Рус. Հայ.
TATEV

Գարուն' ձմռան վերջին ամսին

06.02.2012

Ինձ միշտ զարմացրել է ձնծաղիկի ծնունդը: Եթե այս մոլորակից չլինեի, եւ մեկը պատմեր, որ կոշտ, սառած հողի միջից կարող է ծաղիկ դուրս գալ, եւ այն էլ' այդքան նուրբ, դժվար թե հավատայի: Բայց դա լինում է: Գարունը սկսվում է ձնծաղիկներով:

Ինչպե՞ս է ստացվում, որ գործող լրագրողների բացարձակ մեծամասնությունը կանայք են, բայց ունենք  «այրական» մամուլ, որտեղ լուսանկարներից հիմնականում տղամարդիկ են նայում, նրանց են անդադար մեջբերում… Պատասխանը շարունակում են մնալ Ջելմս Բրաունի հայտնի երգի բառերը' «Սա տղամարդու աշխարհն է… »: Բայց երգն ունի շարունակություն'  «… սակայն այն ոչինչ կլինի առանց կնոջ կամ աղջկա»: Եվ եթե հիշում եք, տեքստն ավարտվում է այս տողերով'  «Նա (տղամարդը) կորել է ամայության մեջ: Նա կորել է դառնության մեջ»:

Կանայք պետք է ունենան իրենց լրատվամիջոցները, եւ սա' ոչ այն պատճառով, որ նրանք պիտի առանձնանան: Այլ այն հիմնավորմամբ, որ նաեւ մամուլում նրանք պիտի կարողանան իրագործել առօրյան գեղեցկացնելու իրենց գործառույթը եւ դա պետք է անեն ոչ թե ամիսը կամ շաբաթը մեկ անգամ (դա նմանվում է միայն տոն օրերին սեփական խնամքի մասին հիշող կնոջը), այլ ամեն օր:

Այս համոզումն էր, որ ծնունդ տվեց LN-ին ձմռան վերջին ամսի առաջին օրը: Երջանկություն է ունենալ նման նվիրված խմբագրակազմ, ընդամենը կես շաբաթում ստանալ այդքան շատ դրական արձագանքներ, ինչի համար շատ շնորհակալ ենք մեր ընթերցողներին: Սա LADYNEWS.am- ի առաջին երկուշաբթին է: Միասին սկսենք շաբաթը…

Տ.Մ.

 

Դիտվել է 4613 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

10 անսպսելի պատճառ, թե ինչու այլևս միմյանց չեք ցանկանում

09.10.2026
Նույնիսկ եթե ձեր «ներքին աստվածուհին» ամեն երեկո անհամբեր սպասում է ննջասենյակի դռան փակվելուն, երբեմն գալիս է հանգստության մի պահ, երբ ոչինչ չի կարող նրան արթնացնել:

Երևանը տոնում է մաեստրո Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանը

18.12.2024
Երևանի քաղաքապետարանը և «Նյու Ջեներեյշն Փրոջեքթը» նախաձեռնել են հոբելյանական բացառիկ համերգ՝ ի պատիվ հայկական ջազի կենդանի լեգենդ Լևոն Մալխասյանի 80-ամյա հոբելյանի։

Պայքար տագնապի դեմ․ ինչպես քիչ անհանգստանալ փողի, առողջության և ապագայի համար

14.03.2022
Անհանգստությունը 21-րդ դարում ամենատարածված հոգեկան խանգարումներից մեկն է: Այն դարձել է մեր ժամանակի առանձնահատկությունը. մենք ցավոտ ենք արձագանքում ամենափոքր սթրեսին, խորհում ենք վախերի մասին և հսկայական հոգեբանական ռեսուրսներ ծախսում մտահոգությունների վրա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2020 թ․

01.02.2020
Լավ տրամադրությունը կարևոր դեր կխաղա հաջողության հասնելու համար, բայց դուք պետք է թույլ չտաք, որ ձեր միջավայրում հայտնվեն անձնական շահ փնտրղ ահատներ:

Իմ փոքրիկ լեդի մրցույթը մոտենում է եզրագծին

20.06.2018
Հունիսի 20-ի դրությամբ մրցույթին մասնակցում է 81 փոքրիկ լեդի։

5 յուրահատուկ գաղափար՝ ժամադրությունների համար

15.11.2016
Մի քանի հետաքրքիր տարբերակ, թե ինչպես կարելի է միասին ժամանակ անցկացնել մինչև հարսանիքը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1053 անգամ
20.10.2026
Դիտվել է 258 անգամ
21.10.2026
Դիտվել է 201 անգամ
22.10.2026
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster