Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-01-2024 00:33
Vivienne Westwood նորաձեւության տունը ներկայացրել է իր նոր՝ գարուն/ամառ 2024 արշավը, որը ցույց է տալիս, թե ինչ է առաջարկելու հայտնի տունը գալիք սեզոններին։ Արշավին մասնակցում են հայտնի նորաձեւության լուսանկարիչ Յուրգեն Թելլերը, ինչպես նաեւ այնպիսի մոդելներ, ինչպիսին Նաոմի Քեմփբելն է։
06-01-2024 00:25
Ճապոնիայում հունվարի 4-ին փլուզված տան տակ մոտ 72 ժամ (երեք օր) անցկացնելուց հետո 80-ամյա կնոջը փրկել են: Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 92-ի, իսկ ավելի քան 240 մարդ դեռ համարվում է անհետ կորած։
06-01-2024 00:05
Մոնիկա Բելուչիի և Վենսան Կասելի դուստրը՝ 19-ամյա Դեվա Կասելը, նոր համարձակ ֆոտոշարքի է մասնակցել։ Լուսանկարները սոցցանցերում տարածել է լուսանկարիչ Էլեն ֆոն Ունվերթը։ Դեվան կեցվածք է ընդունել գրեթե առանց հագուստի. նա կրում է միայն ժանյակավոր ներքնազգեստ, սպիտակ կտոր և բացարձակ թափանցիկ սև զգեստ։ Բոլոր իրերը տրամադրել է Dolce & Gabbana նորաձեւության տունը։
05-01-2024 01:33
42-ամյա դերասանուհի և մոդել Սիեննա Միլլերը կրկին մայր է դարձել՝ լույս աշխարհ է եկել նրա դուստրը։
05-01-2024 01:28
Իտալական Fendi ապրանքանիշը թողարկել է հավաքածու՝ Hiroshi Fujiwara-ի և Pokémon-ի հետ։ Հավաքածուն հասանելի կլինի հունվարի 4-ից ընտրված բուտիկներում և ապրանքանիշի կայքում։ Այն կներառի Pokemon-ի պատկերով հագուստ, կոշիկ և աքսեսուարներ։
05-01-2024 01:18
Ոլոռը պարունակում է մեծ քանակությամբ պուրիններ, որոնք բարձրացնում են օրգանիզմում միզաթթվի մակարդակը։ Դրա ավելցուկը կարող է հանգեցնել հոդացավերի, հոդատապի նոպաների և երիկամների քարերի առաջացման։
05-01-2024 01:14
Թեյլոր Սվիֆթը նոր ռեկորդ է սահմանել. 34-ամյա երգչուհին այժմ գերազանցել է Էլվիս Փրեսլիին որպես կին երգչուհի՝ զբաղեցնելով Billboard 200-ի առաջին հորիզոնականը ամենաշատ շաբաթներով: Սվիֆթը 68 շաբաթ զբաղեցրել է 1-ին տեղը՝ առաջ անցնելով Փրեսլիից, ով 1956-2002 թվականներին իր 10 ալբոմներով 67 շաբաթ անցկացրել է Billboard 200-ի 1-ին հորիզոնականում։
05-01-2024 01:12
Քանյե Ուեսթն Instagram-ի իր էջում մի շարք համարձակ նկարներ տարածելուց հետո հայտարարել է, որ իր կինը՝ Բիանկա Սենսորին, 2024 թվականին էլ ավելի քիչ հագուստ է հագնելու։
15-12-2023 10:40
Ամուսնական կապերը կարող են երկարացնել կյանքը, սակայն ամուսնությունը երբեմն բացասաբար է անդրադառնում ամուսինների առողջության վրա։ Միջին և տարեց հետերոսեքսուալ տղամարդիկ և կանայք կարող են արյան բարձր ճնշման ավելի մեծ ռիսկի ենթարկվել, եթե նրանց զուգընկերն ունի նման խնդիր, ասվում է Ամերիկյան կարդիոլոգիական ասոցիացիայի ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ:
15-12-2023 10:37
Skims-ը ոճաբան և ոսկերչական իրերի դիզայներ Վենեդա Քարթերի հետ համագործակցելով, վերակենդանացնում է ապրանքանիշի ատլասների յուրօրինակ տեսականին: Նոր հավաքածուն ոգեշնչված է վինտաժ ոճից՝ ներքնազգեստը համադրելով զարդերի հետ։
13-12-2023 08:39
Google-ը նշել է այն աստղերին, որոնց անուններն ամենից շատ են որոնել համացանցում 2023 թվականի ընթացքում։ «Ֆիլմեր» անվանակարգում «Բարբին» հաղթել է «Օպենհայմերին» եւ գրավել առաջին տեղը, իսկ «Մեզանից վերջինը» հեռուստասերիալը առաջին տեղն է զբաղեցրել «Հեռուստաշոու» անվանակարգում։
13-12-2023 08:36
Ավստրալիայի Գիտական հետազոտությունների ազգային կազմակերպության (CSIRO) գիտնականներն օգտագործել են արհեստական ինտելեկտը (ԱԻ) բացահայտելու Ալցհեյմերի հիվանդության գենետիկական գաղտնիքները: Տարբերակների բացահայտումն օգնում է կանխատեսել նեյրոդեգեներատիվ հիվանդության առաջացումը, ծանրությունը և հնարավոր բուժումը, ասում են մասնագետները:
12-12-2023 10:01
«Սեքսը մեծ քաղաքում» սերիալում Սառա Ջեսիկա Փարքերի հերսուհու՝ Քերի Բրեդշուի խորհրդանշական կիսաշրջազգեստը Julien's-ում աճուրդի է հանվել 12 հազար դոլարով: Աճուրդը կկայանա 2024 թ-ի հունվարի 11-ին։
12-12-2023 09:03
Աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը ճանաչվել է 2023թ․ աշխարհի լավագույն թենիսիստուհի Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) վարկածով։
11-12-2023 09:16
Էկրաններ է բարձրացել ձմեռային սպասված պրեմիերան՝ հերթական «Քաղցած խաղերը»։ Ֆիլմը «Խաղերի» ողջ պատմության նախաբանն է, որտեղ պատմվում է, թե ինչպես է սկսվել ամեն ինչ, եւ ինչպիսին էին հերոսները ձեւավորման առաջին փուլում, մինչ հեռուստադիտողն արդեն կճանաչեր նրանց հետագա մասերից:
11-12-2023 09:13
Ավստրիան 27 անդամ ունեցող դաշինքի ամենաերջանիկ երկիրն է, համաձայն ԵՄ վիճակագրական գործակալության նոր տվյալների։
08-12-2023 09:54
Բժիշկները հայտարարել են կաթի պատճառով շագանակագեղձի քաղցկեղի բարձր ռիսկի մասին։ Ցածր յուղայնությամբ կաթը պետք է առկա լինի մեծահասակների սննդակարգում, սակայն կարևոր է օրական 300 միլիլիտրից ավելի չօգտագործել: Այս քանակությունը գերազանցող չափաբաժինները մեծացնում են շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։
08-12-2023 09:49
Երբ Ռիհաննան առաջին անգամ ցուցադրեց իր փոքրիկը, դա դարձավ փոփ մշակույթի առանցքային պահերից մեկը: Նյու Յորքում զբոսանքի ժամանակ Ռիհաննան կեցվածք էր ընդունել Chanel-ի գունեղ վինտաժային վերարկուով, լայն ջինսե տաբատով եւ շերտավոր ժզարդերով։ Նա ակնթարթորեն փոխեց մարդկանց պատկերացումները հղիների ոճի մասին։
08-12-2023 09:45
Քիմ Քարդաշյանը նոր մակարդակի է հասցրել ներկայիս՝ «Մոռացել եմ տաբատս հագնել» թրենդը։ Նա ցնցող տեսքով է ներկայացել Balenciaga-ի՝ 2024 թվականի աշնանային ցուցադրությանը։ Քարդաշյանի կերպարը սպորտայինի ու ֆուտուրիստական մոտեցումների համադրություն էր:
08-12-2023 07:09
Շենեն Դոհերթին, ով արդեն մի քանի տարի պայքարում է քաղցկեղի դեմ, պատմել է ամուսնուց՝ Կուրտ Իսվարինկոյից, բաժանվելու մանրամասները. զույգը 14 տարվա ամուսնությունից հետո այս տարվա գարնանը հայտարարել է բաժանման մասին։ Դերասանուհու խոսքով՝ ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատությունից անմիջապես առաջ իմացել է, որ ամուսինը երկու տարի է, ինչ սիրավեպ ունի։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 926 անգամ
14.04.2026
Դիտվել է 376 անգամ
15.04.2026
Դիտվել է 351 անգամ
16.04.2026
Դիտվել է 218 անգամ
20.04.2026
Դիտվել է 183 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster