ՄԵԿ ՏՈՂՈՎ 31-03-2022 17:30 Երգչուհի Բեյոնսեին կասկածել են գրագողության մեջ. ցանցի որոշ օգտատերեր Be Alive թրեքի սկզբում լսել են «Լյուբե« խմբի «Դու ինձ, գետ» երգի մեղեդին։ Be Alive-ն եղել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն երգ» անվանակարգի հավակնորդների ցանկում, սակայն ի վերջո հաղթանակը շնորհվել է Բիլլի Այլիշի No Time to Die-ին։
31-03-2022 17:20 Երգչուհի Տաթեւ Ասատրյանը վերջերս նոր տեսահոլովակ է ներկայացրել «Սիրահարվել» երգի հիման վրա, որի երաժշտության հեղինակը հենց ինքն է, իսկ խոսքերը գրել է Նարեկ Ստամբոլցյանը, որը հանդիսանում է նաեւ երգչուհու պրոդյուսերը: Տեսահոլովակը նկարահանվել է Դուբայում:
31-03-2022 09:39 Կինոարվեստների ամերիկյան ամադեմիան կարգապահական քննություն է սկսել դերասան Ուիլ Սմիթի նկատմամբ, որը «Օսկար» մրցանակաբաշխության ընթացքում հարվածել էր կատակերգու Քրիս Ռոքի դեմքին։ Նշվում է, որ Սմիթն «անտեղի ֆիզիկական կոնտակտ է սկսել, վիրավորական ու սպառնալից վարքագիծ դրսեւորել, ինչպես նաեւ խախտել կիոնակադեմիայի հիմնական սկզբունքները»։
31-03-2022 07:37 Դեյվիդ և Վիկտորիա Բեքհեմների առանձնատունը հարձակման է ենթարկվել կողոպտիչի կողմից, երբ ընտանիքը քնած է եղել։ Հաղորդվում է, որ գողացել են դիզայներական իրեր, ինչպես նաև տեխնիկա։
30-03-2022 08:52 Լեզվի քաղցկեղը կարող է ուղեկցվել հետեւյալ ախտանիշներով. չանցնող վերքեր բերանի մեջ, այտուց բերանի խոռոչում, ծնոտի, լեզվի շարժունակության խանգարում, թմրություն բերանում, լեզվի վրա, ցավ, դիսկոմֆորտ բերանի մեջ, լաքաներ (սպիտակավուն կամ կարմիր) լնդերի վրա, գոյացության զգացում կոկորդում, ձայնի փոփոխություն:
30-03-2022 06:59 Քեթի Փերին որոշել է վաճառել Բեւեռլի Հիլզում գտնվող իր առանձնատունը։ Երգչուհին այն 19,5 միլիոն դոլարով վաճառքի է հանել: Հարեւանությամբ ապրում են Ադելը, Նիկոլ Քիդմանը, Պենելոպա Քրուսը, Ջենիֆեր Լոուրենսը, Քեմերոն Դիազը եւ այլ աստղեր։
29-03-2022 11:13 Բրիտանական Christie’s աճուրդի տան միջոցով վաճառքի է հանվել ժամանակակից աճուրդների պատմության մեջ ամենամեծ ադամանդը՝ 228,31 կարատ քաշով: Հարավային Աֆրիկայում արդյունահանված և մոտ երկու տասնամյակ առաջ հղկված «Ժայռ» ադամանդը գնահատվում է 30 միլիոն դոլար։ Աճուրդը նախատեսված է մայիսի 11-ին՝ Ժնևում։
29-03-2022 11:05 Նիդեռլանդների Վուրբուրգ քաղաքի բնակչուհին ամուսնալուծվել եւ մեկ տարի անց որոշել է ինքն իր հետ ամուսնանալ: Երկու երեխաների մայր, 32-ամյա Շառլոտ Զում Վերդե Սիվ Վերդինգը պատմել է, որ 2020թ․ ամուսնալուծվել է եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմամբ զբաղվող ընկերություն է ստեղծել: Նրա խոսքով, այս նախաձեռնությունն իրեն օգնել է գիտակցել սեփական արժեքն ու անկախությունը։
29-03-2022 08:16 Ուիլ Սմիթը խոսել է Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին, երբ բռունցքով հարվածել է հաղորդավարի դեմքին՝ կնոջ մասին կատակելու համար: «Բռնությունն իր բոլոր ձևերով թունավոր և կործանարար է: Երեկ «Օսկար»-ի իմ պահվածքն անընդունելի և աններելի էր: Իմ մասին կատակներն աշխատանքի մի մասն են, բայց Ջադայի առողջության մասին կատակելը ինձ համար անտանելի էր, և ես զգացմունքային արձագանքեցի: Ես կցանկանայի հրապարակավ ներողություն խնդրել քեզնից, Քրիս, ես կորցրի ինքնատիրապետումը և սխալվեցի»:
29-03-2022 07:20 Քիմ Քարդաշյանը նկարահանվնել է Հոնկոնգյան Vogue-ի համար և ցուցադրել Փիթ Դևիդսոնի կողմից իր վրա արված դաջվածքը։
29-03-2022 05:08 Մրայա Քերին հայտնել է, որ 53 տարեկան է դարձել։ Ամերիկացի երգչուհին խոստովանել է, որ իր ծննդյան օրը տոն չի համարում։ Մրայան նշել է, որ ծննդյան օրն իր համար հերթական ճամփորդության նշումն է, որն ինքը կատարել է տարվա ընթացքում։ Աստղը չի սիրում անձնական տոնին իր նկատմամբ ուշադրություն գրավել։ «Ես միշտ 12 տարեկան եմ»,- նշել է Քերին՝ նկատի ունենալով իր ներքին զգացումը։
28-03-2022 08:19 Լոս Անջելեսում կայացել է աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակի՝ «Օսկար»-ի 94-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը։ Ամենաշատ մրցանակներին արժանացել է Դենիս Վիլնյովի «Դյուն» ֆիլմը, որի գլխավոր դերակատարն է Տիմոթե Շալամեն: Նկարը նշվել է այնպիսի անվանակարգերում, ինչպիսիք են՝ «Լավագույն մոնտաժ», «Լավագույն օրիգինալ սաունդթրեք», «Լավագույն պրոդյուսերական դիզայն», «Լավագույն ձայն», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն օպերատորական աշխատանք»։ Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջեսիկա Չեսթեյնը «Թեմմի Ֆեյի աչքերը» ֆիլմի համար:
28-03-2022 08:15 Մարտի 27-ը՝ Թատրոնի միջազգային օրը, Երեւանում նշանավորվեց «Արտավազդ» մրցանակաբաշխությամբ։ Ամենաինտրիգային` «Լավագուն դերասանուհի» անվանակարգում հաղթողներ ճանաչվեցին Մարիամ Ղազանչյանը («Երեք քույր» (Մաշա), Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թ.), Ելենա Վարդանյանը («Գարդենիա» (I կին)։ Լավագույն երիտասարդ դերասանուհին Էվա Խաչատրյանն է («Հինգ պատմություն սիրո մասին» (կին), Կամերային թ.): Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում, հաղթողները Արմինե Անդրեասյանը («…եւ նորից գարուն» (միսս Մարթա), Համազգային թ.) եւ Հասմիկ Սուվարյանն են («Մաուգլի» (Բագիրա), Վ. Աճեմյանի թ.):
28-03-2022 08:11 Առաջին 19 մարդիկ իրենց վրա փորձել են երիկամների քարերից ազատվելու նոր ոչ ինվազիվ մեթոդը՝ դրանք ձայնային ալիքներով կոտրելու միջոցով։ Պայթյունաալիքային լիտոտրիպսիայի (ՊԱԼ) տեխնոլոգիան հաջողությամբ լուծել է քարերի մեծ մասի խնդիրը, եւ սա լավ նորություն է այս տարածված հիվանդությամբ տառապող մարդկանց համար։
25-03-2022 13:43 Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը (Սքարլեթ Յոհանսոն) վերջապես վաճառել է Մանհեթենի պենտհաուսը, որից երկու տարի չէր կարողանում ազատվել։ Գործարքը կազմել է 1,9 մլն դոլար։ 37-ամյա Սքարլեթը վնասներ է կրել՝ պենտհաուսի սկզբնական արժեքը կազմել է 2,1 մլն դոլար։ «Վրիժառուների» աստղը տունը գնել է 2008 թվականին, նա ցանկանում էր ստանալ 2,5 միլիոն դոլար։
25-03-2022 13:29 WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը և նրա փաստաբան Ստելլա Մորիսն ամուսնացել են Լոնդոնի Բելմարշ խիստ ռեժիմի բանտում։ Զույգը հարսանիքի թույլտվություն էր ստացել անցած աշնանը, իսկ նշանադրության մասին նրանք հայտարարել էին 2016թ։ Արարողությանը ներկա են եղել զույգի որդիները՝ Մաքսը և Գաբրիելը։
25-03-2022 13:16 Հելսինկիի համալսարանի գիտնականները հայտնաբերել են միգրենի զարգացման նոր ժառանգական գործոններ: Այս հետազոտության արդյունքները 3 անգամ ավելացրել են այս վիճակի հայտնի ժառանգական գործոնների թիվը։
25-03-2022 13:15 44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը:
25-03-2022 03:49 Գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Լինա Աշրամը որոշել է ավարտել կարիերան։ 22-ամյա իսրայելուհին ամբողջ աշխարհում հայտնի դարձավ վերջին Օլիմպիական խաղերում, երբ հայտնվեց անարդար մրցավարության մասին սկանդալի կենտրոնում։ Ելույթի ժամանակ մարզուհին մի քանի անգամ վայր գցեց առարկան, սակայն ավելի բարձր գնահատական ստացավ, քան ռուս Ավերինան, ով գրեթե անթերի կատարեց իր համարը։
24-03-2022 09:19 «Եվ հենց այնպես» սերիալը, որը դարձավ «Սեքսը մեծ քաղաքում»-ի շարունակությունը, կունենա իր երկրորդ եթերաշրջանը։ Նոր սեզոնի սեղծումը դարձյալ կղեկավարի Մայքլ Պատրիկ Քինգը, ով աշխատել է առաջին եթերաշրջանի և բնօրինակ սերիալի վրա։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26 «ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: 19-04-2026 23:22 Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։ 19-04-2026 03:32 63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։ 16-04-2026 11:48 Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»: 16-04-2026 11:45 Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LADY NEWS TV
VIDEO
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Խոյ
21.03-20.04
Ցուլ
21.04-22.05
Երկվորյակ
23.05-22.06
Խեցգետին
23.06-23.07
Առյուծ
24.07-24.08
Կույս
25.08-23.09
Կշեռք
24.09-23.10
Կարիճ
24.10-22.11
Աղեղնավոր
23.11-22.12
Այծեղջուր
23.12-20.01
Ջրհոս
21.01-19.02
Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2026 Դիտվել է 5943 անգամ 20.04.2026 Դիտվել է 1349 անգամ 16.04.2026 Դիտվել է 275 անգամ