Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-03-2020 10:26
Japan Airlines-ում ընկերությունում աշխատող բորտ-ուղեկցորդուհիները կստանան հնարավորություն տաբատ կրել եւ հրաժարվել բարձրակրունկներից, հայտնել է ընկերությունը:
28-03-2020 05:27
Playboy-ի աստղ Մարիա Լիմանը, ով Դոնի Ռոստովից տեղափոխվել է Լոնդոն, կարանտինի ժամանակ զուգընկեր գտնելու ցանկություն է հայտնել: Այս մասին նա հայտնել է Ինստագրամի իր էջում՝ կից հրապարակելով իր գայթակղիչ լուսանկարը:
28-03-2020 05:05
Ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջենները 1 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին Ինստագրամի իր էջում գրել է բժիշկ Թաիս Ալիաբադին:
28-03-2020 02:59
Հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի Օլգա Բուզովան Instagram-ում պատմել է, որ սոցիալական ցանցի նոր ռեկորդ է սահմանել: Այժմ նրա էջին հետեւում են 20 մլն օգտատեր։
27-03-2020 10:03
Russia Today հեռուստաալիքի խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի եւ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ընտանիքում դժբախտություն է տեղի ունեցել։ Նա խոստովանել է, որ վիժման պատճառով կորցրել է երեխային։ Մարգարիտան հավելել է, որ մի որոշ ժամանակ «միայնակ կմնա իր ցավի հետ»:
27-03-2020 09:48
Armani նորաձեւության տունը մեկանգամյա օգտագործման սանիտարական խալաթների արտադրություն կսկսի։ Դրանք նախատեսված են բժիշկների անհատական պաշտպանության համար, որոնք զբաղվում են նոր տիպի կորոնավիրուսի բուժմամբ։
27-03-2020 08:10
Հնդկաստանում նորածին աղջկան անվանակոչել են կորոնավիրուսի պատվին՝ տալով Կորոնա անունը:
27-03-2020 07:08
Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը միացել է #stayhome (մնա տանը) ֆլեշմոբին, որը տեղի է ունենում COVID-19 կորոնավիրուսի համաճարակի պատճառով: 29-ամյա Ուոթսոնը սոցցանցում տեղադրել է իր լուսանկարը՝ ձեռքին պաստառ, որի վրա գրված է՝ «Ես մնում եմ տանը տատիկիս, մորս և լավագույն ընկերոջս համար»:
27-03-2020 02:14
Կորոնավիրուսի համաճարակից խուսափելու նպատակով Մեծ Բրիտանիայում բնակչուհին մտել է մեծ փուչիկի մեջ և սուպերմարկետ գնացել գնումներ կատարելու նպատակով: Կինը գլորելով հասել է նշված վայր և աշխատողներից մեկի օգնությամբ սկսել ապրանք ընտրել:
26-03-2020 10:47
Քիմ Քարդաշյանի KKW Beauty եւ Kylie Cosmetics բրենդերը կորոնավիրուսի համաճարակի պատճառով ժամանակավորապես դադարեցրել են կոսմետիկայի արտադրությունը: Ընդ որում, սոց. ցանցերում ապրանքանիշի էջում տեղեկություն է հայտնվել, որ նրանք չեն փակում կայքերը եւ շարունակում են առաքել արտադրանքը։
26-03-2020 07:55
Մոսկվայում 93 տարեկան հասակում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իննա Մակարովան: Իննա Մակարովան հայտնի է «Աղջիկները», «Հարսնացուն հյուսիսից», «Կանայք», «Թանկագին մարդ», «Բարձրություն» եւ այլ ֆիլմերում դերերի շնորհիվ։ Ընդհանուր առմամբ 1948-2015թթ․ Մակարովան նկարահանվել է 55 ֆիլմերում:
26-03-2020 05:01
Ռիհաննան իր աջակցությունն է հայտնել COVID-19-ի հետ պայքարում՝ փոխանցելով 5 մլն դոլար Clara Lionel Foundation հիմնադրամին։
26-03-2020 04:12
Իսպանիայում ձերբակալել են բնակչուհիներից մեկին, որը դուրս է եկել տանից՝ չնայած երկրում կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինին: Նշվում է, որ իսպանուհին հավելվածի միջոցով վերջերս ծանոթացել է տղամարդու հետ և որոշել է ժամադրության գնալ:
26-03-2020 02:28
Յոշկար-Օլայում մեղադրանք է առաջադրվել տեղի բնակչուհուն, որը ծննդատնից առևանգել է նորածին աղջկա: 33-ամյա կինն առևանգել է երեխային՝ ամուսնուն ապացուցելու համար իր հղիության իսկությունը, որի մասին հայտնել էր ավելի վաղ:
25-03-2020 09:26
L Brands ընկերությունը, որին պատկանում են Victoria's Secret-ը, Pink-ը եւ այլ բրենդներ, ժամանակավորապես չի ընդունի առցանց պատվերներ: Դա պայմանավորված է Pink եւ Victoria's Secret ապրանքների բաշխման կենտրոնների մինչեւ մարտի 29-ը փակվելու հետ:
25-03-2020 09:21
Բրիտանուհին 20 տարի շարունակ հագել է միեւնույն զգեստը եւ լրագրողներին հայտնել իր զգացողությունների մասին: «Այս զգեստն ինձ դուր է գալիս, որովհետեւ արտասովոր է եւ հրաշալի համապատասխանում է իմ չափերին: Չնայած սա ամռան համար է կատարյալ տարբերակ, ես այն կարող եմ հագնել նաեւ ձմռանը սվիտերով»,- նշել է Ռիսը:
25-03-2020 07:32
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Լորի Բոլը վեց ամսվա ընթացքում նիհարել է 30 կգ: Լորին սկսել է նիհարել այն բանից հետո, երբ երիտասարդ տղամարդը չեղյալ է հայտարարել ժամադրությունը՝ ասելով, որ նա չափազանց գեր է:
25-03-2020 05:29
Հարկադիր ինքնամեկուսացման ընթացքում յուրաքանչյուրը զվարճանում է այնպես, ինչպես կարողանում է: Անցած մի քանի օրերի ընթացքում TikTok վիդեո պլատֆորմում գրանցվել են Ջենիֆեր Լոպեսը, Ռիզ Ուիզերսփոունը, Ջեսիկա Ալբան, Ջասթին և Հեյլի Բիբերները, իսկ այժմ համայնքին է միացել Բելլա Հադիդը: Իր ընկերուհու հետ միասին աստղը պարում է «AuntieHammy-PewPewPew» երգի տակ:
25-03-2020 02:42
Ավստրալիա Քուինսլենդ նահանգի բնակչուհին ապշել է իր տան նախասրահում 4.5 մետր երկարությամբ, լսնամաշկ օձ հայտնաբերելով: խոսքը բիրմայական պիթոնի մասին է, որի քաշը կազմում է 50 կգ: Սողուններ որսացող մասնագետ Թոնի Հարիսոնը պարբերականին հայտնել է, որ դա ամենամեծ օձն էր, որը նրան հանդիպել է 1994 թվականից ի վեր:
24-03-2020 08:34
«Սեքսն Անֆիսա Չեխովայի հետ» շոուի 42-ամյա նախկին հաղորդավարուհին ինտիմ հարաբերության 13 դիրք է ներկայացրել, որոնց դեպքում տղամարդն ու կինը միմյանցից անհրաժեշտ՝ 1,5 մ հեռավորության վրա են գտնվում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1563 անգամ
22.10.2026
Դիտվել է 441 անգամ
27.10.2026
Դիտվել է 231 անգամ
28.10.2026
Դիտվել է 165 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster