Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-10-2023 05:16
Մեգ Ռայանը, ում վերջին ֆիլմը թողարկվել է ութ տարի առաջ, նկարահանվել է People-ի շապիկի համար և բացատրել, թե ինչու է այդքան մեծ ընդմիջում արել իր կարիերայում։ «Ես հսկա ընդմիջում եմ վերցրել դերասանությունից, քանի որ զգում էի, որ իմ կյանքի շատ այլ հատվածներ կան կարիերայից դուրս, որոնք ես ուզում էի զարգացնել: Հաճելի է կինոյի մասին մտածելը որպես աշխատանք, քան ապրելակերպ: Ինձ համար դա ինձ չկորցնելու հիանալի միջոց էր»,- ասել է 61-ամյա աստղը:
26-10-2023 01:20
Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը՝ Ջեյսոն Ալեքսանդրը, մեկնաբանել է հոկտեմբերի 24-ին թողարկված երգչուհու «The Woman in Me» հուշագրությունը։ Աստղի մանկության ընկերն ու առաջին ամուսինը հերքել է այն խոսքերը, որ Սփիրսն իր հետ ամուսնացել է «ձանձրույթից» և «հարբած վիճակում»։
25-10-2023 09:19
Վիրաբույժները հերքել են տարածված առասպելն այն մասին, որ կրծկալ կրելը կարող է կրծքագեղձի քաղցկեղ առաջացնել: Թյուր կարծիքը կրծկալներ կանոնավոր կրելու վտանգի մասին առաջացել է 1990-ականներին: Պատճառը եղել է հետազոտությունը, որի ընթացքում գիտնականները նկատել են, որ այն կանայք, ովքեր ամբողջ օրը կրծկալ են կրում, ավելի հավանական է, որ հիվանդանան կրծքագեղձի քաղցկեղով: Հստակ փաստն այն է, որ ոչ մի ապացույց չկա այն մասին, թե կրծկալները կրծքագեղձի քաղցկեղ են առաջացնում։
25-10-2023 09:07
Արշիլ Գորկու գլուխգործոցը՝ «Ածխացած սիրահարները» (1946 թ) այս աշնանը Նյու Յորքի Christie's աճուրդի կիզակետում կհայտնվի: 20-րդ դարի ամենաազդեցիկ ու ողբերգական նկարիչներից մեկի կողմից ստեղծված այս խորհրդանշական արվեստի գործը գնահատվում է ավելի քան 20 միլիոն դոլար:
25-10-2023 09:04
Իսլանդիայի դպրոցները, խանութները, բանկերը և հայտնի լողավազանները երեքշաբթի փակվել են, քանի որ երկրի կանայք՝ ներառյալ վարչապետը, գործադուլ են հայտարարել՝ պահանջելով վերջ տալ անհավասար վարձատրությանը և գենդերային բռնությանը:
25-10-2023 07:11
77-ամյա Շերի 37-ամյա բոյֆրենդը չի կարողանում գլուխ հանել նրա սեռական «ախորժակից»։ RadarOnline.com-ը գրում է, որ Շերը պարծեցել է՝ նշելով, որ իր ընկերոջ՝ Ալեքսանդր «Ա.Է.» Էդվարդսի հետ իր կյանքի լավագույն սեքսն է ունեցել, բայց ինսայդերները նշում են, որ նրա անհագ սեռական ախորժակը «հոգնեցնում է» երիտասարդ պրոդյուսերին եւ խանգարում զույգի բիզնես համագործակցությանը:
25-10-2023 02:14
Վրաստանի Քվեմո Քարթլիի մարզի Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում անչափահասի նշանադրության դեպք է բացահայտվել: Տեղեկությունը փոխանցվել է պատկան մարմիններին, ծնողին կանչել են դպրոց։ Երեխան դպրոցից չի բացակայել և ասել է, որ շարունակելու է դպրոց հաճախել:
24-10-2023 12:06
Ճարպակալումը որոշելու պարզ միջոց են նշել սննդաբանները։ Խորհուրդ է տրվել ուշադրություն դարձնել հասակի վերջին երկու թվերին, քանի որ դրանք համարվում են նորմալ քաշ։ Օրինակ, եթե մարդու հասակը 170 սանտիմետր է, ապա նրա նորմալ քաշը կազմում է 70 կիլոգրամ։ Գիրությունը կարելի է հաշվարկել նաև մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) հաշվարկելով։ Անհրաժեշտ է քաշը բաժանել հասակի քառակուսու վրա։ Նորմալ BMI համարվում է մինչև 27:
24-10-2023 11:55
Վիլլանովա համալսարանի (ԱՄՆ) գիտնականները փորձ են կատարել, որը լույս է սփռում ռոմանտիկ եւ ընտանեկան հարաբերությունների վրա անքնության ազդեցության վրա: Պարզվել է, որ մեկ ամսվա ընթացքում քրոնիկական անքնություն ունեցողները սկսել են բացասաբար ընկալել զուգընկերոջ հետ հարաբերությունների տարբեր կողմերը։ Նկատվել է չարության եւ զայրույթի մակարդակի բարձրացում, բացասականը տարածվել է ինչպես զուգընկերոջ, այնպես էլ շրջապատի, կյանքի տարբեր գործոնների վրա:
24-10-2023 11:33
Ռիհաննան պլանավորում է մեծ «come back»/վերադարձի/ շրջագայություն ունենալ 2024/2025 թվականներին: Հաղորդվում է, որ երգչուհին մոտ 39 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել Live Nation-ի հետ՝ իր առաջիկա ելույթների համար, եւ ներկայումս պատրաստ է թողարկել նոր երգերով երկու ալբոմ։
24-10-2023 07:16
Ջենիֆեր Լոպեսը վաճառել է Բեն Աֆլեքի հետ հարսանիքից առաջ ունեցած վերջին սեփական տունը։ Երգչուհին 34 մլն դոլար է ստացել Բել Էյրում (Կալիֆորնիա) դտնվող առանձնատան համար, թեև նախատեսում էր վաստակել 43 մլն դոլար։
24-10-2023 02:13
Ամբողջ աշխարհում մեծ տարածում գտած կրծքագեղձի քաղցկեղը շարունակում է խլել բազմաթիվ կյանքեր: Ամենամեծ խնդիրն այն է, որ շատ հաճախ կանայք բժշկի դիմում են, երբ հիվանդությունն արդեն զարգացման վերջին փուլում է: Սկզբնական շրջանում կրծքագեղձի քաղցկեղը կարող է ընդհանրապես չդրսևորվել: Հենց այդ պատճառով յուրաքանչյուր կին կանխարգելման նպատակով պետք է պարբերաբար հետազոտվի։
23-10-2023 10:12
Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյա հոբելյանի առթիվ հոկտեմբերի 26-27-ին Փարիզի կոնգրեսների պալատի մեծ համերգասրահում (Palais des Congrès de Paris), հոկտեմբերի 29-ին Ստրասբուրգի Զենիթ Եվրոպա (Zénith Europe) համալիրում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետը։ Ներկայացման բեմադրող դիրիժորն է Հարություն Արզումանյանը:
23-10-2023 10:09
Նյու Յորք, Նյու Ջերսի, Ֆիլադելֆիա, Վաշինգտոն և Լոս Անջելես քաղաքներում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանական կազմը հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 5-ը կներկայացնի Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» վիպակի բեմականացված տարբերակը։
23-10-2023 10:04
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը «Ցրվենա Զվեզդա» թիմի կազմում դարձել են կանանց Սերբիայի առաջին լիգայի ոսկե մեդալակիրներ:
23-10-2023 07:21
Պապարացիները 39-ամյա Օլիվիա Ուայլդին լուսանկարել են երիտասարդ ռեժիսոր և սցենարիստ Ջիմի Ուորդենի հետ զբասնելիս։ Գործընկերները ճաշել են ֆրանսիական ռեստորանում, ապա մեկնել անհայտ ուղղությամբ։
23-10-2023 06:24
Ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփը 45 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է քանդակագործ ամուսնուց՝ Դոն Գամմերից։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ աստղի ներկայացուցչին հղումով։ 74-ամյա օսկարակիրն ու նրա 76-ամյա ամուսինը արդեն վեց տարի է միասին չէին ապրում։
20-10-2023 09:59
Ամերիկահայ երգչուհի Շերը (Շերիլին Սարգսյան) The Guardian-ի հետ զրուցել է իր առաջիկա՝ Christmas նոր ալբոմի, քաղաքականության ու իր հայկական արմատների մասին։ 77-ամյա երգչուհու նոր ձայնասկավառակը թողարկվելու է հոկտեմբերի 20-ին։
20-10-2023 09:54
MTV Europe Music Awards-ը չեղարկվել է Իսրայել-Համաս պատերազմի պատճառով՝ անվտանգության նկատառումներից ելնելով: MTV-ի արարողությունը, որին առաջադրվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են՝ Թեյլոր Սվիֆթը եւ Օլիվիա Ռոդրիգոն, պետք է տեղի ունենար նոյեմբերին՝ Փարիզում:
20-10-2023 07:07
Տեստոստերոնի անբավարարությունը դրսևորվում է ախտանիշներով, որոնք կարելի է դասակարգել որպես սպեցիֆիկ, սեռական ոլորտին առնչվող և ոչ սպեցիֆիկ։ Դրանք ներառում են հուզական խանգարումներ, հոգնածություն, քնի խանգարումներ, մկանային թուլություն, մարզումների բացակայություն կամ անբավարար արդյունքներ և ֆիզիկական աշխատանքի ցանկության նվազում:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 935 անգամ
14.04.2026
Դիտվել է 381 անգամ
15.04.2026
Դիտվել է 355 անգամ
20.04.2026
Դիտվել է 266 անգամ
16.04.2026
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster