Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-04-2023 04:04
Ամերիկացի դերասանուհի Էլ Ֆենինգը և բրիտանացի դերասան ու ռեժիսոր Մաքս Մինգելլան բաժանվել են հինգ տարվա հարաբերություններից հետո։ 24-ամյա Էլ Ֆանինգը սիրելիից բաժանվելու մասին խոսել է Harper՝s Bazaar ամսագրին տված հարցազրույցում։
06-04-2023 02:17
ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կատարվել է բարդ վիրահատություն՝ քաղցկեղով հիվանդի ախտահարված ծնոտը վերականգվել է սեփական ոսկրով։
04-04-2023 11:44
Հոգեբանները պարզել են, որ դասի ժամանակ տեսախցիկը միացնելը նվազեցնում է ուսանողների առաջադիմությունը Կալիֆորնիայի համալսարանի հոգեբաններն ապացուցել են, որ առցանց դասերի ժամանակ տեսախցիկը միացնելը մեծացնում է արտաքին տեսքի վերաբերյալ անհանգստությունն ու նվազեցնում ուսանողների առաջադիմությունը:
04-04-2023 11:31
ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա այսօր՝ ապրիլի 4-ին, 14։00-15։30 Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Դերասանուհին մահացել է ապրիլի 3-ին։ Նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի թոքաբորբ: Հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 5-ին Գյումրիում։
04-04-2023 11:13
Ծիրանի չիրը կրծքով կերակրման ժամանակ շատ արժեքավոր մթերք է, այն փոխհատուցում է բազմաթիվ էական միկրոտարրերի պակասը, որոնք մոր օրգանիզմը օգտագործում է լակտացիայի ընթացքում: Ծիրանի չիրը պետք է զգուշությամբ ուտել, եթե երեխան հակված է ալերգիկ դրսևորումների կամ փքվածության: Կերակրող մայրը պետք է օգտագործի միայն այնպիսի ծիրանի չիր, որը պատրաստված է առանց ծծմբի երկօքսիդի օգտագործման:
04-04-2023 10:06
Սննդաբանները հայտնել են, որ ալկոհոլը, ինչպես նաև քաղցր և աղի ըմպելիքները խտացնում են արյունը: Արյան մակարդման համակարգը մարդուն պաշտպանում է արյան կորստից։, բայց եթե այն չափազանց ակտիվ է, ապա արյունը կարող է մակարդվել անոթներում։ Այդ ժամանակ թրոմբ կառաջանա։
04-04-2023 02:21
Մարտի սկզբին մոդել, նկարիչ և երդվյալ նուդիստ Չարլի Էն Մաքսը Նյու Յորքում ընթրիք կազմակերպեց, որին հյուրերը կարող էին մասնակցել միայն նրա անձնական հավանությունից հետո, իսկ մերկությունն ու բուսակերների ճաշացանկը հիմնական կանոններն էին: Füde Dinner Experiences-ը ի սկզբանե եղել է միայն հրավիրատոմսերով, սակայն հետագայում հայտնի է դարձել Instagram-ի գրառումների և բանավոր խոսքի միջոցով: Այժմ Չարլին բազմաթիվ պահանջագրեր ունի աշխարհի տարբեր ծայրերից։
03-04-2023 11:32
Երգչուհի Շակիրան երեխաների հետ հեռացել է Բարսելոնայից։ Նա հրաժեշտի խոսքեր է հրապարակել Instagram-ում ։ «Ես բնակություն հաստատեցի Բարսելոնայում, որպեսզի երեխաներիս տամ այն կայունությունը, որն այժմ մենք կփնտրենք աշխարհի մեկ այլ անկյունում՝ իմ ընտանիքի, ընկերների և ծովի կողքին», - գրել է նա:-Այսօր մենք սկսում ենք նոր գլուխ երջանկության որոնման անապարհին»։
03-04-2023 10:39
Ֆրանսիայում Սոցիալական տնտեսության և ֆրանսիական ասոցիացիաների նախարար Մառլեն Սկիապան քննադատության է ենթարկվել սեփական կուսակցության անդամների կողմից՝ Playboy ամսագրի շապիկին հայտնվելուց հետո: Սկիապան, ով կառավարության նախարար է 2017 թվականից, հայտնվել է ամսագրի շապիկին՝ 12 էջանոց հարցազրույցի ուղեկցությամբ:
03-04-2023 05:36
Գվինեթ Փելթրոուն, ով մեղադրվում է անզգուշությամբ վնաս պատճառելու մեջ, վերջին շաբաթվա ընթացքում ստիպված է եղել ամեն օր ներկայանալ դատարանի դահլիճ։ Սոցցանցերում ակտիվորեն քննարկվում են ոչ միայն դերասանուհու ցուցմունքները, որոնք ակնթարթորեն մեմ են դառնում, այլև նրա զգեստապահարանը։
03-04-2023 01:49
Արքայազն Հարիի կինը՝ Սասեքսոնիայի դքսուհի Մեգան Մարքլը, շահել է դատը իր խորթ քրոջ դեմ, որը նրան մեղադրել էր զրպարտության մեջ։ 58-ամյա Սամանտա Մարքլը քրոջը մեղադրել է 2021 թվականի մարտին՝ հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում միլիոնավոր հեռուստադիտողների առջև իր մասին «բացահայտ կեղծ և չարամիտ արտահայտություններ» անելու մեջ:
03-04-2023 00:52
Բրիթնի Սփիրսն ու Սեմ Ասղարին բաժանության մասին խոսակցություններ են առաջացրել այն բանից հետո, երբ նրանց նկատել են առանց ամուսնական մատանիների: 41-ամյա Բրիթնի Սփիրսը բռնվել է պապարացիների կողմից, երբ դուրս է եկել իր մեքենայից և ուղղվել դեպի իր անձնական ինքնաթիռը, որպեսզի իր մենեջեր Քեյդ Հադսոնի հետ մեկնի Հավայան կղզիներ:
01-04-2023 14:44
Չինաստանի ինը մասնագիտական քոլեջներ իրենց ուսանողներին կուղարկեն գարնանային արձակուրդի, որպեսզի նրանք կարողանան զուգընկեր գտնել: Այսպիսով, իշխանությունները հույս ունեն բարձրացնել ծնելիությունը երկրում:
01-04-2023 14:43
Ավստրալիայի 94-ամյա բնակչուհին, որը նույնիսկ դպրոցական կրթություն չի ստացել, 14 տարեկանից վարել է կարդացած գրքերի ցանկ։ Նրա թոռը Twitter-ի իր հետեւորդների հետ կիսվել է իր տատիկի օրագրի մի մասով։ Այն ունեցել է 1658 վերնագիր։
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
31-03-2023 03:06
Վերջերս հայտնի դարձավ Սելենա Գոմեսի նոր հարաբերությունների մասին. նրան «բռնացրել էին» Զեյն Մալիկի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Իր նախկինի նոր սիրավեպին արձագանքել է ինքը՝ Ջիջի Հադիդը։ Us Weekly-իի աղբյուրները  նշել են, որ Ջիջին չեզոք է վերաբերվում իր նախկինի հարաբերություններին այլ աղջիկների հետ:
31-03-2023 02:02
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վաճառել է այն տունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ։ Խոսքը Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ շրջանում գտնվող կալվածքի մասին է, որը Փիթը ձեռք էր բերել 1994 թվականին դերասանուհի Կասանդրա Պետերսոնից, ով հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
30-03-2023 10:46
Հելսինկիի համալսարանի գիտնականները պարզել են, որ արեւադարձային երկրներում հանգիստը բարելավում է մարդկանց հոգեկան առողջությունը։ Սակայն հանգստից մոտ մեկ ամիս անց դրական ազդեցությունը նվազել է։ Միեւնույն ժամանակ, ձմռանը արեւադարձային արձակուրդի գնացած մասնակիցների մոտ ազդեցությունն ավելի երկար է տեւել այն մասնակիցների համեմատ, որոնք հանգստի են մեկնել տարվա այլ եղանակին։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 618 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 430 անգամ
22.10.2026
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster