ՄԵԿ ՏՈՂՈՎ 20-09-2022 07:14 Քնի կորստի կումուլյատիվ հետեւանքները կարող են վնաս պատճառել առողջությանը։ Մասնագետները խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր խմել առավոտյան կամ օրվա կեսին, հակառակ դեպքում հնարավոր են սրտի հետ կապված խնդիրներ։
20-09-2022 06:31 Կարծում էիք, թե Քանյե Ուեսթը ևս մեկ տարի կտառապեր Քիմ Քարդաշյանից և Ջուլիա Ֆոքսից բաժանման համար։ Պարզվում է՝ այդպես չէ: Ռեփերն արդեն նոր կիրք է գտել։ Եվ այս անգամ ոչ թե անանուն գեղեցկուհու, այլ իսկական աստղի։ Քանյեի ընտրյալը մոդել և Victoria՝s Secret-ի հրեշտակ Քենդիս Սվեյնփոլն է։
19-09-2022 10:21 Սաուդյան Արաբիայից 63-ամյա Աբու Աբդուլլահը կյանքի ընթացքում ամուսնացել և բաժանվել է 53 կնոջ հետ։ Տղամարդը պատմել է, որ այս կերպ փորձել է գտնել մի կնոջ, ով կարող էր իրեն հոգեկան հանգիստություն տալ։
19-09-2022 10:15 Բրիթնի Սփիրսը պատմել է «կիբեր սիրավեպի» և արքայազն Ուիլյամի հետ տապալված հանդիպման մասին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։ 2002 թվականին Բրիթնի Սփիրսը հարցազրույց է տվել լրագրող Ֆրենկ Սքիններին արքայազն Ուիլյամի հետ իր հարաբերությունների մասին։ Երգչուհու խոսքով՝ ինքը և Ուիլյամը նամակագրություն են ունեցել էլեկտրոնային փոստով և պետք է հանդիպեին Սփիրսի՝ Մեծ Բրիտանիա շրջագայության ժամանակ։ Ուիլյամը չի եկել ժամադրությանը։
19-09-2022 09:55 Մթերքների ամենավնասակար համադրություններ համարվում են նրանք, որոնցում գերակշռում են ճարպերը, ածխաջրերը եւ աղը։ Դրանց թվում են տապակած կարտոֆիլը, փլավը (այն պարունակում է շատ ածխաջրեր, ճարպ, յուղ եւ աղ), մակարոնեղենը (ածխաջրեր՝ համեմված յուղոտ սոուսներով, աղի հավելումով): Մթերքների նման համադրությունները հանգեցնում են ավելորդ քաշի եւ այտուցվածության: Առողջ մարդու աղեստամոքսային տրակտը մարսում է ցանկացած մթերք եւ դրանց համադրությունները, իսկ ուտելուց հետո դիսկոմֆորտի, որովայնի փքվածության եւ ծանրության զգացումը կապված է մարսողության խանգարման հետ։
19-09-2022 05:04 «Թագը» եւ «Վիշապի տունը» սերիալների առաջին եթերաշրջանների աստղը բացահայտել է, որ վերջերս մահացած Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իրականում դիտել է իր կյանքի մասին պատմող սերիալը։ Ըստ Մեթ Սմիթի, նա դա արել է հանգստյան օրերին՝ պրոյեկտորով։ Ճիշտ է, միայնակ, քանի որ արքայազն Ֆիլիպը չի դիտել այն։
19-09-2022 01:28 Բլեյք Լայվլին, ով շուտով չորրորդ անգամ մայր է դառնալու, սոցիալական ցանցերում ընտանեկան արխիվից թարմ լուսանկարներ է հրապարակել, որոնցում պարզ երևում է նրա կլորացած փորիկը։ Դերասանուհու խոսքով՝ նա դա արել է, որպեսզի պապարացիները դադարեն հավաքվել իր տան մոտ։
15-09-2022 11:35 Հանրահայտ Spice Girls խմբի նախկին մենակատար Մելանի Սին հայտնել է, որ խմբի առաջին ելույթից առաջ սեռական ոտնձգության է ենթարկվել։ Երգչուհին խոստովանել է, որ դա տեղի է ունեցել Ստամբուլում, որտեղ խումբն ունեցել է իր դեբյուտային համերգը։ Նա ասել է, որ որոշել է «իրեն մերսում նվիրել» հյուրանոցում, և մերսողը բռնաբարել է իրեն:
15-09-2022 11:15 Հումորիստ, Comedy Woman շոուի հիմնադիր եւ մշտական հաղորդավար Նատալյա Եփրիկյանը, Սյունիքում սրված իրավիճակի ֆոնին, արխիվային տեսանյութ է հրապարակել Ջերմուկից։ «Իմ Ջերմուկ, Իմ Հայաստան, Իմ փխրուն աշխարհ: Մի կրակեք երկրի վրա, որքա՞ն կարելի է!!!! Տեսեք, թե ինչ գեղեցիկ է այն»,- տեսանյութը մակագրել է Եփրիկյանը։
15-09-2022 11:15 Հումորիստ, Comedy Woman շոուի հիմնադիր եւ մշտական հաղորդավար Նատալյա Եփրիկյանը, Սյունիքում սրված իրավիճակի ֆոնին, արխիվային տեսանյութ է հրապարակել Ջերմուկից։ «Իմ Ջերմուկ, Իմ Հայաստան, Իմ փխրուն աշխարհ: Մի կրակեք երկրի վրա, որքա՞ն կարելի է!!!! Տեսեք, թե ինչ գեղեցիկ է այն»,- տեսանյութը մակագրել է Եփրիկյանը։
15-09-2022 11:11 Օդի աղտոտված մասնիկներն առողջ դեռահասների մոտ կարող են սրտի անկանոն ռիթմ (առիթմիա) առաջացնել: «Չնայած հարաբերական հազվադեպությանը՝ սրտի անկանոն ռիթմերը կարող են հանկարծակի մահվան հանգեցնել առողջ դեռահասների եի երիտասարդ չափահասների մոտ»,- հայտարարել են Փենսիլվանիայի բժշկական քոլեջի հետազոտողները:
15-09-2022 01:41 Լեոնարդո Դի Կապրիոյին և Ջիջի Հադիդին միասին նկարահանել են երեկույթի ժամանակ։ Աղբյուրները պնդում են, որ նրանք «հարաբերություններում անցել են հաջորդ մակարդակ»:
15-09-2022 00:46 Comedy Club-ի 41-ամյա արտիստ Գարիկ Խարլամովը խոստովանել է, որ իր սիրտն ազատ է։ Խարլամովը առաջին անգամ խոսել է սիրելիի՝ 29-ամյա Եկատերինա Կովալչուկից բաժանվելու մասին։
14-09-2022 11:06 Դերասանուհի Էմիլի Քերին, ով խաղացել է երիտասարդ Ալիսենտե Հայթաուերի դերը «Գահերի խաղի» «Վիշապի տունը» փրիքվել սերիալում, պատմել է, որ վախեցել է սերիալի բացահայտ տեսարանների նկարահանումներից՝ իր խաղընկերոջ հետ տարիքային մեծ տարբերության պատճառով:
14-09-2022 10:59 Նյու Յորքում տեղի ունեցավ Vogue World-ի ցուցադրությունը՝ նվիրված նորաձևության հրատարակության 130-ամյակին, որն այս Նորաձևության շաբաթում հավաքեց ներկայացուցչական մասնակցություն: Կարծես բոլորն էին՝ Ջարեդ Լետոյից մինչև Քանյե Ուեսթ, Շալոմ Հարլոուից՝ Իրինա Շեյք: Սերենա Ուիլյամսը բացեց շոուն, Միխայիլ Բարիշնիկովը կրքոտ պարեց, իսկ Բրուքլին Բեքհեմն ու Նիկոլա Պելցը դեբյուտային առաջին անգամ բեմահարթակ դուրս եկան։
14-09-2022 10:22 Սրտաբաններն արդեն երկար ժամանակ է՝ գիտեն, որ բարձրահասակ մարդիկ (1 մ 82 սմ-ից բարձր) ենթակա են սրտի անկանոն ռիթմի բարձր ռիսկի` ֆիբրիլյացիայի։ Վերջինիս առաջացման վտանգը միջինը ցանկացած տարիքի կանանց մոտ մեկ երրորդով ավելի փոքր է, քան տղամարդկանց։ Բայց երբ հետազոտողները վերահսկել են հասակը, պարզվել է, որ որոշակի հասակի դեպքում կանանց հիվանդությունների առաջացման հավանականությունը մոտ 40 տոկոսով ավելի բարձր է, քան տղամարդկանց։
14-09-2022 07:41 Հակասեպտիկներով կոկորդի հաճախակի ողողումը հիվանդությունների կանխարգելման անարդյունավետ միջոց։ Մասնագետները կոչ են անում հրաժարվել այդ միջոցից նախազգուշացնելով, որ ողողման ժամանակ լորձաթաղանթը կարող է չորանալ, ինչն օրգանիզմն ավելի խոցելի կդարձնի տարբեր հիվանդությունների նկատմամբ։
14-09-2022 07:41 Հակասեպտիկներով կոկորդի հաճախակի ողողումը հիվանդությունների կանխարգելման անարդյունավետ միջոց։ Մասնագետները կոչ են անում հրաժարվել այդ միջոցից նախազգուշացնելով, որ ողողման ժամանակ լորձաթաղանթը կարող է չորանալ, ինչն օրգանիզմն ավելի խոցելի կդարձնի տարբեր հիվանդությունների նկատմամբ։
13-09-2022 11:10 Բելգիայի թագավորական ընտանիքի անդամ արքայադուստր Մարի Լաուրան ամուսնացել է բրիտանացի ներդրումային բանկիր Ուիլյամ Իսվիի հետ։ Հարսանեկան միջոցառումները տեւել են երկու օր։
13-09-2022 11:06 Չարլզ III թագավորը և թագուհի-կոնսորթ Կամիլան թագուհի Եղիսաբեթ 2-րդի մահից հետո առաջին անգամ զբաղեցրել են իրենց տեղը գահին։ Դա տեղի է ունեցել Վեստմինստերյան պալատում խորհրդարանի ներկայացուցիչների հետ նախատեսված հանդիպման ժամանակ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27 Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։ 26-10-2026 12:24 Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։ 26-10-2026 12:20 Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին: 22-10-2026 09:48 29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։ 22-10-2026 09:47 40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LADY NEWS TV
VIDEO
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026 Դիտվել է 888 անգամ 21.10.2026 Դիտվել է 494 անգամ 22.10.2026 Դիտվել է 341 անգամ