Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-04-2023 01:36
Ջինսերը բոլոր սեզոնների ամենասիրելի հագուստն են՝ դրանք ոչ միայն հարմարավետ են եւ պրակտիկ, այլեւ միշտ ներաձեւ, թարմ ու գեղեցիկ տեսք են հաղորդում։ Այս սեզոնին շատ նորաձեւ են, հատկապես, ջինսե ամբողջական լուքերը՝ երբ թե վերնազգեստը, թե տաբատը ջինսից են։ Այս թրենդը հաճախ է կիրառվում նաեւ հայտնիների կողմից։
25-04-2023 07:57
Լոս Անջելեսում կայացել է The Daily Front Row Awards-ի 7-րդ մրցանակաբաշխությունը, որը նշում է նորաձեւության ոլորտի ձեռքբերումները։ Հյուրերի թվում էին Գվինեթ Փելթրոուն, Քիմ Քարդաշյանը` դստեր հետ, Կիանու Ռիվզը, Բրի Լարսոնը, Էլ Ֆենինգը, Ալեսանդրա Ամբրոսիոն, Էլզա Հոսկը և այլք։
25-04-2023 07:50
Պետք չէ հեռացնել իմաստության ատամները, եթե դրանք առողջ են, աճում են ճիշտ անկյան տակ և ամբողջությամբ անցնում են լնդերի միջով։ Իմաստության ատամները հեռացնելու որոշումը միշտ անհատական է: «Ութնյակների» վիճակի և առողջության մասին պետք է խորհրդակցել ատամնաբույժի հետ, որպեսզի հասկանաք՝ արդյոք իսկապես անհրաժեշտ է հեռացնել և երբ:
25-04-2023 07:45
Գիտնականները քաղցկեղի վաղ փուլերում ախտորոշման նոր համակարգ են ստեղծել։ Ֆլորիդայի նահանգի համալսարանի քիմիկոսների թիմը նոր թեստ է մշակել՝ հայտնաբերելու այնպիսի ուռուցքային մարկերներ, որոնք կապված են քաղցկեղի մի քանի տեսակների հետ:
25-04-2023 03:01
Զենդայան ելույթ է ունեցել Coachella-ում այն բանից հետո, երբ հայտարարել է, որ հեռանում է երաժշտությունից: Աստղը բեմ է բարձրացել շոուի երաժիշտ Լաբրինթի ժամանակ և նրա հետ միասին կատարել «Էյֆորիա» սերիալի All of Us and I'm Tired երգերը, որում նա գլխավոր դեր է խաղում։
25-04-2023 00:52
Ավստրալացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տղամարդիկ, ովքեր իրենց ավելի առնական են համարում, դժվար թե իրենց կյանքում կրճատեն մսի օգտագործումը կամ անցնեն բուսական մթերքներից բաղկացած դիետայի։
21-04-2023 10:27
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետը, որի եվրատեսիլյան «Future Lover» երգն արդեն սիրվել է աշխարհի տարբեր երկրներում, Wiwiblogs-ի հարցման արդյունքում համարվել է այս տարի անցկացվող մրցույթի ամենասիրված կին արտիստը:
21-04-2023 09:59
Հայաստանի կառավարությունն հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթին: Մասնավորապես կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության անցնելու համար դիմած իգական սեռի քաղաքացիների համար պարտադիր զինծառայության ժամկետը կազմում է 6 ամիս։
21-04-2023 05:33
Վերջերս Ռիտա Դակոտան հայտարարեց, որ երկրորդ անգամ չի ձգտում պսակադրության, և նրա սիրելին՝ բլոգեր Ֆեդոր Բելոգայը, համաձայնեց դրա հետ: Բայց օրերս սոցիալական ցանցերում երգչուհին սկսեց աննկատ ակնարկել, որ մտափոխվել է։ Դակոտան բոլոր սոցցանցերում հայտարարել է, որ ամուսնանում է ու հսկայական ծաղկեփնջի ֆոնին ցույց է տվել ադամանդե մատանին։
21-04-2023 04:24
Երեւանում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Տաթեւ Հակոբյանը երկամարտի 226 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր (104+122): Մ23 Եվրոպայի փոխչեմպիոնը պոկում վարժությունում արժանացավ փոքր արծաթե մեդալի, հրումում՝ փոքր բրոզե մեդալի: 
21-04-2023 01:38
Չորեքշաբթի երեկոյան Նյու Յորքում տեղի ունեցավ Mugler նորաձեւության տան եւ մասսայական շուկայի հսկա H&M-ի երկար սպասված համագործակցության համաշխարհային շնորհանդեսն ու ցուցադրությունը։ Հրավիրված աստղերի և մոդելների թվում էին՝ Պամելա Անդերսոնը, Քլոե Սևինին, Լուրդ Լեոն, Charli XCX-ը, Թոնի Գարնը, Դևոն Լի Կարլսոնը, Իրինա Շեյքը, Եվա Հերցիգովան, Կարա Թեյլորը և այլք։
20-04-2023 12:02
Համացանցում հայտնվել է Կաննի 76-րդ կինոփառատոնի պաստառը, որում պատկերված է ֆրանսիացի դերասանուհի Քեթրին Դենյովը։ Այն հրատարակել է Variety-ն։ Պաստառի վրա պատկերված է Դենյովի սեւ-սպիտակ կադրը «Հանձնվել» ֆիլմից, որի ռեժիսորն Ալեն Կավալյերն է։
20-04-2023 11:55
Սննդաբանները շոգեխաշած միսը համարվում է ամենաքիչ անառողջը։ Միս տապակելը միշտ ավելի շատ, այսպես կոչված, քաղցկեղածին միացություններ է առաջացնում, որոնք այտուցներ են ձևավորում։ Խորհուրդ է տվում շոգեխաշածին ավելացնել համեմունքներ, ինչպիսիք են քրքումը կամ պղպեղը, որպեսզի սնունդն ավելի առողջ լինի:
20-04-2023 11:50
Ամերիկացի ինֆլուենսերը կտրել է լեզվի մի մասը, որպեսզի «ավելի լավ» համբուրվի, եւ այժմ նա պնդում է, որ իր սիրային կյանքն ավելի լավն է, քան երբեւէ։ Ռոշել Գարեթը, ով առցանց հայտնի է Xehli G անվամբ, հայտնել է, որ հեռացրել է իր լեզվի սանձիկը՝ հյուսվածք, որը կապում է լեզուն բերանի ստորին հատվածին: «Վիրահատությունից առաջ ես զգում էի, որ իրականում ոչ մեկին չեմ համբուրել», - ասել է 22-ամյա աղջիկը:
20-04-2023 11:38
Հայտնի «Մթնշաղ» ֆիլմը սերիալ կդառնա: 2008 թվականի վամպիրների եւ մարդագայլերի մասին հայտնի «Մթնշաղ» ֆիլմը կցուցադրվի Lionsgate TV-ով։ Variety-ն հաստատել է, որ սերիալը հիմնված կլինի Սթիվենի Մայերսի համանուն վեպի վրա։
20-04-2023 02:06
Առաջարկել է Յուլիա Պերեսիլդին արժանանացնել «Ռուսաստանի հերոսի» կոչման «Մարտահրավեր» ֆիլմում գլխավոր դերի համար, որը նկարահանվել է տիեզերքում, սակայն պրոֆեսիոնալ տիեզերագնացները քննադատել են այս գաղափարը։
19-04-2023 10:53
Միաժամանակ մի քանի գործ անելու կարողությունը, շատ բաներ միաժամանակ ստանձնելու ցանկությունը կարող է վտանգավոր լինել հոգեկան առողջության համար։ Ամեն ինչ, ամենուր և անմիջապես անելու սովորությունը հանգեցնում է նյարդային համակարգի հյուծման, հուզական այրման, դեպրեսիայի և նևրոզի: Ըստ մասնագետների՝ շատ ավելի արդյունավետ է առաջնահերթությունները ճիշտ սահմանել՝ առանձնացնել առաջնային ու երկրորդական բաները, մի բան լավ անել, հետո անցնել հաջորդ գործին:
19-04-2023 10:46
Ամստերդամի համալսարանի աշխատակիցները ուշագրավ օրինաչափություն են հայտնաբերել. իրադարձությունից մի քանի վայրկյան անց մարդու մոտ ի հայտ են գալիս այդ իրադարձության մասին կեղծ պատկերացում-հիշողություններ։
19-04-2023 10:44
Հրապարակվել է Playboy-ի հանգուցյալ աստղ Աննա Նիկոլ Սմիթի բուռն կյանքի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի թրեյլերը։ Այն շոշափում է մի քանի անձնական պահեր, այդ թվում՝ նրա ամուսնությունը 89-ամյա միլիարդատեր Ջ.Հովարդ Մարշալի հետ։
19-04-2023 08:50
Հնդկական VD Global ընկերությունը, որն զբաղվում է ալմաստների արդյունահանմամբ և վերամշակմամբ, Հուջարաթի նահանգում հայտնաբերել է, այսպես կոչված, մատրյոշկա-ալմաստ, որն իրենից ներկայացնում է ալմաստ, որի ներսում ազատ շարժվում է ևս մեկ ալմաստ։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2026 12:27
Գայ Ռիչին շարունակում է նոր դերասանական կազմ փնտրել իր «Ջենտլմեններ» սերիալի համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ սերիալում դեր էր ակնկալում Մեգան Մարքլը, սակայն դքսուհին ստիպված եղան մերժել՝ երկրպագուների բացասական արձագանքից հետո։ Մարկլի ընկերները հետագայում դա անվանեցին «PR հնարք՝ սերիալը գովազդելու համար»։
26-10-2026 12:24
Հոկտեմբերի 24-ի երեկոյան Հռոմում կինոփառատոնի շրջանակներում տեղի ունեցավ Ռայան Մերֆիի «Ամեն ինչ արդար է» սերիալի նոր եթերաշրջանի պրեմիերան։ Նախագիծը հավաքել է իսկապես աստղային դերասանական կազմ՝ Նաոմի Ուոթս, Նիսի Նեշ, Թեյանա Թեյլոր, Քիմ Քարդաշյան, Սառա Փոլսոն և Գլեն Քլոուզ։ Պրեմիերային ներկա էր նաև շոուի գործադիր պրոդյուսեր Քրիս Ջենները։
26-10-2026 12:20
Ժիզել Բունդխենից ամուսնալուծությունից չորս տարի անց Թոմ Բրեդին վերականգնել է իր հարաբերությունները սուպերմոդելի հետ. այս անգամ ամերիկյան ֆուտբոլիստի զուգընկերուհին Քենդիս Սվեյնփոլն է: Աղբյուրները հայտնում են, որ աստղային զույգը  «որոշ ժամանակ» է, ինչ հանդիպում են: Սակայն ներքին աղբյուրը նոր հարաբերությունների մասին որևէ այլ մանրամասնություն չի հայտնել, իսկ Բրեդիի և Սվեյնփոլի ներկայացուցիչները չեն արձագանքել Page Six-ի մեկնաբանության խնդրանքին:
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 575 անգամ
21.10.2026
Դիտվել է 484 անգամ
20.10.2026
Դիտվել է 430 անգամ
22.10.2026
Դիտվել է 333 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster