերսոնի՝ իրեն ասել էին, որ, հավանաբար, մոտ տասը տարի է մնացել ապրելու: Նրա խոսքով՝ իրեն ամենաշատը վախեցրել է ոչ թե սեփական մահը, այլ այն միտքը, որ իր փոքրիկ երեխաները կմնան առանց մոր: Այդ լուրը ամբողջությամբ փոխել է կյանքի նկատմամբ իր հայացքները և ստիպել վերանայել առաջնահերթությունները: