|
Նորաձևության 5 կանոն Շարլիզ Թերոնի և Ռիզ Ուիզերսփունի ոճաբանից
12.08.2026
Ուսումնասիրելով հոլիվուդյան ոճաբան Լեսլի Ֆրիմարի հարցազրույցներն ու բլոգը, ով կարմիր գորգի համար հագցնում է Հոլիվուդի գեղեցկ սեռի մեկ երրորդին. առանձնացրել ենք հետևյալ հիմնական խորհուրդները։
Ինքնաարտահայտվեք
Լեսլիի համընդհանուր խորհուրդն է՝ հագնվեք այնպես, ինչպես ցանկանում եք. «Կարևոր է հասկանալ, թե ինչպես հագուստի միջոցով կարող եք արտահայտել ձեր անհատականությունը: Սա է հաջողակ ոճի գաղտնիքը», - լրագրողներին ասել է ոճաբանը՝ որպես օրինակ բերելով Ռիզ Ուիզերսփունին և նրա նրբագեղ, կանացի ոճը:

Եվ մի վախեցեք գույներից. Լեսլին իր հաճախորդներին խորհուրդ է տալիս վառ գույներ, ոչ միայն կարմիր գորգի համար: Ոճաբանի սիրելի գույներն են կարմիրը և փիրուզագույնը:
Համադրեք ամեն ինչ
Լեսլին սիրում է mix-n-match տեխնիկան և պնդում, որ չարժե միշտ նույնը կրկնել՝ ընտրելով միայն մեկ սիրելի ապրանքանիշ կամ ոճ։

Համարձակորեն համատեղեք բազմազան իրեր. օրինակ՝ վերջերս նորաձև է դարձել սովորական հանդերձանքով կերպարին շքեղության շունչ հաղորդել մեկ բարձրակարգ իրով՝ Gucci բաճկոն, Jimmy Choo կոշիկներ կամ Bottega Veneta պայուսակ։
Ստեղծեք պարկուճային զգեստապահարան
Միշտ չէ, որ հնարավոր է նախապես պլանավորել ձեր կերպարը, որպեսզի առավոտյան ուշանալու դեպքում չանհանգստանաք հագուստ ընտրելու համար: Պարկուճային զգեստապահարանը կարող է օգնել. ըստ Լեսլիի, այն անպայման պետք է ներառի հետևյալ իրերը.
• Սև բլեյզեր • Սև նավակ–կոշիկներ • Մատիտ-կիսաշրջազգեստ • Կատարյալ չափսի ջինսեր • Սպիտակ վերնաշապիկ։
Գտեք կատարյալ պայուսակն ու կոշիկները

Հայտնի ոճաբանը խորհուրդ է տալիս ներդրում կատարել այս աքսեսուարի մեջ.
«Ես սիրում եմ գումար ծախսել պայուսակների վրա։ Դրանք կարող են իսկապես փոխակերպել ցանկացած կերպար։ Օրինակ, դուք կարող եք հագնել սև ջինսե տաբատ և մարզաշապիկ, ապա վերցնել շքեղ պայուսակ, և ձեր հանդերձանքը փոխվի։ Ավելին, գեղեցիկ պայուսակը կարող եք ամեն օր ձեզ հետ կրել»։
Նույնը վերաբերում է նաև կոշիկներին, բայց Լեսլին խորհուրդ է տալիս գնել մի քանի զույգ և ընտրել՝ կախված ձեր տրամադրությունից։
Աղբյուր՝ LADYNEWS.am Դիտվել է 77 անգամ
Читать на русском
|