Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ինչպե՞ս գնումներ կատարել eBay-ից. էլեկտրոնային շուկայի գաղտնիքները

08.06.2012

Ինտերնետն արդեն վաղուց դարձել է մեր կյանքի գլխավոր բաղկացուցիչներից: Այն թափանցել է մեր կյանքի բոլոր ոլորտներն ու այսօր դրա միջոցով կարելի է ոչ միայն գումար աշխատել, այլև ծախսել աշխատած գումարը: Այսօր նաեւ Հայաստանում են շատերն օգտվում էլեկտրոնային գնումներ կատարելու հնարավորություններից, հատկապես eBay համակարգից: Այն հնարավորություն է տալիս ամենահեռավոր երկրներից անգամ կատարել յուրօրինակ գնումներ: Պարզապես պետք է իմանալ մի քանի կանոն այդ համակարգից օգտվելու համար:

Եվ այսպես, eBay համակարգը ներկայացնող ebay.com կայքից գնում կատարելու առաջին պայմանը անհրաժեշտ իրը գտնելն է:

Դրա համար կարող եք օգտվել որոնողական համակարգից կամ պարզապես փնտրել ընդհանուրի շարքում: Երբ գտնեք այն, ինչ ուզում եք, անցեք գործի: Նախ նայեք տվյալ ապրանքի նկարը և համոզվեք, որ դա հենց Ձեր փնտրածն է, ապա կարդացեք այն ամենը, ինչ գրված է նրա մասին: Ուշադրություն դարձրեք գնին. Այն սովորաբար աճուրդային է լինում:

Այն ապրանքները, որոնց տակ գրված չէ «գնել սա այժմ», հնարավոր է գնել միայն գնի որոշման վերջնաժամկետից հետո: Ընդ որում' ապրանքը գնում է նա, ով առաջարկել է առավել բարձր գին, բայց գնում է ավելի էժան, քան իր գրած գինն է, օրինակ՝ եթե ինչ-որ մեկը տվյալ ապրանքի համար առաջարկել է 18, իսկ մեկ ուրիշը' 20 դոլար, ապա ապրանքը բաժին է հասնում 20 դոլար առաջարկողին, բայց նա վճարում է 19 դոլար:

Եթե վախենում եք, որ ինտերնետային շուկան կխաբի Ձեզ, կվերցնի գումարն ու չի ուղարկի ապրանքը, ապա այնքան էլ չեք սխալվում, բայց եթե ամեն ինչ ճիշտ անեք, ապահովագրված կլինեք նման խնդիրներից: Եվ այսպես` ուշադրություն դարձրեք Ձեր ընտրած ապրանքը վաճառողի վարկանիշին, որ նշվում է հենց ապրանքի էջի վրա և որոշվում է նրանից արդեն իսկ գնում կատարած մարդկանց կարծիքներով: Եթե տեսնեք, որ այդ վաճառողը միշտ վաճառում է նմանատիպ ապրանք (օրինակ` Դուք գնում եք օղեր մի մարդուց, ով միշտ բիժուտերիա է վաճառում), ապա նա վստահելի է, հատկապես, եթե ունի կարծիքների լավ ցուցանիշ:

Չմոռանաք' Դուք վճարում եք ոչ միայն ապրանքի, այլև դրա' Ձեր երկիր փոխադրման գինը: Այնպես որ, ուշադիր հաշվեք, թե ինչքան եք վճարելու, քանի որ փոխադրման գինը կարող է կրկնակի թանկ լինել ապրանքի բուն գնից: Տարբեր քաղաքներում գործում են հատուկ կազմակերպություններ, որոնք անհրաժեշտության դեպքում կօգնեն Ձեզ առավել ճիշտ կողմնորոշվել գնային այդ ցանցում:

Թե ինչպես եք դուք վճարելու ապրանքի դիմաց, հաճախ որոշում է հենց վաճառաողը: Սովորաբար վճարումը կատարվում է Order-ով, PayPal-ով, check-ով, credit card-ով և այլն:

Եթե դուք հայտնեք վաճառողին, որ ուզում եք գնել ապրանքը, ապա հետո որոշեք չգնել, կարող եք հայտնվել eBay-ի «սև ցուցակում», սա իհարկե հարաբերական ու պատկերավոր է ասված, բայց հեռու չէ իրականությունից, քանի որ վաճառողը կարող է գցել Ձեր վարկանիշն ու հասնել նրան, որ Դուք այլևս երբեք չկարողանաք օգտվել eBay-ի ծառայություններից:

Դիտվել է 15469 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Ամսվա աստղագուշակ․ հունվար, 2024 թ․

06.01.2024
Հունվարն այն ամիսն է, երբ շատերն իրենց անապահով ու անկայուն կզգան։ Դա կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, ինչպիսիք են անձնական խնդիրները, ֆինանսական դժվարությունները կամ հարաբերությունների փոփոխությունները:

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր, 2023 թ․

01.11.2023
2023 թվականի նոյեմբերը կլինի մի շրջան, երբ Կենդանակերպի բոլոր նշանների ներկայացուցիչները կարող են ինչ-որ բան ակնկալել ճակատագրից, քանի որ աստղագուշակները կանխատեսում են, որ աշնան վերջին ամիսը կլինի ամենատարօրինակը աստղագիտական օրացույցում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 676 անգամ
15.05.2024
Դիտվել է 193 անգամ
17.05.2024
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster