Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-03-2022 04:05
Furla-ն թողարկել է վերամշակված թղթից պատրաստված պայուսակներ։ Furla Bloom Bag-ը բրենդի նոր մոդելի անվանումն է, որը պատրաստված է օրգանական և կենսաքայքայվող նյութերից։
07-03-2022 03:50
95-ամյա Եղիսաբեթ Երկրորդը որոշել է թողնել Բուքինգհեմյան պալատը։ Նորին Մեծությունը կապրի Վինձորի ամրոցում։ Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ թագուհին հենց Վինձորն է դարձրել իր մշտական բնակության վայրը։
05-03-2022 11:33
Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը, համագործակցելով 3.33 խմբի հետ, երաժշտասերների դատին են հանձնել «Դատարկ» երգը: Երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է, ռեփը գրել է Ֆելիքս Խաչատրյանը:
05-03-2022 11:26
Քաղցր կամ աղի մթերքների պահանջի պատճառը հաճախ որոշակի միկրոէլեմենտների պակասն է: Նման կարծիք է հայտնել սննդաբան Լի Հոլմսը (Ավստրալիա)։ «Երբեմն մենք օրգանիզմին չենք տալիս այն, ինչ անհրաժեշտ է,- ասել է մասնագետը։- Ուստի այն հանում է պաստառներն ու ցույց է կազմակերպում»։
05-03-2022 11:23
Նյու Յորքի Metropolitan Opera թատրոնում ռուսաստանցի օպերային երգչուհի Աննա Նետրեբկոյին կփոխարինի ուկրաինուհին: Նետրեբկոն պետք է երգեր «Տուրանդոտ» եւ «Դոն Կարլոս» օպերաներում գալիք սեզոնում։ Երկու բեմադրություններում էլ նրան կփոխարինի ուկրաինական դիվա Լյուդմիլա Մոնաստիրսկայան։
05-03-2022 10:47
Մելինդա Գեյթսը առաջին անգամ խոսել է միլիարդատեր և Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից բաժանվելու պատճառների մասին և խոստովանել, որ դժվարությամբ է բաժանվել։ Զույգը 27 տարվա ամուսնությունից հետո 2021 թվականի մայիսին հայտարարեց բաժանման մասին և երեք ամիս անց պաշտոնապես բաժանվեց։ 57-ամյա Մելինդան խոստովանել է, որ պատճառը որևէ մեծ սկանդալ չի եղել, բայց նրանց հարաբերություններում կային բազմաթիվ տարաձայնություններ, որոնք կուտակվել էին տարիների ընթացքում:
05-03-2022 07:52
Մեգան Մարքլի խորթ քույրը՝ Սամանտա Մարքլը, դատի է տվել նրան Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում «աղքատ մանկության» մասին ստելու համար։ Սամանտան պահանջում է 75,000 դոլար վնասի, ինչպես նաև իրավական և փաստաբանական վճարների փոխհատուցում:
04-03-2022 10:36
Լրագրողուհի Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ամուսնացել է ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հետ, ում հետ 10 տարի հարաբերությունների մեջ է։ Հիշեցնենք, որ Սիմոնյանն ու Քեոսայանը երեք երեխա ունեն։ Ամենափոքրը ծնվել է 2019թ.։ Մարգարիտան և Տիգրանը խնամքով թաքցնում են իրենց անձնական կյանքը և չեն կիսվում մանրամասներով։
04-03-2022 09:57
Գործվածքից դիմակները վատ են պաշտպանում կորոնավիրուսից: «Դիմակները օդի ֆիլտրեր են, իսկ բամբակի նման գործվածքներից կարելի է լավ ջինս, վերնաշապիկներ եւ այլ հագուստներ կարել, բայց որպես օդային ֆիլտրեր, դրանք վատն են: Մանրաթելերի միջեւ համեմատաբար մեծ արանքներն են պատճառը, որ գործվածքը պիտանի չէ սովորական օդային ֆիլտրերի պատրաստման համար»,- ասում է հետազոտության համահեղինակ Ռիչարդ Սիրը:
04-03-2022 08:32
«Էյֆորիայի» աստղ Սիդնի Սվինին ամուսնանում է իրենից 13 տարով մեծ գործարարի հետ։ Սուինիի ընտրյալը նրա ընկեր Ջոնաթան Դավինոն է, ում հետ նա հանդիպում է վերջին չորս տարվա ընթացքում։
04-03-2022 07:29
Կալիֆորնիայում կայացել է Billboard Women in Music Awards մրցանակաբաշխությունը, որով ավանդաբար նշում են երաժշտության ոլորտում կանանց ձեռքբերումները։ Միջոցառման հյուրերն էին Հայդի Քլումը ամուսնու՝ Թոմ Կաուլիցի հետ, Քրիստինա Ագիլերան, զումերի կուռք Օլիվիա Ռոդրիգոն, Սիարան՝ ամուսնու՝ Ռասել Ուիլսոնի հետ և այլք։
04-03-2022 02:05
Քուվեյթի արքայադուստր Մունիրա Ֆահադ ալ-Սաբահը եւ նրա գործընկեր Մեսաիդ ալ-Մեսաիլիմը քաղաքական ապաստան են խնդրել Բոսնիա եւ Հերցգովինայից՝ դա հիմնավորելով հայրենիքում հետապնդումների ենթարկվելով՝ կապված իշխանությունների գործողությունների քննադատության հետ: Քուվեյթը մտադիր է միջազգային հետաքննություն սկսել արքայադուստր Մունիրային կալանավորելու եւ նրան հայրենիք հասցնելու համար։
03-03-2022 10:43
Նյու Յորքում կայացել է տարվա ամենասպասված ֆիլմերից մեկի՝ «Բեթմենի» համաշխարհային պրեմիերան՝ գլխավոր դերերում Ռոբերտ Պատինսոնի և Զոի Կրավիցի մասնակցությամբ։ Երկու դերասաններն էլ ամենայն պատասխանատվությամբ են մոտեցել հանդերձանքների ընտրությանը։ Ռոբերտը, ով մարմնավորում էր Բեթմենին, կարմիր գորգի վրա հայտնվել է խիստ սեւ վերարկուով։ Կատու կնոջ դերը մարմնավորած Զոեն ընտրել է կատուների ուրվանկարներով զգեստ։
03-03-2022 10:34
Պարզվել է, որ մարդիկ, որոնք գերադասում են նախաճաշել կամ ճաշել սրճարաններում, այլ ոչ թե տանը, ավելի հաճախ են տառապում ճարպակալումից:
03-03-2022 10:17
Քիմ Քարդաշյանը վերջապես կարողացել է հասնել իր ուզածին եւ շահել է դատը։ Այժմ նա եւ ռեփեր, աստղի երեխաների հայր՝ Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծված են։ Ի դեպ, Քանյեն մի ամբողջ տարի բոլոր ճանապարհներով փորձում էր կանգնեցնել գործընթացը։
03-03-2022 10:14
Դաշտանների միջեւ արնահոսությունը կարող է լինել արգանդի վզիկի քաղցկեղի ախտանիշ: Այս երեւույթը կոչվում է մետրորագիա։ Նախկինում արգանդի վզիկի քաղցկեղը կանանց շրջանում քաղցկեղից մահացության գլխավոր պատճառներից մեկն էր: Այսօր սքրինինգի առաջընթացի շնորհիվ շատ պացիենտների մոտ այն ախտորոշվում է նախաքաղցկեղային փուլում, ինչը, ըստ Ամերիկյան օնկոլոգիական միության, հնարավորություն է տալիս ժամանակին սկսել բուժումը եւ կանխել արգանդի վզիկի բջիջների վերածումը քաղցկեղի:
03-03-2022 07:45
Mercedes-Benz Ռուսական նորաձեւության շաբաթը, որը պետք է անցկացվեր Մոսկվայում մարտի 16-22-ը, չի կայանա։ Այս մասին կազմակերպիչները տեղեկացրել են Instagram-ի և Telegram-ի միջոցառման պաշտոնական աքաունթներում։
02-03-2022 01:02
Լա Սկալա թատրոնը հեռացրել է Աննա Նետրեբկոյին մարտյան ներկայացումներից՝ պատճառաբանելով նրա հիվանդությունը։ Այս մասին գրում է իտալական մամուլը՝ հայտնելով, որ այժմ Նետրեբկոն ստիպված կլինի տուգանք վճարել թատրոնին։ Օպերային դիվան չի մասնակցի մարտի 9-ին, 12-ին, 16-ին և 19-ին կայանալիք ներկայացումներին։ 
02-03-2022 00:54
Adidas ընկերությունը հայտարարել է Reebok ապրանքանիշը 2,1 մլրդ եվրոյով վաճառելու մասին։ Գնորդն ամերիկյան Authentic Brands Group (ABG) ընկերությունն է։
02-03-2022 00:40
Փարիզում նորաձեւության շաբաթը բացել է Վիրջիլ Աբլոյի տրիբյեւտ-շոուն՝ հարգանքի տուրք մատուցելով Վիրջիլ Աբլոյի հիշատակին։ Պոդիում են դուրս եկել սուպերմոդելներ ու այլ աստղեր:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.04.2026
Դիտվել է 5964 անգամ
20.04.2026
Դիտվել է 1376 անգամ
16.04.2026
Դիտվել է 276 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster