Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-04-2022 09:36
Մարդիկ անկեղծորեն հավատում են, որ ուրիշների հանդեպ իրենց բացասական վերաբերմունքը ոչ մի կապ չունի իրենց ցածր ինքնագնահատականի հետ: Մինչդեռ ուրիշներին նավաստացնելն օգնում է վերականգնել սեփական ինքնագնահատականը:
28-04-2022 09:33
Դերասանուհի Մեգան Ֆոքսը խոստովանել է, որ նշանադրությունից հետո ինքն ու Machine Gun Kelly –ն միմյանց արյուն են խմել։ «Մի կարծեք, թե մենք խենթ ենք եւ միմյանց արյունը խմում ենք բաժակներով։ Ծիսական նպատակներով ընդամենը մի երկու կաթիլ ենք խմել։ Ինձ ձգում է էզոթերիկան։ Ես զբաղվում եմ տարո քարտերով, աստղագուշակությամբ, մեդիտացիայով եւ մետաֆիզիկական պրակտիկաներով: Ես տարբեր ծեսեր եմ կատարում լիալուսնի եւ նորալուսնի ժամանակ»,- ասել է 35-ամյա կինոաստղը։
28-04-2022 03:49
Հոգեբան Շենոն Քարրին, ով որպես վկա է Ջոնի Դեփի կողմից դերասանների միջև դատավարության ժամանակ, խոսել է հոգեկան խանգարումների մասին, որոնցով տառապում է Էմբեր Հերդը։ Այսպես, դերասանուհու մոտ ախտորոշվել է սահմանային և հիստերիկ անհատականության խանգարում։
27-04-2022 08:26
Կենդանակերպի այս երեք նշաններն ունեն ամենաբարձր IQ-ն․ 1. Ջրհոս, 2. Առյուծ, 3. Կարիճ։
27-04-2022 08:23
Քայլելու տեմպի եւ կենսաբանական ծերացման գենետիկական մարկերի միջեւ կապ կա: Գիտնականների կարծիքով՝ ողջ կյանքի ընթացքում արագ քայլելը թույլ կտա մինչեւ 16 տարով կրճատել կենսաբանական ծերացումը:
27-04-2022 08:18
Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում բնակվող Դորոթի Փերսերն  նշել է  իր 102-ամյակը: «Նրա երկարակեցության գաղտնիքը նախաճաշին երկու ձուն եւ ճաշից հետո մի բաժակ գինին են»,- մոր խորհրդով կիսվել է դուստր Շելլի Օ`Նիլը։ Կնոջ դուստրը կատակով հավելել է, որ կինն այդքան երկար է ապրել, քանի որ երիտասարդ տարիներին տնական օղու սիրահար է եղել:
27-04-2022 07:36
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում կիսվել է հոլովակով, որտեղ երգում է քրիստոնյա առաջին ազգի՝ հայերի մասին:
27-04-2022 05:40
78-ամյա ամերիկացի սուպերմոդել Լորեն Հաթոնը կիսամերկ լուսանկարվել է Harper`s Bazaar ամսագրի շապիկի համար։ Հաթոնը կեցվածք է ընդունել բեժ բլեյզերով և Gucci-ի վանդակավոր տաբատով, իսկ տեսքն ամբողջացնում է Tiffany & Co. ոսկե վզնոցը։
26-04-2022 10:00
Վենետիկի բիենալեի շրջանակներում կայացել է Dior ապրանքանիշի գալա երեկոն, որն այս տարի միջազգային արվեստի ցուցահանդեսի հովանավորն է։ Միջոցառման հյուրերի թվում էին Լետիտիա Կաստան, Քեթրին Դենյովը, Ումա Թուրմանի դուստրը՝ Մայա Հոքը, Ռոզամունդ Պայքը և այլ աստղեր։
26-04-2022 09:57
Երգչուհի Անի Քրիստին երաժշտասերների դատին է հանձնել «Մամ» ստեղծագործությունը: Երգի երաժշտությունը գրել է Անի Քրիստին, իսկ խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։
26-04-2022 09:51
Կյանքի 120-րդ տարում մահացել է աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Կանե Տանական, որը նաեւ համարվում էր Երկրագնդի ամենատարեց բնակիչը Գինեսի ռեկորդների գրքի վարկածով:
26-04-2022 09:38
Ժամանակավոր դիետաներն էական արդյունք չեն տալիս քաշի արագացված կորստի համար: Այս մասին համատեղ հետազոտությունից հետո հայտարարել են չին և ամերիկացի գիտնականները։
26-04-2022 02:34
«Milani Cosmetics» կոսմետիկայի ապրանքանիշը բացահայտել է Էմբեր Հերդի սուտը Ջոնի Դեփի դեմ դատական վեճի ընթացքում։
25-04-2022 07:49
Կենսաքիմիայի և մոլեկուլային կենսաբանության ամերիկյան ընկերությունը կատարել է արտասովոր հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ ավելորդ քաշ հավաքելու լուրջ պատճառ կարող է լինել քնի պակասը։ Վերջինս բացասաբար է անդրադառնում ուտելուց հետո լիպիդային նյութափոխանակության վրա:
25-04-2022 07:38
Netflix սթրիմինգային հսկայի կինոնկարները վաղուց չեն զիջում վարձույթի ֆիլմերին թե՛ ծավալով, թե՛ որակով։ Լավագույն ֆիլմերի երյակում տեղ են գտել Ամուսնական պատմությունը (Marriage Story), Իռլանդացին (The Irishman), Չիկագոյի Յոթի դատավարությունը (The Trial of the Chicago 7):
25-04-2022 07:29
Ըստ սննդաբանների՝ մսի, ոսկորներից խիտ ապուրների, ինչպես նաեւ սպանախի ու թրթնջուկի չարաշահումը կարող է հանգեցնել երիկամների քարերի առաջացման։  
25-04-2022 07:25
Եղիր կանացի. Տղամարդիկ սիրում են կանացի, փոքր-ինչ խոցելի, միամիտ, փոխզիջման պատրաստ, խելացի կանանց։
25-04-2022 03:55
Քեյթ Մոսի դուստրը՝ Լիլան, լուսանկարվել է Vogue-ի համար և ասել, որ մանկուց կարծում էր, թե իր մայրը «ծեր» և «ձանձրալի» է:
22-04-2022 11:53
34-ամյա Ռիհաննան հրաժարվել է ապագա երեխայի ծննդյանը նվիրված երեկոյից կազմակերպումից այն բանից հետո, երբ 33-ամյա A$AP Rocky-ն ձերբակալվել է ոստիկանության կողմից: Ռեփերին մեղադրում են հրազենային վնասվածք պատճառելու մեջ։
22-04-2022 11:48
Mattel ընկերությունը ներկայացրել է տիկնիկների նոր շարքը՝ նվիրված Եղիսաբեթ II թագուհու գահակալության 70-ամյակին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2026
Դիտվել է 5932 անգամ
20.04.2026
Դիտվել է 1340 անգամ
16.04.2026
Դիտվել է 275 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster