Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
13-03-2020 02:16
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի տիկնոջ՝ Սոֆի Գրեգուար Տրյուդոյի մոտ կորոնոավիրուսի թեստը դրական պատասխան է տվել: The guardian-ը տեղեկացնում է, որ նա թեստ էր հանձնել Մեծ Բրիտանիա ճանապարհորդությունից հետո:
12-03-2020 10:43
Նյու Յորքի բնակիչները կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախատեսված բժշկական դիմակները վերածել են նորաձեւ աքսեսուարի: Ամերիկացիներն այն կարծիքին են, որ COVID-19-ի շուրջ ստեղծված խուճապն ոճի հետ կապված փորձերը դադարեցնելու պատճառ չէ, եւ կրեատիվորեն են մոտենում պաշտպանիչ միջոցների ընտրությանը:
12-03-2020 10:36
Իտալիայում սահմանված համազգային կարանտինի պարագայում արգելվել է բոլոր տեսակի հանրային հավաքույթները, այդ թվում՝ հարսանիքներն ու հուղարկավորությունները:
12-03-2020 10:26
Կանադայի Մոնրեալ քաղաքում տեղի ունենալիք գեղասահքի աշխարհի առաջնությունը նոր կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է: Մրցաշարը նախատեսված էր անցկացնել մարտի 16-ից 22-ը:
12-03-2020 10:12
Ամերիկացի դերասան Թոմ Հենքսն ու նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսով են վարակվել եւ հիմա մեկուսացված են ավստրալական Գոլդ Կոստ քաղաքի հոսպիտալում:
12-03-2020 02:40
Չինաստանի Ուհան քաղաքի 103-ամյա բնակչուհին վեցօրյա բուժումից հետո ապաքինվել է կորոնավիրուսից: Ներկա պահին նա մենատարեց անձնավորությունն է, որն ապաքինվել է Ուհան քաղաքից տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսից:
11-03-2020 09:21
5 պատճառ առավոտյան դատարկ ստամոքսին ջուր խմելու համար. մաքրում է օրգանիզմը, բարելավում է նյութափոխանակությունը, մեղմում է ստամոքսի այրոցն ու մարսելախանգարման ախտանշանները, բարելավում է մաշկի գույնն մազերի որակն ու բնական փայլ հաղորդում։
11-03-2020 09:08
Մարդիկ հեռախոսով խոսելիս հաճախ ուզում են քայլել: Սա, ինչպես պարզել են ֆրանսիացի հետազոտողները, մեր ֆիզիոլոգիայով պայմանավորված ցանկություն է, որը բացարձակապես նորմալ է: Մարդու օրգանիզմն այնպես է կառուցված, որ ուղեղին արյան մատակարարման ինտենսիվությունը, որից կախված է մեր մտավոր օրգանի գործունեությունը, ուղղակիորեն կապված է օրգանիզմի ընդհանուր ֆիզիկական ակտիվության հետ:
11-03-2020 05:17
Ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսը նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով հրաժարվել է մասնակցել Bushfire Relief համաշխարհային շրջագայության շրջանակում բարեգործական համերգին հաջակցություն Ավստրալիայում անտառային հրդեհների հետեւանքների վերացման ջանքերին։
11-03-2020 03:19
Մոդելագործ եւ ձեռնարկատեր Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
11-03-2020 02:12
Փորձագետները հանգել են այն եզրակացության, որ ավելի քան մեկ դար առաջ քենթյան եկեղեցում հայտնաբերված ոսկորները, հավանաբար, վաղ անգլիական սուրբի մասունքներն են, որը եղել է Անգլիայի քրիստոնեություն ընդունած առաջին թագավոր Էթելբերթի թոռնուհին: Կարծիք կա, որ սուրբ Էնսվիթան ծովափնյա Ֆոկքսթոն քաղաքի հովանավորն էր, որտեղ VII դարի կեսին հիմնել է Անգլիայում առաջին միանձնուհիների համայնքը:
10-03-2020 09:38
Ըստ փորձագետների՝ օրգանիզմի համար օգտակար, սակայն երիկամների համար վնասակար մթերքի շարքին են դասվում ընկուզեղենը, ավոկադոն, կաթը, պանիրը, յոգուրտն ու կարագը, քարերի առաջացման պատճառ կարող է դառնալ նաև մսի գործածությունը։
10-03-2020 09:35
Հայաստանի շախմատի կանանց ընտրանու անդամ Աննա Սարգսյանը նոր կարգ է լրացրել: ՖԻԴԵ-ն կանանց միջազգային գրոսմայստերի կոչում է շնորհել հայ շախմատիստուհուն:
10-03-2020 09:25
Սմարթֆոնների եւ համակարգիչների չափից դուրս օգտագործումը կարող է առաջացնել ուղեղի գերհոգնածություն, ինչը կհանգեցնի դեմենցիայի եւ դեպրեսիայի զարգացման: Այս մասին հայտնել են ճապոնացի գիտնականները։
10-03-2020 09:18
Հում տավարի մսի օգտագործումը, մասնագետների խոսքերով, վտանգավոր է, քանի որ մսի մեջ կան ախտահարույց մանրէներ, որոնք դիզենտերիա եւ սալմոնելյոզ են առաջացնում։ Մասնագետների խոսքերով՝ թվարկված մանրէների, ինչպես նաեւ աղիքային ցուպիկի առկայությունը մսի մեջ, կարող է հանգեցնել սննդային թունավորման։
10-03-2020 09:15
Հեռուստահաղորդավարուհի եւ պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայան առողջական խնդիրների պատճառով կարանտինում է։
09-03-2020 09:12
Հարրի Փոթերի մասին վեպերի հեղինակ Ջոան Քեթլին Ռոուլինգը գլխավորել է 2010-ից մինչեւ 2019 թվականներն ընկած ժամանակաշրջանում առավել մեծ ժողովրդականություն վայելող կին գրողների վարկանիշային ցուցակը. այստեղ տեղ են գտել նաեւ  դետեկտիվների հեղինակ Ագաթա Քրիստին եւ Սվետլանա Մարտինչիկը, որն աշխատում է Մաքս Ֆրայ կեղծանվան ներքո:
09-03-2020 09:05
Տղամարդիկ վախենում են գեղեցիկ կանանցից, քանի որ սկսում են կասկածել իրենց ու ծանր են տանում կնոջ մերժումը։ Տղամարդը կարծում է, որ ինքը միակը չէ, ով հետաքրքրվում է իրեն դուր եկած գեղեցիկ կնոջով։ Բազմաթիվ տղամարդկանց հետ մրցակցելը դյուրին չէ եւ կրկին մերժման հավանականությունը մեծանում է։
09-03-2020 08:58
Իվանովոյի բնակչուհի Յուլիա Շիլովան փոխանցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է իր երկու լուսանկարները, որոնցում նշել է իր հեռախոսահամարն ու պատմել իր մասին: «Ամուսնացե՛ք ինձ հետ, խնդրում եմ: Ես ունեմ բարձրագույն կրթություն, 28 տարեկան եմ, երեխաներ եւ նյութական խնդիրներ չունեմ»,-ասված է գրության մեջ:
09-03-2020 08:23
ՌԴ էստրադային և ժողովրդական երգչուհի Նադեժդա Բաբկինան խոստովանել է, որ 1974 թվականին ինքնասպանության փորձ է արել, երբ եղել է հղիության իններորդ ամսում: Այդ քայլի մասին մտածելուն նրան դրդել էր ամուսնու դավաճանությունը, որ տեղի էր ունեցել իր աչքի առաջ: Բաբկինայի խոսքով՝ ինքնասպանության մտքից հրաժարվել է երեխայի պատճառով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1565 անգամ
22.10.2026
Դիտվել է 441 անգամ
27.10.2026
Դիտվել է 232 անգամ
28.10.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster