Ամառվա շոգին, երբ բոլոր լեդիներն էլ ուզում են ինչքան հնարավոր է բաց, ազատ շորիկներ հագնել, շատերը կանգնում են խնդրի առաջ' կորյակներ և կարմիր ցան մեջքին: Պետք է իմանալ ինչպես պայքարել դրանց դեմ: Չէ որ հատկապես ամռանը անթույլատրելի է չցուցադրել մեր գեղեցիկ կազմվածքը և սլացիկ մեջքը, իսկ դրա համար մխոչընդոտներ պետք չեն:)
Մեջքի վերևի հատվածը մտնում է այսպես կոչված «դեկոլտեի հատվածի» մեջ: Մաշկի յուղայնության դեպքում այս հատվածը դառնում է պրոբլեմային: Հիմնականում նման խնդիր ունեն յուղոտ մաշկ ունեցող մինչև 25-27 տարեկան աղջիկները: Նման խնդիրները հիմնականում սեռական հորմոնների կարգավորման հետ են կապված:
Մեջքին հայտնված կորյակների դեմ պայքարում ամենատարածված սխալը, ինչքան էլ տարօրինակ հնչի, լոգանք ընդունելն է, չափից շատ շոգեբաղնիք հաճախելը: Շատ կանայք այս խնդիրն ասոցացնում են կեղտոտ մաշկի հետ, դրա համար էլ ջրային պրոցեդուրաները դարձնում են ավելի հաճախ: Իսկ դա բերում է նրան, որ տուժում է մաշկի պաշտպանիչ շերտը, իսկ օրգանիզմն արձագանքում է դրան ավելի ինտենսիվ ձևով ճարպ արտադրելով, որի հետևանքով էլ ավելի են շատանում կորյակները: Վնասակար են նաև բազմազան սպունգերը, որոնցով տրորում և վնասում եք կորյակները: Մեխանիկական ազդեցության բոլորը ձևերը միայն նպաստում են դրանց տարածմանը:
Մեջքի ցաների, կորյակների դեմ շատ օգտակար են չորացնող դիմակները: Այսպիսի դիմակները ներծծում են ավելորդ ճարպը և քչացնում դրա արտադրությունը: Քսեք այն մեջքին և լվացեք 15-20 րոպե հետո: Դիմակներն օգտագործեք 2 օրը մեկ, քնելուց առաջ: Ամենապարզ մեթոդներից մեկը աղային սկրաբով մերսումն է: Սկզբում փորձեք քիչ քանակությամբ, որպեսզի համոզվեք, որ մաշկը չի հակազդում: Թաց մաշկը մերսեք կերակրի աղով եւ հետո լվացեք գոլ ջրով: Կրկնեք շաբաթական երկու անգամ: Լոգանք ընդունելիս օգտագործեք միայն հակաբակտերիալ գելեր եւ օճառներ:
HASIK | 13-11-2012 14:31
ES DSER EJ@ SHAT EM SIRUM; MISHT HETEVUM EM U NAEV OGTVUM)))! ;-) KAREVORE KARJ U KONKRET MEKNABANVAC E :-) U SHAT HETAQRQIR U JISHT!!! XNDRUM EM AYDPES SHARUNAKEQ MERCI!! <3
04-07-2025 10:41 ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ' կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
04-07-2025 10:18 Իսպանիայում բրիտանուհին ծանր վիճակում է հայտնվել դաջվածք անելուց հետո և տեղափոխվել հիվանդանոց, գրում է Daily Star-ը։ Պարբերականի տվյալներով՝ Փոփի-Մեյ Քրեթչլին շտապ հոսպիտալացվել է ծանր բարդություններով։ Բժիշկները կասկածում են, որ պատճառը կարող էր լինել դաջվածքից հետո զարգացած բակտերիալ վարակը կամ խմիչքից թունավորումը։ Աղջիկը ներկայում մահաթմբիրի մեջ է:
04-07-2025 10:14 Կենտուկիի բնակչուհի Քեյթի Բեյլին վիճակախաղում խոշոր շահում է ունեցել՝ բախտագուշակությամբ թխվածքաբլիթից (Fortune Cookie) թվեր ընտրելով՝ հաղորդում է UPI-ն: Քեյթին նշել, է, որ գաղափարը պատահաբար է ծագել. նա որոշել է խաղալ բախտագուշակության վրա տպագրված թվերով, որը նրան տվել էր դուստրը։ Շահումի մասին լուրը նրա համար բոլորովին անակնկալ էր. նրա նոութբուքի էկրանին է հայտնվել 50 հազար դոլար մրցանակի մասին հայտարարող պատուհան։
04-07-2025 09:40 Օռլանդո Բլումը և Քեթի Փերին հաստատել են, որ բաժանվել են ինը տարվա համատեղ կյանքից հետո։ Զույգի ներկայացուցիչների հայտարարությունը հայտնվել է արևմտյան լրատվամիջոցներում։
04-07-2025 01:42 68 տարեկան հասակում Մալիբուի իր տանը մահացել է «Սպանել Բիլին» և «Ջրամբարի շներ» ֆիլմերի աստղ Մայքլ Մադսենը, հաղորդում է NBC Los Angeles-ը՝ հղում անելով դերասանի ներկայացուցիչներին և տեղական ոստիկանությանը։