Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-03-2020 07:18
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է #Դարձիր_օրինակ իրազեկման արշավի մեկնարկի մասին։ Դրա նպատակը հաջողության հասած կանանց ներկայացնելն է։
07-03-2020 11:59
Ամերիկացի երգչուհի, դերասանուհի Բրիթնի Սփիրսի որդին՝ Ջեյդեն Ֆեդերլայնը հայտարարել է, որ մայրը մտադիր է «թողնել» երաժշտությունը:
07-03-2020 11:57
ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում երգչուհի Անաստասիա Վիշնևսկայան համերգի ժամանակ ընկել է նվագախմբային փոսը: Հանդիսատեսը պատմել է, որ արտիստուհին ընկել է 3 մ բարձրությունից: Չնայած միջադեպին' նա շարունակել է երգել կոտրված ոտքով և երգը կատարել է ամբողջությամբ:
07-03-2020 11:47
Պարզվում է, որ միջին վիճակագրական սմարթֆոնն իրականում ավելի կեղտոտ է, քան զուգարանակոնքը, եւ դա միֆ չէ:
07-03-2020 11:43
Հեռուստահաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան 20 տարվա համագործակցությունից հետո հեռանում է «Муз-ТВ» հեռուստաալիքից: Նման արմատական քայլի է դիմել հայտնի հեռուստաալիքի տնօրեն Արման Դավլեթյարովի նկատմամբ ունեցած վրդովմունքի պատճառով, որը նրան չի ընդգրկել ամենամյա մրցանակաբաշխության հաղորդավարների ցուցակում:
07-03-2020 11:18
37-ամյա Թիերրա Պարսոնը վերադարձել է տուն եւ որոշել սուպերմարկետ մտնել վիճակախաղի տոմս գնելու համար: Վաճառողուհին նրան խորհուրդ է տվել ընտրել նոր վիճակախաղը: Պարսոնը լսել է նրան եւ գնել: Նույն օրը այդ տոմսը շահել է, եւ ամերիկուհուն հարստացել է 100 հազար դոլարով:
06-03-2020 12:44
Շոտլանդիայից 25-ամյա Ֆիոնա Ուեսթը, որը 210 կգ էր կշռում, երկու անգամ նիհարել է զվարճանքի այգի անհաջող այցից հետո: Այնտեղ նրան չեն թողել օգտվել ատրակցիոնից քաշի պատճառով:
06-03-2020 12:06
Հայ ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն կիշեր» (Երկար գիշեր) ֆիլմն առաջադրվել է «Նիկա» հեղինակավոր մրցանակի: Ֆիլմը ներկայացվել է «ԱՊՀ և Բալթյան երկրների լավագույն ֆիլմ» անվանակարգում:
06-03-2020 03:53
ԱՄՆ-ի Facebook ընկերությունը քննարկում է սեփական էլեկտրոնային վճարային համակարգի ստեղծման հնարավորությունն այն բանից հետո, երբ Յոթի խմբի երկրների (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա եւ Ճապոնիա) իշխանությունները բացասաբար են ընդունել Libra գաղտնարժույթը շրջանառության մեջ դնելու ծրագիրը:
06-03-2020 02:55
Իտալիայի կառավարությունը նոր միջոցներ է պատրաստում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար. նոր կանոնների թվում են՝ մարդկանց միջեւ առնվազն մեկ մետր հեռավորությունը հասարակական վայրերում, տարածության վրա ողջույններն առանց ձեռքսեղմման եւ համբույրներով գրկախառնությունների:
06-03-2020 01:57
Ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթն ԱՄՆ հարավային մասում գտնվող Թենեսի նահանգում անցած օրերին տեղի ունեցած պտտահողմի հետևանքով ստեղծված իրավիճակը մեղմելու նպատակով 1 միլիոն դոլար է նվիրաբերել:
05-03-2020 10:07
Հայ լրագրողուհի և բլոգեր Լյուսի Քոչարյանը դարձել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Women of Courage (Կանանց՝ խիզախության համար) մրցանակի դափնեկիր: Նա առաջին հայուհին է, որ արժանանում է այդ մրցանակին:
05-03-2020 09:14
Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի գիտնականները մի քանի փորձերի օգնությամբ պարզել են, որ գրգռված կնոջ քրտինքը տղամարդկանց համար ավելի գրավիչ է, քան հանգիստ, չեզոք վիճակում արտադրվածը։
05-03-2020 07:18
Թուրքական դատարանը ձերբակալման որոշում է կայացրել Play Boy–ի բելգիացի մոդել Մարիսա Փափենի նկատմամբ։Մարիսա Փափենը մեղադրվում է Ստամբուլի Սուրբ Սոֆիայում եւ Կապադովկիայում ամբողջովին մերկ լուսանկարվելու եւ Թուրքիայի դրոշի վրա մերկ պառկելու մեջ։
05-03-2020 01:53
Համաշխարհային կինոինդուստրիան կարող է մինչև հինգ միլիարդ դոլար կորցնել կորոնավիրուսի տարածման կապակցությամբ ցուցադրությունների չեղարկման պատճառով: Այդ մասին հայտնել է THR-ը։
05-03-2020 00:59
Ուկրաինական փոփ երգչուհի և VIA Gra խմբի նախկին մենակատար Աննա Սեդոկովան հայտարարել է, որ 12 տարեկանում նա ոտնձգությունների է ենթարկվել: 37-ամյա Սեդոկովան խոստովանել է, որ ցանկանում է «կանգնել ի պաշտպանություն բոլոր այն աղջիկներին, ովքեր գիտեն, թե ինչ է նշանակում, երբ դու ոտնձգության ես ենթարկվում հարբած և կոպիտ կամ պարզապես մեծահասակների կողմից»:
04-03-2020 09:22
Սննդաբանները կարծում են, որ 200-ից պակաս կալորիաներ պարունակող մթերքները հարմար են ուշ ընթրիքի համար: Մասնագետները խորհուրդ են տալիս ընթրել բուսական աղցաններով՝ սաղմոնով կամ ավոկադոյով, խաշած ձվով, հում բանջարեղենով, բանանով և դդմի սերմերով խյուս, կիվի կամ քաղցր կարտոֆիլ:
04-03-2020 09:04
30-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը  IFPI-ի վարկածով գլխավորել է 2019-ի ամենավաճառվող արտիստների վարկանիշը՝ կրկնելով 2014թ․-ի հաջողությունը։ Անցյալ տարի Սվիֆթը թողարկել է իր «Lover» յոթերորդ ստուդիական ալբոմը, որը 2020թ-ի հունվարի դրությամբ արդեն վաճառվել է 5 միլիոն օրինակ:
04-03-2020 08:57
Ցելիակիայով (գլյուտենի անընդունելիություն) տառապող մարդկանց մոտ բարձր է նյարդաբանական խախտումների զարգացման վտանգը։ Այս մասին ասվում է նոր բրիտանական հետազոտության արդյունքներում, որոնք հրապարակվել են Gastroenterology ամսագրում։
04-03-2020 08:17
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան իր Chromatica ալբոմի մասին մանրամասնություններ է բացահայտել. հեռուստահաղորդավար եւ դիջեյ Զեյն Լոուի հետ զրույցի ընթացքում: Այդ մասին հայտնել է NME-ն։ «Chromatica-ն ապաքինման, ինչպես նաեւ խիզախության պատմություն է, եթե խոսքը սիրո մասին է: Ես կարծում եմ, որ որեւէ մեկին սիրելու համար հարկավոր է շատ համարձակ լինել»-մեկնաբանել է Գագան:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-10-2026 11:42
Ալեքսիա Պուտելասը իր կարիերայում կանանց «Ոսկե գնդակը» նվաճեց երրորդ անգամ։ Իսպանուհին սպասում էր այս հաղթանակին, ուստի նա կարմիր գորգի վրա փայլեց Dior-ի փղոսկրե գույնի զգեստով՝ հունական մոտիվներով, ուսերին փետուրներով, որոնք խորհրդանշորեն հղում էին հաղթանակի աստվածուհի Նիկեին։ Նա իր մրցանակը նվիրեց «Բարսելոնային», որը լքել էր անցյալ ամռանը՝ պայմանագիր կնքելով London City Lionesses-ի հետ։
28-10-2026 11:37
Սոֆիա Վերգարան վրեժ է լուծել իր նախկին ամուսնուց. նրա նոր սիրեցյալը սեքսուալ է, հայտնի և 15 տարով երիտասարդ։ Մինչ նրա նախկին ամուսինը Վերգարային մեղադրում է դաժանության և անտարբերության մեջ, նա հիանալի ժամանակ է անցկացնում հանդիպումների ընթացքում։ Սոֆիա Վերգարան այժմ 54 տարեկան է և ամերիկյան կինոյի առաջատար ֆեմ-ֆատալներից մեկը։ Ընդամենը նախօրեին պապարացիները Սոֆիային բռնացրել են Բևեռլի Հիլզի ռեստորանում՝ Imagine Dragons խմբի վոկալիստ Դեն Ռեյնոլդսի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Ամեն դեպքում, դա բարեկամական ընթրիքի տեսք չի ունեցել։
28-10-2026 10:50
Վեցերորդ երեխայի ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Նատալյա Վոդյանովան հաղթական վերադարձ կատարեց նորաձևության պոդիում։ Մոդելը քայլեց Չինաստանի Սուչժոու քաղաքում անցկացվող Vogue Forces of Fashion ամենամյա ցուցադրության ժամանակ։ Այս տարվա ցուցադրությունը, որը նախատեսված էր ժամանակակից նորաձևության միտումներն ընդգծելու համար, կենտրոնացած էր բարդ և անսովոր համադրությունների վրա։
28-10-2026 01:48
Մեգան Մարքլը և արքայազն Հարրին լքել են Մեծ Բրիտանիան՝ Սասեքսի դքսուհու հոր դեմ մեղադրանքների ֆոնին: Hello!-ի տվյալներով՝ զույգը որոշել է կարճ ժամանակով լքել երկիրն իրենց երեխաների հետ՝ վերջին իրադարձություններից մխիթարություն փնտրելու համար։ Հիշեցնենք, որ այս շաբաթ ոստիկանությունը հետաքննություն է սկսել Թոմաս Մարքլի նկատմամբ: Նա մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության հետ կապված նյութեր պահելու մեջ:
27-10-2026 10:39
«Բարսելոնայի» ֆուտբոլիստուհի Վիկի Լոպեսը ճանաչվել է տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստուհի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1565 անգամ
22.10.2026
Դիտվել է 441 անգամ
27.10.2026
Դիտվել է 232 անգամ
28.10.2026
Դիտվել է 166 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster