Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-11-2023 08:32
Իսպանիայի ապագա թագուհի Արքայադուստր Լեոնորը դարձել է 18 տարեկան և իր ծննդյան օրը նշել հավատարմության երդում տալով իր երկրի սահմանադրությանը։ Նա Մադրիդում պաշտոնական միջոցառմանը ներկա է եղել ծնողների՝ թագավոր Ֆելիպե VI-ի և թագուհի Լետիցիայի, 16-ամյա քրոջ՝ արքայադուստր Սոֆիայի ուղեկցությամբ։
02-11-2023 08:09
Գեոմագնիսական փոթորիկների շրջանին բաժին է ընկնում ինսուլտների, հիպերտոնիկ ճգնաժամերի և սրտի կաթվածների մոտ 70%-ը: Մարդու մարմնում փոփոխություններ են առաջացնում ոչ միայն արևի խավարումները, այլև լուսնի ցիկլերը։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նորալուսնի և լիալուսնի ժամանակ մարդկանց մոտ հորմոնների մակարդակի բարձրացում է տեղի ունեցել, իսկ էպիլեպսիայով տառապող մարդկանց մոտ նոպաներ են առաջանում:
02-11-2023 05:14
«Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի անդամ Էլեն Խաչիկյանը (ուսուցիչ՝ Մարինե Մարգարյան) միջազգային մրցույթներում ունեցած իր հաղթարշավում գրանցել է ևս մեկ հաղթանակ. նա Գդանսկում (Լեհաստան) կայացած դաշնակահարների միջազգային առցանց մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի։
02-11-2023 03:18
Թեյլոր Սվիֆթի երկրպագուները կասկածում են, որ նրա նոր երգը, որում նա երգում է «ստախոս դավաճանի» մասին, վերաբերում է Հարի Սթայլսին։ 33-ամյա երգչուհին թողարկել է նախկինում չհրապարակկված երգեր իր հինգերորդ  նոր՝ «1989» ալբոմում, որը ներառում է նոր երգ՝ «Is It Over Now»: Երկրպագուները համոզված են, որ դա նրա հարաբերությունների մասին է One Direction-ի նախկին անդամի հետ:
02-11-2023 02:23
«Գիլմորի աղջիկները» սերիալի 46-ամյա աստղ Միլո Վենտիմիլիան ամուսնացել է իր սիրելիի՝ Victoria’s Secret-ի 38-ամյա մոդել Ջարա Մարիանոյի հետ։
31-10-2023 10:02
Սրտանոթային համակարգի հիվանդությունները կանխելու համար անհրաժեշտ է ավելի քիչ շաքար օգտագործել, քանի որ այն հրահրում է արյան ճնշման բարձրացում։ Միաժամանակ անհրաժեշտ է նվազեցնել ոչ թե թարմ մրգերի, այլ վերամշակված քաղցր մթերքների քանակը։ Սրտաբանները հորդորում են հետեւել սննդակարգում աղի քանակին, ինչպես նաև սննդակարգում ներառել կալիումով և մագնեզիումով հարուստ մթերքներ։
31-10-2023 09:56
Ավստրալուհին իր տան առաստաղում երկու հսկա օձ է հայտնաբերել։ Սոցցանցերում հրապարակվել են Ավստրալիայից մի կնոջ կադրեր, որտեղ նա կանգնած է աթոռի վրա և փայտով առաստաղից հանում երկու մեծ օձերի։ Ինչ-որ պահի սողուններից մեկը փաթաթվել է ավստրալուհու ձեռքին, բայց դա չի անհանգստացրել տնային տնտեսուհուն։
31-10-2023 02:09
Դեյվիդ Բեքհեմի նախկին անձնական օգնական Ռեբեկա Լուսը, ով ասել է, որ նրա հետ սիրավեպ է ունեցել, ITV-ի նոր հարցազրույցում նշել է, որ մարզիկն իրեն հիմար դրության մեջ է դնում՝ խոսելով իրենց սիրավեպի մասին։
30-10-2023 10:27
Ամերիկացի փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը պաշտոնապես միլիարդատեր է դարձել։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով՝ 33-ամյա արտիստուհու ընդհանուր կարողությունը այժմ գերազանցել է 1 միլիարդ դոլարի շեմը նրա Eras համերգային շրջագայության շնորհիվ։
30-10-2023 10:06
Վարսակի շիլան համարվում է ամենաառողջարար շիլան, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, մագնեզիում և վիտամին B, որոնք անհրաժեշտ են նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար։ Միաժամանակ, սննդաբանները զգուշացնում են, որ վարսակի փաթիլներով շիլա չի կարելի ուտել ամեն օր, քանի որ այն պարունակում է ֆիտաթթու, որը խանգարում է օրգանիզմում կալցիումի կլանմանը։  Խորհուրդ է տվում վարսակի փաթիլները փոխարինել նախաճաշի այլ տարբերակներով՝ ձվածեղ կամ կաթնաշոռ:
30-10-2023 05:31
Ամերիկացի դերասանուհի և մոդել Մեգան Ֆոքսը հետաձգել է իր հարսանիքը փեսացու Քոլսոն Բեյքերի հետ, ով ավելի հայտնի է որպես ռեփեր Machine Gun Kelly։ Ինսայդերը պատմել է, որ աստղային զույգը իրենց հարսանիքը պլանավորել է առաջին իսկ հանդիպումից հետո։ «Բայց ամեն ինչ փակուղի մտավ։ Նրանք երկուսն էլ տաքարյուն են: Այս պահին նրանք որոշել են մինչ ամուսնանալը սերտորեն աշխատել իրենց հարաբերությունների վրա։ Տոնակատարությունը պլանավորելու առաջին փորձը մեծ լարվածություն առաջացրեց սիրահարների միջև»,- բացատրել է նա։
30-10-2023 02:15
Մինչ МакSим-ը կոմայի մեջ էր, նրա հարազատները ցանկանում էին որդեգրել նրա երեխաներին՝ ամեն ինչ հանուն երգչուհու ունեցվածքի: 2021 թվականն իսկական փորձություն էր երգչուհի MakSim-ի համար։ Նա երկար ամիսներ անցկացրեց հիվանդանոցում, որտեղ բուժվում էր ծանր թոքաբորբից։ Աշնանը երգչուհին դուրս գրվեց և հատուկ դեղամիջոցների, մարտական տրամադրության, հարազատների սիրո և ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ արագ ոտքի կանգնեց։
30-10-2023 01:36
Վերջին շրջանում Անաստասիա Վոլոչկովան շատ է փոխվել։ Բալետի պարուհին նկատելիորեն նիհարել է, և դա այն պատճառով, որ գործնականում հրաժարվել է սնունդից։ Ամեն ինչ պայմանավորված է առաջիկա շոույով, որին պարուհին ակտիվորեն պատրաստվում է։
27-10-2023 10:32
Նյարդաբան Էմիլի Մակդոնալդը թվարկել է ամենօրյա երեք վատ սովորություններ, որոնք խանգարում են ուղեղին արդյունավետ աշխատել օրվա ընթացքում և հանգեցնում վաղ ծերացման: Առաջին սովորությունը՝ արթնանալուց անմիջապես հետո հեռախոսը ստուգելը: Առավոտյան ուղեղի զգայունությամբ պայմանավորված՝ նյարդաբանը խորհուրդ է տվել այդ պահին զերծ մնալ ինքնաքննադատությունից և ուրիշների հետ համեմատվելուց։ Երրորդ վատ սովորությունը սերն է արագ սննդի և մշակված այլ մթերքների նկատմամբ։
27-10-2023 10:07
ԱՄՆ-ի 100-ամյա բնակիչ Ջեկ Վան Նորդհեյմը նշել է այն հիմնական բաները, որոնք իրեն թույլ են տվել երկար և երջանիկ կյանք վարել։ Հայտնի TikToker-ը ամեն օր մուգ շոկոլադ ու մեղր է ուտում։
27-10-2023 07:25
Ուեսկարի 17-րդ դուքս, Ալբայի դքսության ժառանգ Ֆերնանդո Ֆից Ջեյմս Ստյուարտը և նրա 31-ամյա կինը՝ Սոֆիա Պալազուելոն, օրերս մկրտել են իրենց երկրորդ երեխային՝ նրան տալով Սոֆիա Ֆերնանդա Դոլորես Կայետանա Թերեզա Անխելա դե լա Կրուզ Միկաելա դել Սանտիսիմո Սակրամենտո դել Պերպետուո Սոկորո դե լա Սանտիսիմա Տրինիդադ դե Տոդոս Լոս Սանտոս անունը։ Ստյուարտին կարգադրվել է կրճատել դստեր անունը, եթե ցանկանում է, որ այն օրինական գրանցվի:
27-10-2023 04:17
Պերուի իշխանությունները հրապարակել են գիտնականների կողմից ստեղծված երիտասարդ աղջկա պատկերը, ում արտաքինը, ըստ նրանց, հնարավորինս մոտ է նրան, թե ինչպիսի տեսք ուներ Ինկա Սառցե օրիորդը՝ աշխարհի ամենահայտնի մումիաներից մեկը մահվան պահին. դեռահաս աղջիկ, ով Անդերում զոհաբերվել է շուրջ 500 տարի առաջ:
26-10-2023 10:59
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում կներկայացնի Yan Girls խումբը «Do It My Way» երգով: Հայաստանի այս տարվա պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:
26-10-2023 10:09
Աչքերի առաջ մուգ բծերի ի հայտ գալն ամենից առաջանում են արյան բարձր ճնշման ֆոնին, երբ ուղեղի անոթները սպազմ կամ հիպերտոնիա են ունենում: Բացի դրանից, բծերը կարող են առաջանալ արյան ցածր ճնշման կամ զարկերակային հիպոթենզիայի, աչքի հիվանդությունների, անեմիայի պատճառով: Դրանք կարող են լինել միգրենից կամ շաքարախտից։ 
26-10-2023 07:04
«100 գաղափար ԱՊՀ համար» միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Տաթևիկ Ջհանգիրյանի «Գիպսակիր հողերի բարելավման արդյունավետ մեթոդ» գաղափարը «Արդյունավետ բնօգտագործում» անվանակարգում ճանաչվել է հաղթող:  
ՄԵԿ ՏՈՂՈՎ
19-04-2026 23:26
«ՖԷՍՏ» թատրոնի դերասան Վլադիսլավ Բենգրաֆն ու նրա կինը՝ Եվգենյան, վեճի ժամանակ դանակահարել են միմյանց Մոսկվայի մարզի Միտիշչի քաղաքում։ Պատճառն այն է, որ աղջիկը պատրաստվում էր ամուսնալուծության հայտ ներկայացնել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները:
19-04-2026 23:22
Վրաստանի Բաթումի քաղաքի «Sport Palace Arena»-ում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը պայքարի մեջ մտան Իզաբելա Յայլյանը եւ Տանզելա Գրիգորյանը, երկուսն էլ 53 կգ քաշային կարգի А խմբում: Տանզելա Գրիգորյանը երկամարտում գրանցեց 179 կգ արդյունք (78+101) եւ 6-րդն է: Իզաբելա Յայլյանը 175 կգ արդյունքով (80+95) 9-րդն է։
19-04-2026 03:32
63-ամյա Գրիգորի Լեպսը հույս է հայտնել վերամիավորվելու իր նախկին ընկերուհու՝ 20-ամյա Ավրորա Կիբայի հետ։ Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ երգիչը հայտարարել է, որ չնայած իրենց փաստացի բաժանմանը, նա դեռևս իրեն համարում է հարաբերությունների մեջ գտնվող տղամարդ և, հետևաբար, պատրաստ չէ նոր սիրավեպի։
16-04-2026 11:48
Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, խոսել է իր երրորդ հղիության մասին: Դերասանուհին մանրամասները կիսվել է սոցիալական ցանցերում: «Մեր ընտանիքում երրորդ հղիությունը պատահական չէ: Սա իմ նախաձեռնությունն է, իմ խորը, գիտակցված ընտրությունը, որը [Սարիկն ու ես] որոշեցինք կյանքի կոչել: Եթե մեր շարքերին միանա երրորդ քույրիկը, դա կլինի իսկական կանացի տոհմ՝ երեք սրտեր, որոնք միասին կբաբախեն: Եվ Սարիկը 15 տարի անց կնկարահանի «Երեք քույրեր»-ը: Բայց եթե մեր ընտանիքին սպասվում է երրորդ տղամարդ... անկեղծ կլինեմ, իմ մայրական սիրտը պարզապես կխեղդվի անսահման երջանկության մեջ»:
16-04-2026 11:45
Ներքին աղբյուրները պնդում են, որ Ջենիֆեր Լոպեսը հանդիպում է «Թեդ Լասսո» սերիալի աստղ Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ջենիֆեր Լոպեսին մոտ կանգնած աղբյուրները The Sun-ին հայտնել են, որ երգչուհին, որը Բեն Աֆլեքից բաժանվել էր ընդամենը մեկ տարի առաջ, մտերմացել է «Գրասենյակային սիրավեպ» սերիալի իր գործընկեր Բրեթ Գոլդշտեյնի հետ: Ներքին աղբյուրների համաձայն՝ Ջենիֆերը և Գոլդշտեյնը «անհավանական քիմիա» ունեն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.04.2026
Դիտվել է 935 անգամ
14.04.2026
Դիտվել է 381 անգամ
15.04.2026
Դիտվել է 355 անգամ
20.04.2026
Դիտվել է 266 անգամ
16.04.2026
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster