Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
24-03-2022 09:10
Դերասանուհի Քրիստինա Ռիչին, ով մարմնավորել է Ադամսին  «Ադամսների ընտանիքը» և «Ադամսների ընտանիքի արժեքները» կուլտային ֆիլմերում, նկարահանվելու է Թիմ Բարթոնի Netflix-ի «Չորեքշաբթի» սերիալում։ Այս անգամ Ռիչին կմարմնավորի նոր կերպար, ինչի մասին մանրամասներ դեռ չեն բացահայտվում։
24-03-2022 08:55
Տիմատիի նախկին սիրելին՝ Անաստասիա Ռեշետովան, հետեւորդներին ներկայացրել է իր կոսմետիկայի նոր հավաքածուն՝ «69 Body Atelier Sixty Nine», ինչի մասին հայտնել է սոցիալական ցանցերում։ Նրա կոսմետիկայի հավաքածուում ներառված են խոնավեցնող քսուքներ, հանգստացնող յուղ լոգանքի համար եւ սկրաբ մարմնի համար։
24-03-2022 08:50
Ամերիկացի մի կին երկարամռութ խեցեմորթներ որսալու Ջորջիա նահանգի նոր ռեկորդ է սահմանել: Ռեյչլ Հարիսոնը մարտի 19-ին, հսկայական ձուկ է բռնել, երբ ձկնորսություն էր անում Կուսա գետի ափին՝ Ռոմ քաղաքի մոտ: Նրա որսի քաշը կազմել է 14,2 կիլոգրամ։
24-03-2022 02:49
«Բրիգադի» աստղ 48-ամյա Սերգեյ Բեզրուկովը, ով արդեն 5 երեխա ունի, ցանկանում է երեխա որդեգրել։ Չնայած հսկայական զբաղվածությանը, Մոսկվայի նահանգային թատրոնի ղեկավարը ցանկանում է որդեգրել ևս մեկ երեխայի, որը մնացել է առանց հարազատների խնամքի։
23-03-2022 17:01
34-ամյա երգչուհի Ռիհաննան ռեփեր A$AP Rocky-ի (իսկական անունը՝ Ռակիմ Մայերս) հետ նշանադրության մասին խոսակցություններi առիթ է տվել։ Պապարացիները աստղին լուսանկարել են գնումներ կատարելիս։ Ռիհաննայի մատնեմատի վրա փայլել է մեծ քարով մատանի, որը էլ հենց համացանցում մեծ աղմուկ է բարձրացրել երգչուհու երկրպագուների շրջանում։
23-03-2022 16:58
Ջենիֆեր Լոպեսը մրցանակ է ստացել Icon Award iHeartRadio Music Awards-ում: Նրան աջակցում էին դուստրն ու Բեն Աֆլեքը։
23-03-2022 16:51
Էնդի Ուրորհոլդի վրձնի Մերիլին Մոնրոյի դիմանկարներից մեկը մայիսին Christie՚s-ի աճուրդին կդրվի 200 միլիոն դոլար ռեկորդային էստիմեյտով (սկզբնական գնահատմամբ), այն կարող էառնալ XX դարի արվեստի ամենաթանկ ստեղծագործությունը, որը երբեւէ վաճառվել է աճուրդում:
23-03-2022 16:42
Ամերիկացի երգչուհիներ Բեյոնսեն եւ Բիլի Այլիշը միացել են երաժիշտների ցանկին, որոնք ելույթ կունենան «Օսկար» 94-րց մրցանակաբաշխության ընթացքում։ Բեյոնսեն կկատարի «Ռիչարդ արքա» ֆիլմից «Be Alive» երգը, իսկ Այլիշն ու նրա եղբայրը՝ Ֆինեասը, կկատարեն Ջեյմս Բոնդի մասին 25-րդ ֆիլմի՝ «Մահանալու ժամանակը չէ»-ի երգը։
23-03-2022 09:53
Անգլիայի 30-ամյա բնակչուհին երկրի ամենաերիտասարդ տատիկն է դարձել այն բանից հետո, երբ նրա 14-ամյա դուստրը երեխա է ունեցել: Ինչպես պատմել է Քելի Հիլին, երբ իմացել է, որ դուստրը երեխայի է սպասում, չի ցանկացել նրան որեւէ կերպ աջակցել։ Բայց, ինչպես խոստովանել է կինը, երբեք չի մտածել, որ այդքան վաղ տարիքում տատիկ կդառնա, դա մի փոքր շփոթմունքի մեջ է գցել նրան։
22-03-2022 11:01
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին և նրա սիրելին՝ Մարթա Ֆաշինան, խորհրդանշական հարսանիք են անցկացրել։ Քաղաքական գործչի հարսնացուն Իտալիայի խորհրդարանի պատգամավոր է և «Առաջ Իտալիա» կուսակցության անդամ ու 53 տարով փոքր է նրանից՝ Մարտան 32 տարեկան է, իսկ Բեռլուսկոնին՝ 85։
22-03-2022 10:36
Ըստ Թուլեյնի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների՝ փոքր քանակությամբ ալկոհոլի օգտագործումը (մոտ մեկ բաժակ գինի) կարող է բարերար ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա, ինչպես նաեւ 14 տոկոսով նվազեցնել շաքարախտի առաջացման ռիսկը։ Սակայն գարեջրի կամ լիկյորի օգտագործման դեպքում հիվանդանալու հավանականությունը, հակառակը, մեծանում է։
22-03-2022 10:33
Բոնի Ռայթը, ով Ջիննի Ուիզլիի դերն է  խաղացել Հարի Փոթերի մասին ֆիլմերում, ամուսնացել է իր սիրելցյալ Էնդրյու Լոկոկոյի հետ։
22-03-2022 10:31
Meta-ն վերջերս որոշեց մեկ օրով կասեցնել Քանյե Ուեսթի Instagram-ի էջը՝ ատելության խոսքի, ահաբեկման և կիբեր ոտնձգությունների քաղաքականությունը խախտելու համար: Ռեփերի նախկին կինը՝ Քիմ Քարդաշյանը, արդարացի է համարել այս որոշումը։ Քիմը կարծում է, որ նրան իրավամբ են արգելափակել, բայց այնպես չէ, որ նա անչափ ուրախ է։ Նրա համար դա այդքան էլ նշանակություն չունի, բայց նաև կատակել է, որ ուրախ կլինի մեկ օր հանգստանալ։
22-03-2022 10:30
Ամերիկացի մոդել Քայլի Ջեններն ու նրա սիրելին՝ երաժիշտ Թրեւիս Սքոթը, որոշել են, որ ավելի վաղ ընտրված անունը չի համապատասխանում իրենց երկրորդ երեխային։ «Ի գիտություն ձեզ, մեր որդու անունն այլեւս Վուլֆ (գայլ) չէ։ Մենք պարզապես հասկացանք, որ այն նրան առհասարակ չի համապատասխանում։ Պարզապես ցանկանում էի այդ մասին հայտնել ձեզ, քանի որ ամենուր տեսնում եմ այդ բառը»,- պարզաբանել է Քայլին։
21-03-2022 09:25
«Գրեմի»-ի կազմակերպիչները չեղարկել են Քանյե Ուեսթի ելույթը ապրիլի 4-ին կայանալիք երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Պատճառը ցանցում ռեփերի ոչ պատշաճ պահվածքն է։ Վերջին ամիսներին Քանյեն սոցիալական ցանցերում բացահայտ վիճում էր իր նախկին կնոջ՝ Քիմ Քարդաշյանի և նրա նոր ընկերոջ՝ Փիթ Դևիդսոնի հետ։ Ի թիվս այլ բաների, նա Քիմին մեղադրել է իրեն երեխաներից բաժանելու փորձի մեջ, վիրավորել է Փիթին ու սպառնացել բռնությամբ։ 
21-03-2022 08:59
Կանանց հինգ տեսակ, որոնք վանում են տղամարդկանց. 1. «Հաշվենկատ ու սառնասիրտ գարշելի արարած», 2. «Անառիկ ձյունե թագուհի», 3. «Շատախոս կպչուն կանայք», 4. «Չափից դուրս հասանելի կանայք», 5. Ոչ ադեկվատ հիստերիկ կին:
21-03-2022 05:11
«Холостяк»-ի հաղթողը հրաժարվում է Տիմատիին վերադարձնել 7 կարատանոց շքեղ մատանին: «Այդ ինչո՞ւ, դա նվեր է։ Նա ինձ այն չի տվել, որ որոշ ժամանակավոր կրեմ»,- բացատրել է Եկատերինա Սաֆարովան։
21-03-2022 03:20
Նադյա Դորոֆեևան և Վլադիմիր Դանտեսը բաժանվել են գրեթե 11 տարվա հարաբերություններից հետո, որից վեցը զույգն անցկացրել է ամուսնության մեջ։ Հեռուստահաղորդավարուհին և "Время и Стекло" խմբի նախկին մենակատարը բաժանման մասին հայտնել են սոցիալական ցանցերում։
21-03-2022 02:08
Հաղորդավարուհի Ռեգինա Տոդորենկոն հղի է երկրորդ անգամ։ 31-ամյա աստղը ցուցադրել է կլորիկացած որովայնը «Маска» շոուի եթերում։ Հատկանշական է, որ, նրա առաջին երեխան՝ 3-ամյա որդին՝ Միխայիլը, գրեթե մեծացել է այս նախագծում։ Ռեգինան բոլոր երեք եթերաշրջանների ընթացքում շոուի ժյուրիի անփոփոխ անդամ է:
18-03-2022 11:37
Հայաստանն, ըստ 2022թ. Երջանկության համաշխարհային զեկույցի, աշխարհի ամենաերջանիկ երկրների շարքում զբաղեցրել է 82-րդ տեղը: Ֆինլանդիան հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է վարկանիշի առաջին հորիզոնականը։ Դանիան շարունակում է զբաղեցնել 2-րդ տեղը, Իսլանդիան 4-րդից բարձրացել է 3-րդ տեղ։ Շվեյցարիան զբաղեցնում է 4-րդ տեղը, նրան հաջորդում են Նիդեռլանդները եւ Լյուքսեմբուրգը։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2026
Դիտվել է 5958 անգամ
20.04.2026
Դիտվել է 1366 անգամ
16.04.2026
Դիտվել է 275 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster