Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-04-2022 11:28
Բրիտանացի երգչուհի Ադելն աղմկոտ սկանդալից հետո աշխատանքից ազատել է իր թիմին, որը կազմակերպում էր նրա համերգը Լաս Վեգասում՝: Հունվարին երգչուհին համերգից ընդամենը մեկ օր առաջ հայտնել է, որ չեղարկում է ելույթը. տարբեր պատճառներ էին նշվում՝ կորոնավիրուսից մինչեւ երգչուհու անձանական կյանքում առկա խնդիրները: Արտիստը նոր աշխատակիցների է վարձել և ծրագրում է ներկայանալ «լիովին վերափոխված շոուով»։
22-04-2022 11:21
Գարեջուրն ու ոգելից խմիչքները հանգեցնում են ճարպի կուտակման, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների, նյութափոխանակության համախտանիշի եւ այլ հիվանդությունների զարգացման ռիսկը։ Այնուամենայնիվ, հիվանդությունների եւ գինու միջեւ նման կապ չի հայտնաբերվել, կարծում են Այովա համալսարանի գիտնականները:
22-04-2022 02:41
Ապրիլի 21-ին Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը նշեց իր 96-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ Royal Windsor Horse Show-ը հրապարակել է լուսանկար, որում տարեց միապետը կանգնած է երկու ճերմակ ձիերի մեջտեղում: Թագուհին այս տարի ծննդյան տոնը դիմավորեց Սանդրինգհեմում:
21-04-2022 09:09
«Բրիջերթոններ» սերիալի երկրորդ սեզոնը դիտումների նոր ռեկորդ է սահմանել Netflix սթրիմինգային ծառայությունում։ Երկրորդ եթերաշրջանը դիտումների քանակով արդեն գերազանցել է առաջինը' մարտի 25-ին թողարկվելուց ի վեր՝ այն դիտվել է 627,11 միլիոն ժամ:
21-04-2022 09:03
Ամերիկացի ռեփեր A$AP Rocky-ին ձերբակալել են Լոս Անջելեսի օդանավակայանում։  Իրավապահ մարմինների մի շարք աղբյուրներ հայտնել են, որ երաժիշտը կալանավորվել է 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հրաձգության առնչությամբ։ Հիփ-հոփ արտիստի փաստաբանը հաստատել է այս տեղեկությունը։
21-04-2022 08:37
Victoria`s Secret ապրանքանիշի ամենագեղեցիկ «հրեշտակներից» մեկը՝ մոդել Քենդիս Սվեյնփոուլը, շարունակում է գովազել հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի SKIMS ապրանքանիշի նորույթները: 33-ամյա շիկահերը կրել է սև բոդի, որը հիանալիորեն ի ցույց է դրել նրա սլացիկ կազմվածքը: Նկարահանումներն անցկացվել են Լոս Անջելեսում:
21-04-2022 07:55
Ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան առաջին անգամ մայր է դառնալու: Ուրախ իրադարձության մասին Մարիան հայտարարել է իր ծննդյան օրը՝ ապրիլի 19-ին նա դարձավ 35 տարեկան։ Մարիա Շարապովան հանդիպում է բրիտանացի միլիոնատեր Ալեքսանդր Գիլկեսի հետ 2018 թվականից։ 2020 թվականին զույգը հայտարարեց նշանադրության մասին, սակայն հարսանիքի մասին տեղեկություններ չկան։
21-04-2022 02:59
Հղի Ադրիանա Լիման մասնակցել է Alexander Wang շոուին։ Victoria`s Secret-ի մյուս նախկին հրեշտակները նույնպես բարձրացել են բեմահարթակ:
20-04-2022 08:01
Տարօրինակ սնահավատություններ լուսանկարների մասին. 1. Լուսանկարները չի կարելի պատռել և այրել, 2. Չի կարելի լուսանկարել քնած մարդու, 3. Չի կարելի պահպանել մահացած մարդկանց լուսանկարները, 4. Եթե մարդու պատկերն աղավաղվում է, ապա նրա հետ դժբախտություն կպատահի, 5. Չի կարելի լուսանկարել երեխաներին, 6. Չի կարելի հարսնացուին միայնակ նկարել, 7. Լուսանկարահանում հայելու մեջ:
20-04-2022 07:49
Եթե ցանկանում եք նիհարել, հաջողության 70-80 տոկոսը կախված կլինի սնվելուց, իսկ միայն 20-30 տոկոսը՝ սպորտից: Մասնագետը կարծում են, որ նիհարելու համար պետք է սկսել առողջ եւ հավասարակշռված սնվել։ Ըստ նրանց՝ սննդակարգից պետք է հեռացնել պարզ ածխաջրերը, քաղցրավենիքները, խորհուրդ է տվում պարզ ածխաջրերը փոխարինել բարդով եւ տեղափոխել դրանք մինչեւ ժամը չորսը: 
20-04-2022 05:57
Ամերիկացի գիտնականները բազմոտանիների նոր տեսակն անվանել են կատարող Թեյլոր Սվիֆթի անունով։ Գիտական խմբի ղեկավարը, որը նախկինում անհայտ հատվածոտանիների 16 տեսակ է հայտնաբերել, պարզվել է, որ երգչուհու երկրպագուն է։ Նրա նախաձեռնությամբ բազմոտանիներց մեկին անվանել են Nannaria swiftae։
20-04-2022 03:20
ԱՄՆ-ում տեղի է ունեցել միանգամից երկու պրեմիերա՝ «Գազլիթ» սերիալի և «Վարյագ» ֆիլմի, որը համախմբել է աստղային հյուրերի։ Այսպես, Նյու Յորքում Ջուլիա Ռոբերթսն ու Շոն Փենը ներկայացրել են «Գազլիթ» սերիալը, որում նրանք մարմնավորել են ամուսնական զույգի։
20-04-2022 02:17
Դերասանուհի և Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը դարձել է փողոցային նորաձեւության սեգմենտի առաջատարներից մեկի՝ Hype ապրանքանիշի գարուն-ամառ նոր արշավի դեմքը։
19-04-2022 11:07
SexualAlpha սեքս-շոփը հարցում է անցկացրել գրեթե 3.3 հազար մարդու շրջանում. նրանք պետք է պատմեին անկողնում իրենց նախասիրությունների մասին։ Հարցումը ցույց է տվել, որ հինգ հոգուց երկուսը պատրաստ են սեքսով զբաղվել ռոբոտի հետ։ Նաեւ պարզվել է, որ ավելի շատ մարդիկ կնախընտրեին ինտիմ կապը սեքս-ռոբոտի հետ, քան պատահական սեքսը մարդու հետ:
19-04-2022 11:02
Ճապոնիայի կենտրոնական հատվածից թեյի տերեւների մեկ կիլոգրամ փաթեթը վաճառվել է մոտ 15.5 հազար դոլարով, ինչը բացարձակ ռեկորդ է նման աճուրդների համար։ Գիտակները համտեսելուց հետո նշել են, որ ռեկորդային գնով գնված կանաչ թեյը յուրահատուկ ինտենսիվ համ, բույր եւ առանձնահատուկ խորը գույն ունի։
19-04-2022 05:15
Ամերիկացի գիտնականները պարզել են, որ որոշ մարդիկ գենետիկորեն հակված են 4-6 ժամ քնելուն և քնից հագենալուն, և այս հատկանիշը նվազեցնում է Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը։ «Կա որոշակի դոգմա, որ յուրաքանչյուրին ութ ժամ քնել է պետք: Մեր աշխատանքը հաստատում է, որ այդ գումարը տատանվում է ըստ գենետիկայի»,- ասում է հետազոտող Լուի Պտաչեկը:
19-04-2022 04:22
Կալիֆորնիայում անցած շաբաթավերջին մեկնարկել է Coachella երաժշտական փառատոնը, որը համախմբել է աստղային հյուրերի. միջոցառմանը մասնակցել են Իրինա Շեյքը, Քենդալ Ջեները, Ալեսանդրա Ամբրոսիոն, Հեյլի Բիբերը, Ստելլա Մաքսվելը և այլք։ Փառատոնի հեդլայներներն այս անգամ եղել են Բիլի Այլիշը, Հարի Սթայլսը և ռեփեր The Weeknd-ը, ով փոխարինել է Քանյե Ուեսթին։
19-04-2022 02:25
Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ իր նորածին որդին մահացել է ծննդաբերության ժամանակ։ Ֆուտբոլիստն ու նրա սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը երկվորյակների էին սպասում՝ տղայի և աղջկա։ Զույգի դուստրը ողջ է մնացել։
18-04-2022 09:36
Որոշ մթերքներ երեկոյան ուտելը կարող են գիրանալու և վատ ինքնազգացողության պատճառ դառնալ: Դրանց թվում են՝ մակարոնեղենը, պանիրը, միսը, համեմունքները, ծաղկակաղամբը, պաղպաղակը, մուգ շոկոլադը։
18-04-2022 09:30
Չինաստանի Շանդուն նահանգի բնակչուհին վրեժ է լուծել ծույլ ամուսնուց այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվել է օգնել նրան։ Կինը նեղսրտել է, քանի որ ամուսինը երեխաների հետ խաղալու փոխարեն հինգ ժամ քնել է։ Ի վերջո, կինը որոշել է ծուլության համար դաս տալ և, մինչ ամուսինը քնած էր, նրա շորերը կարել է բազմոցին։ «Երբ ես հագուստը կարեցի բազմոցին, զգացի, որ սթրեսս ցրվում է», – պատմել է կինը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2026
Դիտվել է 5934 անգամ
20.04.2026
Դիտվել է 1343 անգամ
16.04.2026
Դիտվել է 275 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster