Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
18-01-2024 07:16
Ըստ «Irish Cinephile» կինո և հեռուստատեսային նորությունների լրատվականի՝ ռեժիսոր Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն կինոն 2023 թվականի 25 լավագույն ֆիլմերի շարքում է:
18-01-2024 02:07
Ուելսի արքայադուստր Քեյթը որովայնի վիրահատության է ենթարկվել և մինչև մարտի վերջ չի կարողանա կատարել իր պարտականությունները։ Այս մասին ասվում է բրիտանական գահի ժառանգորդ Ուելսի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի գրասենյակի՝ Քենսինգթոնյան պալատի տարածած հայտարարության մեջ։
18-01-2024 01:21
Քայլի Ջեններն արմատապես փոխել է իր կերպարը. Ջենները սոցցանցերում մի շարք կադրեր է հրապարակել, որոնցում ցուցադրել է մազերի իր նոր գույնը՝ վարդագույն։
18-01-2024 00:31
1990-ականների ոճի խորհրդանիշ Քեյթ Մոսը նշել է իր ծննդյան տարեդարձը. հունվարի 16-ին բրիտանացի սուպերմոդելը դարձավ 50 տարեկան: Քեյթն իր տարեդարձը նշել է Փարիզում, որտեղ ժամանել էր ընկերների և ընտանիքի հետ՝ կարևոր իրադարձությունից մի քանի օր առաջ։
17-01-2024 09:22
The Cut-ի նորաձևության փորձագետները նշել են 2023 թվականի ամենաոճային հայտնիներին։ 15 աոռոջատարների թվում են դերասաններ Թիմոթի Շալամեն և Հյու Գրանտը, երգիչներ Հարի Սթայլսն ու Լուիս Միգելը, փաստաբան Ամալ Քլունին, դիզայներ Սաբինա Գեթին, նկարչուհներ Սեցուկո Կլոսովսկա դե Ռոլան և Սինդի Շերմանը, մոդել Թալի Լենոքսը, դերասանուհիներ Հարի Նեֆը, Միշել Յեոն և Յարա Շահիդին, ինչպես նաև բեյսբոլիստ Դեյոն Սանդերսը, T.O.P-ն ու բարձրաշխարհիկ տիկին Էմմա Թիննը:
17-01-2024 09:15
Սննդաբանները շաքարախտով հիվանդներին խորհուրդ են տալիս հրաժարվել խուրմայից և չամիչից։  Վերջիններս բարձր գլիկեմիկ ինդեքս ունեն, այսինքն՝ դրանց օգտագործումից հետո արյան մեջ գլյուկոզայի մակարդակն արագորեն բարձրանում է, ինչը վտանգավոր է դիաբետիկների համար։
17-01-2024 09:13
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում 2024 թվականի հունվարի 19-ին և 20-ին, Ֆրանսիայի Հանրապետության Լիոնի մերձակա Դեսին քաղաքի «Տոբոգան» թատրոնում կկայանա ֆրանսիացի անվանի խորեոգրաֆ Մուրադ Մերզուկիի «Նռան գույնը» պարային ներկայացման առաջնախաղը։ Միջոցառմանը ներկա կլինի ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
17-01-2024 09:00
Ավստրիայի միգրացիոն դեպարտամենտի աշխատակիցները եկել են Վուզենդորֆ քաղաքում հարսանիքին և իրենց հետ տարել փեսային, ով նախկինում փախել էր Թուրքիայում զորակոչից, որպեսզի արտաքսեն: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ 25-ամյա Համզան և նրա գերմանաբնակ նշանած Գունդուլան գրանցում էին իրենց ամուսնությունը։
17-01-2024 02:07
Ռեփեր Vacío-ն (իսկական անունը՝ Նիկոլայ Վասիլեւ), որը դատապարտվել է բլոգեր Անաստասիա Իվլեեւայի երեկույթին մերկ ներկայանալու համար, մեղադրել է «Блестящие» խմբի նախկին մենակատար Օլգա Օրլովային միջոցառման շուրջ ծագած սկանդալի մեջ։ Տղան եւ նրա պաշտպանությունը պնդում են, որ 90-ականների աստղ Օրլովան, ով թաքցրել էր իր դեմքը նիկաբի ներքո, «շոկային կոնտենտ» էր փնտրում այդ օրը։ Նրանց վարկածի համաձայն՝ հենց նա է նկարահանել եւ տեղադրել այն տեսանյութը, որում երեւում է ամբողջությամբ մերկ ռեփերը:
16-01-2024 09:42
Ուտեստներին շատ աղ ավելացնելու սովորությունը կարող է հանգեցնել վտանգավոր հիվանդությունների զարգացման, այդ թվում՝ քաղցկեղի, նախազգուշացնում են է էնդոկրինոլոգները: Սովորաբար չափահաս մարդը օրական պետք է ուտի ոչ ավելի, քան հինգ գրամ կերակրի աղ, այլ կերպ ասած՝ մոտ մեկ թեյի գդալ։
16-01-2024 09:14
Երգչուհի Լոլիտա Միլյավսկայան Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ չի պատրաստվում լքել Ռուսաստանը եւ պատրաստ է ամուսնանալ, եթե ամուսնու դերում արժանի թեկնածու լինի։ Այս կերպ երգչուհին պատասխանել է գուշակի այն կանխատեսումներին, թե ինքը լքելու է Ռուսաստանն ու շուտով կամուսնանա։
16-01-2024 05:48
Life & Style-ը, վկայակոչելով ինսայդերին, գրում է, որ Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլը մոտ են ամուսնալուծությանը։ Զույգը նույնիսկ հոգեբանի է դիմել ու փոխել բնակության վայրը, բայց, ավաղ, դա արդյունք չի տվել։
16-01-2024 02:02
39-ամյա Քլոե Քարդաշյանը լուսանկարվել է TMRW Magazine ամսագրի նոր համարի համար։ Լուսանկարները հայտնվել են հրապարակման սոցիալական ցանցերում։ Շապիկի համար ընտրվել է լուսանկար, որում Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը կեցվածք է ընդունում Dolce&Gabbana-ից մեկ ուսով բաճկոն զգեստով և House of Emmanuele-ի մեծ ականջօղերով՝ կուրծքը ծածկելով խնձորով։
16-01-2024 01:05
Լոս Անջելեսի Peacock Theatre-ում կայացել է 75-րդ ամենամյա Primetime Emmy մրցանակաբաշխությունը՝ Օսկարի հեռուստատեսային համարժեքը։ Կարմիր գորգով անցել են Մոնիկա Բելուչին, Սելենա Գոմեսը, Ջեսիկա Չեսթեյնը, Պեդրո Պասկալը քրոջ՝ Լյուքս Պասկալի հետ, Քորթնի Քարդաշյանն ու Թրևիս Բարքերը և այլք։
15-01-2024 09:23
Հորմոնալ անհավասարակշռությունը կարող է հանգեցնել լուրջ առողջական խնդիրների: Էնդոկրինոլոգները նշել են հինգ առաջնային ախտանիշներ, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել․ ուժի պակաս և էներգիայի ընդհանուր նվազում, դաշտանային ցիկլի խախտում, լիբիդոյի նվազում, մաշկի ու մազերի վիճակի փոփոխություն, քաշի տատանում։
15-01-2024 09:06
Գիտնականները ստեղծել են բիոռոբոտիկ սիրտ, որում համակցված են խոզի կենսաբանական սիրտը և սիլիկոնե ռոբոտացված պոմպը՝ որը նոր գործիք է սրտային հիվանդություննները հասկանալու և բուժելու համար:
15-01-2024 05:38
Մարիա Շարապովան դարձել է ԱՄՆ-ի Արևմտյան ափի ամենահեղինակավոր համայնքներից մեկի՝ Սանտա Բարբարա շրջանի Մոնտեսիտո քաղաքում առանձնատան սեփականատեր, որտեղ ապրում են բազմաթիվ հայտնիներ։ Աշխարհի առաջին թենիսիստուհին տունը գնել է Էն Լուրիից՝ անշարժ գույքի մագնատ, Chicago White Sox բեյսբոլի թիմի և Chicago Bulls NBA թիմի նախկին համասեփականատեր Ռոբերտ Լուրիի այրուց: Սկզբում Լուրին սահմանել էր 13 միլիոն դոլար գինը, սակայն Շարապովան կարողացել է այն հասցնել մինչև 11 միլիոն դոլարի:
15-01-2024 02:30
Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, որն անցկացվելու է Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 15-19-ը, քննարկվելու է անհայտ X հիվանդությունը, որի պատճառով կարող են 20 անգամով ավելանալ մահացության դեպքերը, քան COVID-19-ից։
15-01-2024 01:33
48-ամյա Թինա Կանդելակին սոցիալական ցանցերում հրապարակել է առաջին ամուսնությունից ծնված դստեր հազվագյուտ լուսանկարը։ Նա հրապարակումը նվիրել է ժառանգորդուհու ծննդյան տարեդարձին. Մելանիան, ով հիացրել է համացանցը, դարձավ 24 տարեկան։
13-01-2024 09:12
Էմի Ուայնհաուսի շատ սպասված «Back to Black» կենսագրական ֆիլմի անձնակազմը ներկայացրել է առաջին թրեյլերը, եւ թեեւ երգչուհուն, գուցե, դժվար է ընդօրինակելը, դերասանուհի Մարիսա Աբելան բավականին համոզիչ աշխատանք է կատարել:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
16-04-2026 11:21
Երեխաները ավելի քիչ հավանականություն ունեն ստելու, եթե նրանց բացահայտորեն թույլատրվում է դա անել։ Հոգեբանները, որոնք ուսումնասիրել են նախադպրոցականների վարքագիծը խաղային իրավիճակում, հանգել են այս պարադոքսալ եզրակացությանը։ Ուսումնասիրությունը հրապարակվել է DevScience ամսագրում։
16-04-2026 11:09
Կարծես թե Քիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի հարաբերությունները արագորեն նոր մակարդակի են հասնում։ Չորեքշաբթի կեսօրին զույգին նկատել են Լոս Անջելեսում՝ միասին այցելելով դիզայներական խանութ՝ շքեղ գորգեր ընտրելու համար։ Երկրպագուները անմիջապես սկսել են ենթադրել, որ զույգը կարող է միասին տուն հիմնել Հարավային Կալիֆոռնիայում։
16-04-2026 08:35
«Էյֆորիա» սերիալի 28-ամյա աստղ Սիդնի Սուինին կրկին դարձել է American Eagle-ի դեմքը։ Գովազդը հրապարակվել է աղմկահարույց սկանդալից մոտ մեկ տարի անց, որը գրեթե հանգեցրեց նրա «չեղարկմանը»։ Առաջին գովազդային արշավում օգտագործվել է «jeans» (ջինսեր) և «genes» (գեներ) բառախաղը, որի արդյունքում ստացվել է «Սիդնի Սուինին հիանալի գեներ ունի» արտահայտությունը։ Օգտատերերը Սուինիին մեղադրել են ռասիզմի և նացիզմի, ինչպես նաև եվգենիկայի տարածման մեջ։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 923 անգամ
14.04.2026
Դիտվել է 372 անգամ
15.04.2026
Դիտվել է 344 անգամ
16.04.2026
Դիտվել է 215 անգամ
20.04.2026
Դիտվել է 28 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster