Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-03-2020 05:55
Իտալիայում՝ Նեապոլում, նորապսակները հարսանիքին մասնակցել են պաշտպանիչ դիմակներով, իսկ հանդիսավոր արարողությանը ներկա են եղել միայն վկաները: Հարսանիքի արարողությանը ոչ մի հյուր չի եղել, քանի որ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով շարունակում է գործել միջոցառումների սահմանափակումը:
24-03-2020 04:03
ԱՄՆ-ի Արկանզաս նահանգում երիտասարդ ծնողները սովամահ են արել 7 ամսական աղջիկ երեխային: Ոստիկանները կեղտոտ բնակարանում հայտնաբերել են մահացող երեխային և նրա երկվորյակ եղբորը: Փոքրիկ աղջնակի մահճակալի շուրջ հավաքվել էին խավարասերները:
24-03-2020 03:53
Հոլիվուդյան դերասանուհի Էմմա Սթոունը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ստիպված է եղել հետաձգել հարսանիքը: Դերասանուհու հարսանիքը ռեժիսոր Դեյվ Մակքերիի հետ պետք է տեղի ունենար մարտի 14-ին, սակայն զույգը որոշել է այն հետաձգել վարակի տարածման պատճառով:
24-03-2020 02:47
Բրիտանական բարեգործական կազմակերպությունը, որը գտնվում է Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հովանավորության ներքո, դադարել է արքայազն Հարիիի կնոջը «Թագավորական Մեծություն» անվանել։
23-03-2020 10:12
Տղամարդկանց հինգ տեսակ, որոնց սիրահարվել չի կարելի․ «Մամայի տղա», «Պարտավորություններ չսիրող տղամարդ», «Խաղացող», «Ինքնասիրահարված», «Տարօրինակ»։
23-03-2020 09:30
Միջոցներ, որոնք օգնում են քաշը վերահսկողության տակ պահել․ 1. Ծավալուն հագուստ մի հագիր, 2. Ուտելուց առաջ ուտելիքը ափսեի մեջ լցրու, 3. Ավելի քիչ գովազդ դիտիր, 4. Ուտելիքը «դադարի վրա» դիր, 5. Շրջապատիր քեզ ինքնահսկողություն ունեցող մարդկանցով, 6. Կեր ժամանակաչափով, 7. Խմեք բարակ բարձր բաժակներով։ 
23-03-2020 07:45
13 նշան, որոնք կնոջն անմոռանալի են դարձնում. 1. Նա բարի է բոլորի նկատմաբ, 2. Նա չի հանձնվում, 3. Նրան չի հետաքրքրում, թե ինչ են շրջապատի մարդիկ մտածում իր մասին, 4. Նա չի վախենում լինել այնպիսին, ինչպիսին կա, 5. Նա աջակցում է իր շրջապատի մարդկանց, 6. Նա ընդունում է իր սխալները, 7. Նա իր բնույթով անկախ է, 8. Նա անկեղծ է, 9. Նա գիտի, թե ինչի է արժանի, 10. Նա բոլորին չէ, որ մոտ է թողնում, 11. Նա եսակենտրոն չէ, 12. Նա լավ խորհուրդներ է տալիս, 13. Նա թույլ չի տալիս ոչ մեկին սահմանափակել իր ազատությունը:
23-03-2020 04:49
Ռուսաստանի Օսեթիայի շրջանում հագուստի խանութներից մեկի սեփականատերերը գնորդներ ներգրավելու համար սկսել են անսովոր գովազդային արշավ: Հագուստ գնելիս հաճախորդին կնվիրեն մակարոնի կամ հնդկաձավարի մի տուփ:
22-03-2020 09:46
Այս շաբաթ Walmart ցանցի խանութներից մեկում Միսուրի նահանգի բնակչուհին ծննդաբերել է հենց խանութում: ՝ զուգարանի թղթի բաժին գնալիս, գրում է New York Post-ը։ Գնորդուհուն անցանկալի հայացքներից պաշտպանելու համար խանութի աշխատակիցներից մեկը նրան գործվածքի կտորով է ծածկել՝ մինչեւ խանությում գտնվող հրշեջներն ու բուժքույրը ծնունդը կընդունեին։
22-03-2020 07:51
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող, չինական «Շանհայ ՍԻՊԳ» ակումբի հարձակվող Հալկն ամուսնացել է նախկին կնոջ զարմուհու հետ։ Հալկն անցած ամռանն էր բաժանվել կնոջից, որի հետ ամուսնացած էր 12 տարի։ Նրանք ունեն երեք երեխա։ Ապահարզանից երեք ամիս անց Հալկը հայտնել էր նոր ընկերուհու մասին։
21-03-2020 10:47
1999թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանում որոշվեց ամեն տարի Պոեզիայի համաշխարհային օրը նշել մարտի 21-ին։ Տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը։
21-03-2020 10:41
Ռուսաստանի Նոր Ուրենգոե քաղաքում վիրաբույժները կնոջ որովայնի խոռոչից հեռացրել են ֆուտբոլի գնդակի չափով ուռուցքը: Բացի հսկայական ուռուցքից՝ կնոջ մոտ եղել է նաեւ շաքարային դիաբետ եւ սրտի իշեմիկ հիվանդություն: Բացի այդ, նա կաթված է տարել: Հենց այդ պատճառով ավելի վաղ մի քանի կլինիկա հրաժարվել է վիրահատություն կատարել:
20-03-2020 09:19
Մարդիկ չեն կարող օբյեկտիվորեն գնահատել իրենց արտաքին տեսքը. դրան խանգարում է հոգեբանական առանձնահատկությունների մի ամբողջ շարք: Հայելին ստում է, պնդում են Բարսելոնայի համալսարանի հետազոտողները:
20-03-2020 09:10
2012-ին ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր' նպատալ ունենալով խոստովանել յուրաքանչյուր մարդու կյանքում երջանկության կարեւորությունը եւ սատարել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը ընդհանուր զգացողություն է մեր մոլորակի բոլոր մարդկանց համար:
20-03-2020 07:55
Ռուս հայտնի թենիսիստուհի Մարիա Շարապովան մոդել Նաոմի Քեմպբելին Instagram-ով չելենջ է ուղարկել և ստիպել լվանալ ձեռքերը։ Ֆոտոմոդելը մասնակցել է #SafeHandsChallenge-ին։ Աստղերն այս կերպ օգնում են ձեռքերը լվալու կարևորության հանրայնացմանը։ 
20-03-2020 05:47
Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին շահել է Dark Horse երգի գրագողության հարցով վերաքննիչ բողոքի հիմման վրա դատը։ Ավելի վաղ՝ 2019 թվականի հուլիսին, դատարանը վճռել էր, որ 2003 թվականին թողարկած Dark Horse սինգլում երգչուհին կրկնօրինակել է ռեփեր Flame-ի joyful Noise ստեղծագործության մի հատվածը։
20-03-2020 05:08
2020 թ․ մայիսի 29-ին պետք է կայանար բրիտանացի արքայադուստր Բեատրիսի պսակադրությունը՝ Էդուարդո Մապելի Մոցիի հետ։ Սակայն թագավորական հարսանիքը հետաձգվել է՝ կորոնավիրուսի պանդեմայի հետևանքով։
19-03-2020 10:51
Մարդու արյան խումբն ազդում է կորոնավիրուսի նկատմամբ նրա խոցելիության վրա: Այս մասին ասվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են medRxiv-ում Հետազոտության տվյալներով՝ ամենից հաճախ կորոնավիրուսով վարակվում են 2-րդ խմբի արյուն ունեցող մարդիկ, իսկ առավել կայուն են՝ 1-ին խմբի արյուն ունեցողները:
19-03-2020 07:55
Հաճախորդի միջազգային օրը նոր է սկսում հայտնի դառնալ աշխարհում։ Առաջին անգամ այն նշվել է 2010թ․ մարտի 19-ին։ Ամենատարբեր ոլորտներում ապրանքներ եւ ծառայություններ արտադրողների համար այս տոնի նպատակը նոր հաճախորդների գրավումն է եւ մշտական հաճախորդների խրախուսումը։
19-03-2020 06:23
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 100-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Մատենադարանի թարգմանական մատենագրության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Մարգարիտա Դարբինյանին:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1563 անգամ
22.10.2026
Դիտվել է 441 անգամ
27.10.2026
Դիտվել է 231 անգամ
28.10.2026
Դիտվել է 165 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster