Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-05-2022 03:16
Բիլ Գեյթսը հայտարարել է, որ չի զղջում իր նախկին կնոջ՝ Մելինդայի, հետ ամուսնության համար, սակայն չի պատրաստվում կրկին ամուսնանալ։
04-05-2022 02:04
Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը սոցցանցերում ներողություն է խնդրել CBS-ի իր թոք-շոուի ապրիլի 29-ի դրվագում Ջոնի Դեփի եւ Էմբեր Հերդի միջեւ տեղի ունեցած դատավարության վերաբերյալ «անխոհեմ» կատակների համար: Խոսելով հյուր Էնթոնի Անդերսոնի հետ՝ Դրյուն խոստովանել է, որ ամեն օր հետեւում է բարձր մակարդակի դատավարությանը եւ գտնում է, որ այն շատ հուզիչ է:
03-05-2022 10:58
Կանայք անհամաչափորեն շատ են տառապում քրոնիկ ցավից: Նրանք ավելի հաճախ են հայտնում մեջքի, պարանոցի, դիմային եւ նեյրոպաթիկ ցավերի մասին, քան տղամարդիկ, եւ երկու անգամ ավելի շատ կանայք են հայտնում սովորական միգրենի կամ գլխացավի մասին:
03-05-2022 10:44
Իսպանիայի ազգային հետազոտական խորհրդի գիտնականները ստեղծել են քաղցկեղի բջիջների դեմ պայքարի նոր միջոց՝ կայծքարե նանոչիպեր։ Դրանք ունեն 22 միկրոմետր տրամագծով աստղի կամ ձյան փաթիլի ձեւ, իսկ հաստությունը 50-500 նանոմետր է։ Իր չափերի շնորհիվ նանոչիպը թափանցում է կենդանի բջջի մեջ եւ սկսում մեխանիկորեն ազդել նրա վրա՝ քայքայելով այն ներսից:
03-05-2022 04:15
Netflix-ը որոշել է հրաժարվել Մեգան Մարքլի անիմացիոն սերիալից՝ բյուջեի կրճատման ծրագրի շրջանակներում:
03-05-2022 02:29
63-ամյա Մադոննան բաժանվել է ընկերոջից՝ 27-ամյա Ահլամալիկ Ուիլյամսից երեք տարվա ընկերությունից հետո: Այս մասին հայտնում է The Sun-ը՝ հղում անելով երգչուհուն մոտ կանգնած աղբյուրին։ Նշվում է, որ բաժանման պատճառը Մադոննայի զբաղվածությունն էր։
03-05-2022 02:21
Բրազիլացի 41-ամյա սուպերմոդել Ժիզել Բունդհենը, ով թոշակի է անցել 2015 թվականին, վերադարձել է աշխատանքի և մասնակցել է անկեղծ նկարահանումների նորաձևության ամսագրի համար։
03-05-2022 01:45
Kenzo-ն թողարկել է սահմանափակ հավաքածու 2022 թվականի գարուն-ամառ սեզոնի համար: Գենդերային չեզոք պարկուճը չորրորդն է ապրանքանիշի նոր կրեատիվ տնօրեն Նիգոյի կատարմամբ:
02-05-2022 11:48
Բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերը՝ ըստ IMDb-ի. 1. Փախուստ Շոուշենկից, 2․Կնքահայրը, 3. Խավարի ասպետը, 4. Կնքահայրը 2, 12 զարյացած տղամարդիկ:
02-05-2022 11:27
«Եվրատեսիլ 2022»-ի Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն առաջին փորձն է անցկացրել միջազգային երաժշտական մրցույթի բեմում։ Այս տարի մրցույթն անց կկացվի իտալական Թուրինում։
02-05-2022 09:29
Վերջերս Քորթնի Քարդաշյանը լուրեր է հրահրել իր հղիության մասին։ Նրան և Թրեվիսին նկատել են Իտալիայում՝ իրենց մեղրամսին: Լուսանկարներից մեկում պարզ երեւում է, որ Քորթնին ծովափնյա զգեստով բռնել է կլորացած փորը։ Երկրպագուները վստահ են, որ զույգը երեխայի է սպասում։
02-05-2022 07:50
Հարյուր գրամ սխտորը պարունակում է մոտ 0.38 միլիգրամ B6-ի, որը նպաստում է նյութափոխանակության գործընթացների ակտիվացմանը, ինչն արագացում է քաշի կորուստը։ Այս առավելությունով ոչ մի բանջարեղեն չի կարող մրցել սխտորի հետ. այլընտրանք կարող են լինել միայն ընկույզը, լյարդը և ձուկը։
02-05-2022 01:52
t.A.T.u. [մբի նախկին մենակատար Լենա Քաթինան ամուսնանում է դոլարային միլիոնատեր Դմիտրի Սպիրիդոնովի հետ, որը CloudPayments վճարային ծառայության գլխավոր տնօրեն ու համահիմնադիրն է։
29-04-2022 10:06
Կապույտ եւ սպիտակ վանդակավոր զգեստը, որով հոլիվուդյան երիտասարդ աստղ Ջուդի Գառլենդը 1939 թվականին նկարահանված «Օզ երկրի կախարդը» ֆիլմում խաղացել է Դորոթիի դերում, աճուրդի կհանվի: Bonhams-ը բլուզով երկրորդ զգեստը վաճառել է 2015 թվականին կայացած աճուրդում՝ ավելի քան 1,5 միլիոն դոլարով։
29-04-2022 10:02
Միսը պարունակում է կենդանական ծագման սպիտակուցներ, որոնք մարդու օրգանիզմի համար անփոխարինելի ամինաթթուների արժեքավոր աղբյուր են։ Սակայն այս մթերքը մեծ քանակությամբ օգտագործելու կարիք չկա՝ մասնագետների կարծիքով՝ օրական 50-150 գրամ միսը բավական է։
29-04-2022 03:20
Դերասանուհի Սալմա Հայեկի և նորաձևության կոնգլոմերատի սեփականատեր Kering Ֆրանսուա-Անրի Պինոյի դուստրը՝ 14-ամյա Վալենտինան, առաջին անգամ հայտնվել է Vogue-ի շապիկին․ մոր հետ միասին աղջիկը լուսանկարվել է մեքսիկական հրատարակության նոր համարի համար։ (Հայեկը ծագումով Մեքսիկայից է)։
29-04-2022 02:25
Հեյլի Բիբերը հայտնել է, որ սրտի վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ հոսպիտալացվել է թեթև ինսուլտի պատճառով։
29-04-2022 01:30
35-ամյա ամերիկացի դերասանուհի Մեգան Ֆոքսը դարձել է Glamour-ի ապրիլյան համարի հերոսուհին։ Աստղը կեցվածք է ընդունել տարբեր ֆուտուրիստական զգեստներով՝ նուրբ երանգներով։ Նրա կերպարը լրացնում է յասամանագույն և կապույտ երանգների փայլուն դիմահարդարումը։
28-04-2022 09:58
63-ամյա Մադոննան բաժանվել է իր 28-ամյա ընկերոջից՝ Ահլամալիկ Ուիլյամսից։ The Sun-ը հայտնել է, որ զույգի ընկերների խոսքով՝ Մադոննան և Ահլամալիկը դադարեցրել են իրենց ռոմանտիկ հարաբերությունները դեռևս հունվարին։ Երգչուհին և պարողը միմյանց նկատմամբ չարացած չեն և հանգիստ են բաժանվել։
28-04-2022 09:52
Որոշ ժամանակ առաջ ցանցում լուրեր հայտնվեցին, որ Ալ Պաչինոն սիրավեպ ունի 28-ամյա Նուր Ալֆալլայի հետ, ով աշխատում է որպես կինոպրոդյուսեր։ Այժմ թեմայի քննարկումն էլ ավելի կակտիվանա, քանի որ հոլիվուդյան դերասանն իր 82-ամյակը նշել է Նուրի ընկերակցությամբ։ Ընկերների հետ նրանց նկատել են Արեւմտյան Հոլիվուդի «Ջոնս» իտալական ռեստորանում։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.04.2026
Դիտվել է 1332 անգամ
15.04.2026
Դիտվել է 413 անգամ
16.04.2026
Դիտվել է 274 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster