Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-04-2022 10:37
Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերն ամուսնացել են ապրիլի 3-ին Լաս Վեգասում տեղի ունեցած «Գրեմմի» մրցանակաբաշխությունից անմիջապես հետո։
06-04-2022 09:58
Սպորտով զբաղվելը 60 տոկոսով նվազեցնում է քաղցկեղի ժամանակ կախեքսիայի (մարմնի ծայրահեղ հյուծվածության) հավանականությունը։ Այս եզրակացության են եկել ԱՄՆ-ի Գրինսբորո նահանգի Հյուսիսային Կառոլինայի համալսարանի գիտնականները։ Ըստ EurekAlert!-ի՝ կախեքսիան հանդիպում է ծանր քաղցկեղով հիվանդների 80 տոկոսի մոտ։
06-04-2022 09:52
Վանիլի բույրը երբեմն անվտանգ եւ ձանձրալի են անվանում: Սակայն միջազգային փորձագետների խումբը վանիլինը աշխարհի ամենասիրելի հոտ է անվանել:
06-04-2022 09:42
Սելենա Գոմեսը Good Morning America-ի եթերում բացատրել է, թե ինչու չորս տարի սոցիալական ցանցերում չի եղել: Դերասանուհու խոսքով՝ ինքը որոշել է կենտրոնանալ իր հոգեկան առողջության վրա։ Գոմեսը խոստովանել է, որ իսկապես ավելի լավ է զգացել, երբ հեռացել էր սոցիալական ցանցերից։
06-04-2022 07:16
Գումարած 24 կիլոգրամ. Ռենե Զելվեգերն անճանաչելիորեն փոխվել է՝ Netflix-ի «Ինչ-որ բան Փեմի մասին» ֆիլմում հանցագործի դերում նկարահանվելու համար:
05-04-2022 09:53
Լաս Վեգասում կայացել է Գրեմիի 64-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Silk Sonic դուետը արժանացել է մրցանակների չորս անվանակարգերում, այդ թվում՝ տարվա երգի համար՝ Leave The Door Open ճանաչվել է լավագույն ստեղծագործություն։ Երգչուհի Օլիվիա Ռոդրիգոն ճանաչվել է լավագույն նոր կատարող։ Բացի այդ, իր «Drivers License» ստեղծագործությամբ նա մրցանակ է ստացել «Լավագույն սոլո կատարում» անվանակարգում, ինչպես նաև արձանիկ ստացել դեբյուտային Sour ալբոմի համար:
05-04-2022 09:10
Ավստրալացի գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է օգտակար լինել 50-ն անց մարդկանց համար: Ինչպես պարզվում է, ամեն օր մի քանի բաժակ սուրճ խմելը կարող է բարելավել սրտի մկանների աշխատանքը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ 50-ից բարձր մարդկանց, որոնք օրական 2 կամ 3 բաժակ սուրճ են խմում, սրտային հիվանդությունների զարգացման ռիսկը նվազում է 10-15 տոկոսով, օգնում է նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը։։
05-04-2022 04:25
Տոկիոյի Օլիմպիական խաղերում բազմամարտի չեմպիոնի տիտղոսը նվաճած գեղարվեստական մարմնամարզուհի, իսրայելցի Լինոյ Աշրամը ավարտեց մարզական կարիերան։ «Մարզիկների համար կարեւոր է իմանալ՝ երբ ավարտել կարիերան։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես իրագործել եմ իմ երազանքը»,- նշել է 22-ամյա մարզուհին։
05-04-2022 03:41
Հանգստյան օրերին Իսպանիայում տեղի է ունեցել Իզաբել Ժունոն, որի հայրը՝ Ֆիլիպ Ժունոն, ժամանակին ամուսնացած է եղել Մոնակոյի արքայադուստր Կարոլինայի հետ, և իսպանացի մարկիզ Ալվարո Ֆալկոնի հարսանիքը։ Ներկա են եղել իսպանական վերնախավի և եվրոպական արիստոկրատական ընտանիքների ընտրյալ ներկայացուցիչներ։
05-04-2022 02:06
Շոու բիզնեսոը ևս զերծ չէ ռոմանտիկ կրքերից։ Աստղային աղջիկների բուռն անձնական կյանքը նույնիսկ արտացոլվում է նրանց աշխատանքում։ Աննա Սեմենովիչը և Սլավան համատեղ երգ են ձայնագրել այն բանից հետո, երբ միևնույն կնամոլը տարբեր ժամանակներում «հետամուտ է եղել» նրանց: Քիչ է մնցել բանը կռվի հասներ։
04-04-2022 09:06
Առողջ մեծահասակները կարող են օրական օգտագործել մինչև 400 մգ կոֆեին, ինչը մոտավորապես համարժեք է 3-4 բաժակ Americano-ի: Սա կոֆեինի այն քանակությունն է, որը մեզանից շատերը կարող են պարբերաբար օգտագործել ողջ օրվա ընթացքում՝ առանց բացասական կողմնակի ազդեցությունների:
04-04-2022 08:54
Ուիլ Սմիթը շարունակում է բախվել «Օսկար»-ում իր արարքի հետևանքներին՝ հոլիվուդյան դերասանի մասնակցությամբ միանգամից երկու ֆիլմի նկարահանումները դադարեցվել են։ Netflix-ը հայտարարել է Fast and Loose-ի արտադրության սառեցման մասին: Sony-ն դադարեցրել է Bad Boys 4-ի արտադրությունը, որտեղ ևս Սմիթը գլխավոր դերակատարն էր:
04-04-2022 08:22
Կանանց հետ հարաբերություններում տղամարդկանց համար ամենաանցանկալին դավաճանությունն է: Նրանց համար անընդունելի են նաև կոնֆլիկտներն ու տարաձայնությունները, որ կանայք ծխեն եւ ալկոհոլ օգտագործեն, սուտը, երբ կինը մատչելի է, լսել ձեր բոլոր խնդիրների մասին։ Տղամարդիկ ցանկանում են լինել իսկական եւ սիրող կնոջ հետ։
04-04-2022 08:16
Աստղային գեղեցկուհիներ, որոնց հետ ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ. Մրայա Քերի, Ջուլիա Ռոբերթս, Լինդսի Լոհան, Մեգան Ֆոքս:
04-04-2022 02:59
64 տարեկանում մահացել է խորհրդային և ռուս դերասանուհի Ալեքսանդրա Յակովլևան (իսկական ազգանունը՝ Իվանես)։ Մահվան պատճառը քաղցկեղն էր՝ կինոաստղը քիմիաթերապիայի մեկ տասնյակից ավելի ցիկլ է անցել, սակայն հիվանդությունը հաղթահարել չի հաջողվել։
01-04-2022 11:31
Ռեժիսոր Օվսաննա Շեկոյանի «Գլխիվար» խաղարկային կարճամետրաժ կինոնկարն ընդգրկվել է Պորտուգալիայում անցկացվող IndieLisboa International Film Festival 19-րդ փառատոնի մրցութային ծրագրում:
01-04-2022 11:15
Անքնությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ ֆիզիկականից մինչեւ հոգեբանական: Մեր սննդակարգը նույնպես կարող է ազդել դրա վրա։ Հայտնի է, որ որոշ մթերքներ վատացնում են քնի որակը: Դրանց թվում են՝ շոկոլադը, սուրճը, կանաչ եւ սեւ թեյերը, էներգետիկ ըմպելիքները, կոլայի ընկույզ պարունակող մթերքները։
01-04-2022 11:06
Եթե մարդը չափից ավելի շատ սուրճ է խմում, դա կարող է հանգեցնել մի ամբողջ շարք խնդիրների, հավաստիացնում է գաստրոէնտերոլոգները։ եթե մարդը չափից ավելի շատ սուրճ է խմում, օրինակ՝ օրական 8-10 գավաթ, ապա նյարդային համակարգը գերգրգռվում է։ Սուրճը խախտում է նաեւ քունը, նվազեցնում աշխատունակությունը, վատթարացնում ընկալունակությունը, ստիպում սրտին աշխատել ավելի արագ, այն նաեւ այրոց է առաջացնում։ 
01-04-2022 10:42
Դեմի Մուրը նոր սենսացիոն սիրավեպ ունի. մի քանի ամիս է, ինչ դերասանուհին գաղտնի հանդիպում է Eleven Madison Park-ի հայտնի ռեստորատոր Դենիել Հումի հետ։
01-04-2022 07:46
Կիանու Ռիվզը, կարծես, որոշել է ամուսնանալ. փողոցային լուսանկարիչները դերասանին բռնացրել են Կալիֆորնիայի ոսկերչական խանութից մեկում նշանադրության մատանի գնելիս։ Կիանուի սիրելին նկարչուհի Ալեքսանդրա Գրանտն է։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2026
Դիտվել է 5943 անգամ
20.04.2026
Դիտվել է 1349 անգամ
16.04.2026
Դիտվել է 275 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster