Ծիրանով կարկանդակ
04.07.2012
Վերջապես կարող ենք փորձել այս համեղ կարկանդակը. սա նաեւ ծիրանն օրիգինալ տարբերակում վայելելու հնարավորություն է: Սկսեցինք…
Հարկավոր է '
500 գրամ ծիրան, 200 գրամ սերուցքային կարագ, 200 գրամ շաքարավազ, 2 թ/գ վանիլային շաքար, 3 ձու, 10 գրամ սոդա, 550-600 գ ալյուր:
Կարագը խառնել շաքարավազի և վանիլային շաքարի հետ: Այուհետև լցնել ձուն և խառնել: Հետո ավելացնել սոդան ու ալյուրը եւ ստանալ խմոր:
Մինչ խմորը կհասունանա, լվացեք ծիրանները և ա կտրատեք խորանարդիկների:
Հիմա անցնում ենք ամենակարևոր գործին: Ջեռոցի թավան յուղել, խմորը լցնել ու ձեռքերով հարթեցնել:
Բայց մի փոքր հատված խմորից առանձին պահեք. այն ձևավորման համար պետք է գալու: Վրան փռել կտրատած ծիրանը:
Այդ ավել խմորը գրտնակել, ձևավոր ատամներ ունեցող դանակով շերտատել և «ցանցապատել» ծիրանային շերտը:
Դնել ջեռոցում 180 աստիճան ջերմության տակ: Թխել 25-30 րոպե:
Այ հիմա վերջ:
Բարի ախորժակ ... Դիտվել է 9971 անգամ
|