Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-11-2023 08:39
Լրագրող, հաղորդավար, ֆինանսների ոլորտի մասնագետ եւ «Միսս Տիեզերք Արմենիա 2022» Քրիստինա Այանյանը հայտնվել է Forbes-ի 30 Under 30 հատուկ ցուցակում։ Քրիստինա Այանյանը Nasdaq-ի պատմության մեջ ամենաերիտասարդ գործադիր պրոդյուսերն ու հաղորդավարն է:
29-11-2023 11:02
Ճիշտ ձևակերպված սննդակարգը կարող է հեշտացնել ծխելը թողնելը: Մասնագետները խերհուրդ են տալիս ավելի շատ ջուր և բուսական թեյեր խմել՝ մարմնից տոքսինները հեռացնելու համար։ Որոշ մթերքներից հետո, օրինակ՝ մսից, ծխելն ավելի հաճելի է, իսկ պանիրը, մրգերն ու բանջարեղենն անտանելի են դարձնում ծխախոտի համը։ Գազարը, նեխուրը, վարունգը ևս կօգնեն չհասնել ծխախոտին։
29-11-2023 10:21
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
29-11-2023 10:21
Կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրվող վրացի երգիչ և դերասան Կախա Աբուաշվիլին, նույն ինքը՝ Կաբուն, դատարանի որոշմամբ 10 հազար լարի գրավի դիմաց ազատ կարձակվի: Գումարը վճարելուց հետո Աբուաշվիլին կլքի քրեակատարողական հիմնարկը:
28-11-2023 09:35
Հոգեբանները պարզել են, որ մարդիկ հակված են միայնակ կանանց ավելի լավ ընկալել, քան միայնակ տղամարդկանց: Միայնակ կանայք ավելի քիչ են ենթարկվում խտրականության, քան միայնակ տղամարդիկ:
28-11-2023 08:44
Օտտավայի համալսարանը (ԱՄՆ) չորս խորհուրդ է տվել, թե ինչպես կենտրոնանալ աշխատանքի վրա: Առաջին խորհուրդը հարմարավետ աշխատանքային տարածք ստեղծելն է: Երկրորդ բանը, որն օգնում է կենտրոնանալ, գործիքային երաժշտություն լսելն է։ Երրորդ խորհուրդը շեղումներից խուսափելն է: Կարող եք փորձել նաև լոլիկի մեթոդը․ պետք է աշխատել կարճ փուլերով՝ 25 րոպե աշխատանք, ապա հինգ րոպե ընդմիջում, որի ընթացքում ակտիվության ամբողջական փոփոխություն է անհրաժեշտ։
28-11-2023 05:52
Ամերիկացի դերասաններ եւ նախկին ամուսիններ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի որդեգրած որդին՝ Փաքս Թիենը, հորը անվանել է «համաշխարհային կարգի ապուշ», որի ներկայությամբ նրա երեխաները «դողում են վախից»:
28-11-2023 03:01
Մայամիի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին դավաճանել է կնոջը՝ Անտոնելա Ռոկուցոյին։ Այս մասին հայտնում է բրազիլական Direto Do Miolo հրատարակությունը։ Հրատարակության համաձայն՝ Մեսսին և Ռոկուցոն ապրում են «ամենամեծ ճգնաժամը»՝ կապված այն բանի հետ, որ արգենտինացի հարձակվողը իբր սիրավեպ է ունեցել արգենտինացի լրագրող Սոֆյա Մարտինեսի հետ։ Ենթադրվում է, որ դրա պատճառով զույգի ամուսնությունը փլուզման եզրին է։
28-11-2023 02:57
Բժիշկները նշում են, որ թոքաբորբն առաջանում է իմունիտետի թուլացման պատճառով։ Գրեթե յուրաքանչյուր մարդ թոքաբորբի բակտերիայի կրող է։ Երբ մարդը մրսում է, իմունային համակարգը թուլանում է, և այդ ժամանակ թոքաբորբը կարող է ակտիվանալ:
27-11-2023 09:25
Բլուզը, որն Ուելսի արքայադուստր Դիանան հագել է իր նշանադրությանը 1981 թվականին, ընդգրկվել է հայտնի հագուստի աճուրդում։ Զգեստը, որի արժեքը գնահատվում է $80,000-ից մինչև $100,000, ստեղծվել է դիզայներներ Դեյվիդ և Էլիզաբեթ Էմանուելների կողմից, որոնք նույն տարի նախագծել են նաևԴիանայի հարսանյաց զգեստը այն ժամանակվա Ուելսի արքայազն Չարլզի հետ ամուսնության համար։
27-11-2023 07:54
Դերասանուհի, երգչուհի և մոդել Փերիս Հիլթոնը սոցցանցերում հայտարարել է, որ կրկին մայր է դարձել։ 2021 թվականի նոյեմբերին Փերիս Հիլթոնն ամուսնացավ գործարար Քարթեր Ռեյումի հետ։
27-11-2023 07:33
Կրծքավանդակի ցավը կարող է տարբեր հիվանդությունների ախտանիշ լինել։ Ավելին, ըստ վիճակագրության, յուրաքանչյուր 14-րդ կինը բախվում է կրծքագեղձի քաղցկեղի հետ։ Առավել հաճախ կրծքավանդակի՝ տարբեր բնույթի և ինտենսիվության ցավը, որը ուժեղանում է սպասվող դաշտանից մի քանի օր առաջ, բնորոշ է մաստոպաթիայի ցրված ձևերին: Մաստոպաթիան կաթնագեղձերի հիվանդությունների մեծ խմբի ընդհանուր անվանումն է, որոնք առաջանում են հորմոնալ խանգարումների ֆոնի վրա։
27-11-2023 03:50
Սյուզան Սարանդոնի որդին՝ Մայլս Ռոբինսը, դերասանուհու երկրպագուներին խնդրել է դադարեցնել ajn տեսանյութի տարածումը, որում Սյուզանy նկարահանվել է մազերը հարդարելիս,  ուսերը մերկացրած խալաթով և կիսաթափանցիկ կրծկալով:
27-11-2023 02:44
«Совкомбанка»-ի համահիմնադիր միլիարդատեր Վասիլի Կլյուկինի նախկին կինը՝ Աննա Կլյուկինան, պաշտպանել է իր իրավունքները գույքի բաժանման հարցում և դատարանով նախկին ամուսնուց պահանջել 244 միլիոն ռուբլի։
23-11-2023 08:55
Ականջակալը չի կարելի օգտագործել 3 ժամից ավելի, առավել վտանգավոր են փոքր ականջակալները, նշում են  բժշկակնները։
23-11-2023 08:51
Ըստ Նիդեռլանդների միջդիսցիպլինար ժողովրդագրական ինստիտուտի հոգեբաններների՝ վաղ տարիքում միայնակ լինելը կարող է հանգեցնել կյանքից բավարարվածության և ինքնաիրացման ավելի բարձր մակարդակի։
23-11-2023 08:49
Տրանսպորտի էկոլոգիական արդիականացումը կարող է յուրաքանչյուր 100,000 մարդու համար ապահովել շուրջ 60 տարի ավելի կյանք, ընդ որում ամենամեծ օգուտը կբերի քայլելը, հեծանիվ քշելը և հասարակական տրանսպորտից օգտվելը:
23-11-2023 07:01
Տեխասի Հյուսթոնի համալսարանի ամերիկացի գիտնականները պարզել են, որ սպառնալիքներով և ահաբեկումներով երեխաներին մեծացնելը մեծացնում է հասուն տարիքում տագնապային խանգարումների զարգացման հավանականությունը:
23-11-2023 02:09
Նեշվիլ քաղաքում վաճառքի է հանվել մի տուն, որը վարձակալել է երգչուհի Ադելը, Էդ Շիրանը, որտեղ Aerosmith խումբը գովազդ է նկարահանել, աշխատել են «Նեշվիլ» հեռուստասերիալի վրա և ելույթ են ունեցել այնպիսի երաժիշտներ, ինչպիսին Փոլ Սայմոնն է, Շերիլ Քրոուն և ուրիշներ։ Տան գինը 13,5 միլիոն դոլար է։
22-11-2023 10:23
Սթրեսը կարող է հանգեցնել անպտղության, և այդ կապը գիտականորեն ապացուցված է։ Ըստ սեքսապաթոլոգների՝ ուժեղ սթրեսը հանդիսանում է հղիության լուրջ խոչընդոտ․ բարձրանում է գոնադոտրոպին-ընկճող հորմոնի (GnIH) քանակը, ինչը հանգեցնում է տղամարդու և կնոջ պտղաբերության տևական իջեցման:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 931 անգամ
14.04.2026
Դիտվել է 377 անգամ
15.04.2026
Դիտվել է 352 անգամ
20.04.2026
Դիտվել է 231 անգամ
16.04.2026
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster