Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-12-2022 03:12
Վիկտորյա Բեքհեմի դուստրը հրաժարվել է ֆուտբոլիստ դառնալու իր մտքից․ երջանիկ մայրը նրան հարյուր հազար է տվել՝ Փարիզում գնումներ կատարելու համար։
16-12-2022 02:39
Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի, պարենի եւ գյուղատնտեսության նախարար Թերեզա Քոֆին պատրաստվում է հայտարարել մեկանգամյա օգտագործման պլաստիկե սպասքից հրաժարվելու Անգլիայի ծրագրերի մասին: Նման սպասքից հրաժարվելու միջոցով իշխանությունները նախատեսում են լուծել ծովերի եւ այլ ջրամբարների աղտոտվածության խնդիրը։
15-12-2022 11:53
Քեմբրիջի անգլերեն բառարանն (Cambridge Dictionary) ընդլայնել է «տղամարդ» բառի սահմանումը` դրանում ներառելով մեծահասակ մարդկանց, որոնք իրենց բնորոշում են որպես տղամարդ, նույնիսկ եթե ծնվելիս այլ սեռի են եղել:
15-12-2022 11:44
Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող առաջնության 9-րդ մրցումային օրը կանանց Հայաստանի հավաքականից մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը: 87 կգ քաշայինների պայքարում երկամարտի 238 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ 3 կգ-ով զիջելով երրորդ տեղը զբաղեցրած Ուզբեկստանի ներկայացուցիչին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Նորվեգիայի Սոլֆրիդ Կոանդան (260 կգ):
15-12-2022 05:10
Բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է իր սիրելիի հետ նշանադրության մասին։ Նա անձնական բլոգում խոստովանել է, որ պատրաստ չէր նման զարգացման։ Վոլոչկովան դեռ չի հայտնել իր սիրելիի անունը, սակայն նշել է, որ գտել է հրաշալի մարդու, ում հետ շուտով կամուսնանա։
15-12-2022 03:13
Երգչուհի Տատյանա Բուլանովան պատմել է գործարար Վալերի Ռուդնևի հետ նշանադրության մասին։ Վերջինս 19 տարով փոքր է Բուլանովայից։
15-12-2022 02:05
Միլիարդատեր Միխայիլ Գուցերիևի դուստրը՝ 31-ամյա Սոֆյան, ամուսնալուծվել է հարսանիքից մեկ տարի անց, որի կազմակերպման համար  միլիոնավոր դոլարներ էր ծախսվել։
14-12-2022 11:48
Թամարա անունով զբոսաշրջիկը, անտեղյակ լինելով իր հղիության մասին, գնացել է ինքնաթիռի զուգարան ու անսպասելիորեն երեխա լույս աշխարհ բերել։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին, հոլանդական KLM Royal Dutch Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը Էկվադորից թռչում էր Իսպանիա՝ Նիդերլանդներում տեխնիկական կանգառով։
14-12-2022 10:58
Ինդոնեզիա այցելող զբոսաշրջիկները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի ամուսնությունից դուրս սեքսը քրեականացնող նոր օրենքի պատճառով: Նոր օրենքը, որը կոչվում է «սեքսի բալիական արգելք», սպառնում է մինչեւ մեկ տարվա ազատազրկմամբ չամուսնացած զույգերի համար, կամ մինչեւ վեց ամսվա ազատազրկմամբ կենակցողների համար: 
14-12-2022 03:09
Ամերիկացի երգչուհի, երգահան եւ դերասանուհի Թեյլոր Սվիֆթը դեկտեմբերի 13-ին նշել է իր 33-ամյակը։ Կարիերայի ընթացքում նա ստացել է 11 Գրեմմի, 34 Ամերիկյան երաժշտական մրցանակ եւ Billboard Music Award-ի 25 արձանիկ։ 2011 թվականի հունիսին ընդգրկվել է «Rolling Stone» ամսագրի «Queens of Pop» ցանկում։ Իր երաժշտական կարիերայի ընթացքում Թեյլորը վաճառել է 50 միլիոն ալբոմի եւ 150 միլիոն սինգլի օրինակներ ամբողջ աշխարհում։
14-12-2022 01:55
58-ամյա Մոնիկա Բելուչին լուսանկարվել է գերմանական Madame փայլուն ամսագրի շապիկի համար։ Գլխավոր էջում նա հայտնվել է առանց կտրվածքի և երկարաթև բլուզով։
14-12-2022 00:07
Բռնոյի Մենդելի համալսարանի նախկին ռեկտոր, տնտեսագետ Դանուշե Ներուդովան, ով պայքարում է Չեխիայի նախագահի պաշտոնի համար, դարձել է Vogue Czechoslovakia-ի հունվարյան համարի հերոսուհին։
13-12-2022 09:58
Կանայք նախընտրում են գործունեության այն տեսակները, որոնք ուղղված են մարդկանց հետ աշխատանքին, պարզել են Արիզոնայիի համալսարանի գիտնականները։ Տղամարդիկ նախընտրում են գործիքների եւ իրերի հետ կապված աշխատանքները։ Կանայք, ի դեպ, ավելի հաճախ են նախընտրում գործունեության հեղինակավոր տեսակները, ինչպես նաեւ այն աշխատանքները, որոնք կապված են գաղափարների արտադրման հետ։
13-12-2022 05:01
ԱՄՆ-ում 90-ամյա կինն ընդունվելուց 71 տարի հետո է դիպլոմ ստացել: Ջոյս Դեֆոն 1951 թվականին է ընդունվել Հյուսիսային Իլինոյսի համալսարան։ Այն ժամանակ աղջիկը մտադիր էր դիպլոմ ստանալ «Տնային տնտեսություն» մասնագիտությամբ։ Սակայն նրա ծրագրերը փոխվել են, երբ նա ծանոթացել է Դոն Ֆրիմեն-ավագի հետ: Ջոյսի թոռնուհիներից մեկի խոսքով՝ ընտանիքը սատարել է նրան։
13-12-2022 03:19
Երգչուհի Լարիսա Դոլինան իր սաներին արգելում է երգել կարաոկեում։ Երգչուհին նշել է, որ երիտասարդները հիմնականում գիշերներն են գնում կարաոկե երգելու։ «Ուսանողները 17–20 տարեկան են, այս տարիքում ձայնը նոր է սկսում ձևավորվել, և այն պետք է պաշտպանել, այդ թվում՝ թույլ տալ գիշերը քնել»,– պարզաբանել է Դոլինան՝ նկատելով, որ քունը մեծ ազդեցություն ունի ձայնի «կառուցվածքի ու ճկունության» վրա։
13-12-2022 02:29
Նախաճաշը բարելավում է ուղեղի աշխատանքը և պաշտպանում դեմենցիայից: Բժիշկները խորհուրդ են տալիս առավոտյան ուտել ոստրե և ծովամթերք, որոնք զգալիորեն դանդաղեցնում են ուղեղի ծերացումը:
13-12-2022 01:36
Serebro խմբի նախկին վոկալիստ Կատյա Կիշչուկը հանդիպում էր բրիտանացի ռեփեր Սլոութհայի հետ և նրանից երեխա է լույս աշխարհ բերել։ Սակայն զույգը որոշել է բաժանվել։ «Թային անհավատալի երջանկություն եմ մաղթում, իրեն լավ զուգընկեր գտնի, որպեսզի ամեն ինչ լավ լինի։ Որովհետև ես ուզում եմ, որ իմ որդին երջանիկ հայրիկ տեսնի», - ասել է Կիշչուկը:
12-12-2022 10:38
Ձմռանը օրգանիզմում վիտամինների պակասից  հիպովիտամինոզից, խուսափելուց կօգնի լոռամրգի, հաղարջի, լինգոնբի և չիչխանի օգտագործումը: Ավելի լավ է, իհարկե, դրանք սառեցնել ու պահել ձմռանը, որպեսզի ամբողջ տարին կարողանաս բնական վիտամիններ ընդունել:
12-12-2022 10:14
Երեւանում կայացած 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Maman! երգով։ Հայաստանի ներկայացուցիչ Նարեն զբաղեցրեց երկրորդ, իսկ Վրաստանի ներկայացուցիչ Մարիամը՝ երրորդ հորիզոնականը։
12-12-2022 07:53
Կանաչ տերեւաբանջարեղենը դանդաղեցնում է ուղեղի ծերացումն՝ օգնելով պահպանելու հիշողությունը եւ մյուս ճանաչողական գործառույթները: Ըստ Ռաշի համալսարանի Բժշկագիտական կենտրոնի ամերիկացի մասնագետների՝ առողջությունն ու գեղեցիկ արտաքինը պահպանելու համար հարկավոր է հավասարակշռել սննդակարգը՝ պարբերաբար օգտագործելով բավարար քանակով վիտամիններ, հանքանյութեր, սննդարար այլ նյութեր պարունակող մթերք, ֆիզիկապես ակտիվ լինել, հրաժարվել վնասակար սովորություններից:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
20.04.2026
Դիտվել է 1141 անգամ
14.04.2026
Դիտվել է 420 անգամ
15.04.2026
Դիտվել է 391 անգամ
16.04.2026
Դիտվել է 250 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster