Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-11-2023 05:35
«Nintendo»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ «The Legend of Zelda»-ի հիման վրա ֆիլմ կնկարահանվի։ Հրապարակման մեջ չեն նշվել գլխավոր դերակատարները։ Ֆիլմի պրոդյուսերները կլինեն «Nintendo»-ի ներկայացուցիչ Սիգերու Միյամոտոն և «Arad Productions Inc.» – ի նախագահ Ավի Արադը, ով հեղինակել է բազմաթիվ հայտնի ֆիլմեր:
08-11-2023 09:56
Մազերը, որոնք կորցրել են իրենց առողջ տեսքը, կարող են վկայել բժշկի դիմելու և ձեր առողջությունը ստուգելու անհրաժեշտության մասին: Մասնագետների խոսքով՝ թեփը, մազաթափությունը կարող են նախազգուշացնող նշաններ լինել։ Մազաթափությունը կարող է վկայել էնդոկրին համակարգի, լյարդի կամ լեղապարկի հիվանդությունների առկայության մասին։ Չափազանց յուղոտ մազերը կարող են վկայել լեղուղիների հետ կապված խնդիրների մասին:
08-11-2023 09:53
Երևանի միջազգային թատերական փառատոնի ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-12-ը Հայաստանում կանցկացվեն Ալեքսանդրինյան թատրոնի օրերը։ Ալեքսանդրինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Ֆոկինը լրագրողներին ասել է, որ թատերախումբը Հայաստան հյուրախաղերի է մեկնում իր նախորդ այցելությունից 40 տարի անց։
08-11-2023 09:49
Դյուկի համալսարանի (ԱՄՆ) գիտնականները ուղեղի իմպլանտ են ստեղծել, որը կարող է հաղորդակցություն ապահովել մտքի հիման վրա։ Սարքը նախատեսված է օգնելու մարդկանց, որոնք խոսքի խանգարումներ ունեն կամ այս կամ այն պատճառով չեն կարողանում բանավոր հաղորդակցվել: 
08-11-2023 08:04
Սուրճի և միգրենի միջև կապ է հայտնաբերվել։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճ խմելը կարող է միգրենի կանխարգելման խթան կամ միջոց լինել:
07-11-2023 11:19
Ամերիկացի հեռուստաաստղ և ձեռնարկատեր Քորթնի Քարդաշյանը չորրորդ անգամ մայր է դարձել։ Այս մասին հայտնում է People ամսագիրը։ Քորթնին ու նրա ամուսինը՝ Blink-182 ռոք խմբի թմբկահար Թրևիս Բարքերը, որդի են ունեցել։ 44-ամյա Քարդաշյանն ու 47-ամյա Բարքերն արդեն վեց երեխա ունեն։
07-11-2023 11:01
Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ռեժիսոր Վարդան Վարդանյանի «Սուրեն» գեղարվեստական ֆիլմի առաջնախաղը։ Գլխավոր դերերում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանն ու հայտնի ռուս դերասան Դմիտրի Մազուրովը։
07-11-2023 10:47
Աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը նվաճեց Մեքսիկայի Կանկուն անցկացված WTA Finals-ի (Կանանց թենիսի ասոցիացիայի տարվա ամփոփիչ մրցաշար) տիտղոսը` եզրափակիչում պարտության մատնելով աշխարհի 5-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլային։ Իգա Շվյոնտեկը համաշխարհային դասակարգման աղյուսակում կվերադառնա առաջին տեղ։
07-11-2023 05:23
Երկուշաբթի օրը Նյու Յորքում կայացել է CFDA Fashion Awards մրցանակաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա են եղել Դեմի Մուրը, Գվինեթ Փելթրոուն, Էմիլի Ռատաջկովսկին, Քիմ Քարդաշյանը, Սերենա Ուիլյամսը և շատ ուրիշներ։
07-11-2023 01:12
Սուպերմոդել Մոնիկա Բելուչիի և դերասան Վենսան Կասելի դուստրը՝ Դևան, անկեղծ լուսանկարվել է Numero ամսագրի համար։ 19-ամյա մոդելը տեսախցիկի առաջ կեցվածք է ընդունել  մերկ մարմնի վրա հագած բաճկոնով և դասական սև տաբատով։ Միևնույն ժամանակ նրա աչքերը դիմահարդարված են smoky eyes ոճով, իսկ  շրթունքներին կարմիր շրթներկ է։
06-11-2023 10:20
Որոշ ֆերմենտացված մրգեր օգնում են դանդաղեցնել ծերացումը: Ըստ սննդաբանների՝ չամիչը, հատկապես մուգ գույնի, պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են սրտի, նյարդերի և ամբողջ օրգանիզմի համար։ Խաղողը հարուստ է պոլիֆենոլներով՝ հակաօքսիդանտներով, որոնք դանդաղեցնում են ծերացումը, ամրացնում ինչպես սրտանոթային, այնպես էլ նյարդային համակարգերը և կանխում օքսիդատիվ սթրեսը։
06-11-2023 10:16
Էնդոկրինոլոգները նշել են նյարդերը հանգստացնելու պարզ միջոց այն դեպքերում, երբ ամեն ինչ նյարդայնացնում է ձեզ, նույնիսկ մոտակայքում ձեր ամուսնու շնչառությունը։ Այդ պարագայում, թերևս, ժամանակն է մագնեզիում ներառել ձեր սննդակարգում։ Ըստ բժիշկների՝ այս հավելման երեք տեսակ կա, որոնք նախատեսված են նյարդային համակարգի ամրապնդման համար։
06-11-2023 10:10
Բաքվում կինն իր երեխայի հետ ցած է նետվել շենքի 9-րդ հարկից։ Ինչպես հայտնում է APA-ն, կինը, ծնվ․1984թ,. մահացել է։ Նրա դուստրը, ծնվ․ 2008թ., ստացել է ծանր վնասվածքներ։ Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։
06-11-2023 10:03
Մեքսիկայի Կանկուն անցկացվող WTA Finals-ի եզրափակիչի երկրորդ ուղեգիրը նվաճեց աշխարհի երկրորդ ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:3, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։
06-11-2023 05:33
Կանաց երեկույթների մեծ երկրպագու Թեյլոր Սվիֆթը կրկին հավաքել է մի խումբ հայտնի ընկերուհիների՝ բացառապես կանացի ընկերակցությամբ ժամանակ անցկացնելու համար: Սելենա Գոմեսի, Սոֆի Թերների, Ջիջի Հադիդի և Կարա Դելևինի հետ երգչուհին նախ գնացել է Նյու Յորքի ճապոնական Bond St Sushi ռեստորան, իսկ հետո՝ խնջույքի Zero Bond մասնավոր ակումբում։
03-11-2023 10:40
Երգչուհի Ալլա Լեւոնյանն անդրադարձել է նոյեմբերի 2-ին, իր մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարին: «Համացանցում տարածվել է նյութ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ: Շնորհակալ եմ անհանգստության համար: Փառք Աստծո՝ փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»,-գրել է երգչուհին:
03-11-2023 09:57
Նիժնեկամսկի Սուրբ Արդար Հովհաննես Կրոնշտադտի տաճարի քահանան դաժանաբար սպանել և մասնատել է իր կնոջը։ Քահանա Միխայիլ Զուբարևը նախ դանակահարել է կնոջը, ապա մասնատել։ Նա կնոջ գլուխը թաքցրել է սառնարանում, որտեղ այն գտել են նրանց ընդհանուր երեխաները: Առայժմ հիմնական վարկածը սա է՝ հոգեւորականը խանդի հողի վրա սպանել է կնոջը։
03-11-2023 07:28
Սքարլեթ Յոհանսոնը դատական հայց է ներկայացրել Deepfake Lisa AI: 90s Yearbook & Avatar հավելվածի դեմ այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց իր պատկերով գովազդը: Հոկտեմբերի վերջին X սոցիալական ցանցում հրապարակվեց դերասանուհու դեմքով գովազդ, որը շուտով ջնջվեց։
03-11-2023 07:22
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսի մանկության տունը, որը գտնվում է Լուիզիանա նահանգի Քենթվուդ քաղաքում, վաճառքի է հանվել 1,2 մլն դոլարով։ Ներկայիս սեփականատերը տունը գնել է Բրիթնիի հորից՝ Ջեյմիից, մոտ երկուսուկես տարի առաջ՝ ընդամենը 289,000 դոլարով:
03-11-2023 02:13
Սոֆի Թերներին բռնել են անգլիացի արիստոկրատի հետ համբուրվելիս Ջո Ջոնասից բաժանվելուց հետո: Հայտնիներին լուսանկարել են Փարիզում։ Դերասանուհուն բռնացրել են The Sun-ի պապարացիները՝ 29-ամյա Ջոն Դիկինսոն Փիրսոնի հետ համբուրվելիս։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 935 անգամ
14.04.2026
Դիտվել է 381 անգամ
15.04.2026
Դիտվել է 355 անգամ
20.04.2026
Դիտվել է 266 անգամ
16.04.2026
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster