Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 4-10-ը 2025 թ․

04.08.2025

Մենք պարզապես պետք է դիմանանք ևս մեկ շաբաթ, և հետադարձ Մերկուրին կդադարի մեզ մղձավանջներ պարգևել։ Սակայն որոշ նշանների համար այս շաբաթ ամեն ինչ կատարյալ կընթանա։ Մանրամասները՝ մեր աստղագուշակում։

Խոյ

Վերջերս դեպի իրենց նպատակն անխոնջ շարժվող Խոյերի ներկայացուցիչները օգոստոսի սկզբին կսկսեն քաղել իրենց աշխատանքի պտուղները։ Ընթացեք այդ ճանապարհով և մի կասկածեք ձեր սեփական ուժերին։ Սակայն շաբաթվա առաջին կեսին ուշադիր հետևեք ձեր շրջապատին. ձեզ կարող են ակնհայտորեն կամ գաղտնի խանգարել։ Աշխատանքային օրերին եղեք վստահ և հանգիստ՝ անկախ հանգամանքներից։ Շաբաթվա երկրորդ կեսին ժամանակ հատկացրեք սպորտին և անձնական վերափոխմանը։ Սա ձեզ երկար ժամանակով կլիցքավորի էներգիայով և դրականությամբ։

Ցուլ

Ցուլերն այս շաբաթ շատ նուրբ և հուզական պահեր կապրեն։ Երկուշաբթի հատկապես կարող եք ցանկանալ սրտանց զրույց կամ ինչ-որ մեկի հետ ջերմ գրկախառնություն ունենալ։ Շատ հնարավոր է, որ շաբաթվա առաջին կեսին նոր ծանոթությունները ձեզ շատ ավելի կզբաղացնեն, քան հին ընկերները։ Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, եթե հնարավոր է, ժամանակ հատկացրեք ինտենսիվ սպորտի ու ակտիվ զբոսանքների համար։ Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք ձեզ մոտ ծագող գաղափարների նկատմամբ։ Եթե որոշեք սկսել ընդհանուր մաքրություն, շաբաթ օրը ամենաբարենպաստն է։ Բայց չարժե հիմա վերանորոգում սկսել։

Երկվորյակ

Երկվորյակներին սպասվում է ակտիվ և իրադարձություններով լի շաբաթ։ Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր ինտուիցիային։ Շաբաթվա առաջին կեսին կենտրոնացեք մտավոր գործունեության կամ ուսման վրա։ Հինգշաբթի չափազանց պահանջկոտ մի՛ եղեք և մի՛ պահանջեք, որ մարդիկ համապատասխանեն ձեր բարձր չափանիշներին։ Շաբաթվա երկրորդ կեսին հատկապես ուշադիր եղեք սննդի և առողջության նկատմամբ։ Կիրակի օրը մի՛ փորձեք իրականացնել ձեր ցանկությունները՝ դա լի է ֆինանսական կորուստներով։

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում շաբաթվա սկզբում հույսը դնել միայն տրամաբանության և պրագմատիզմի վրա: Ամեն ինչի նկատմամբ սթափ մոտեցումը և առողջ բանականությունը ձեզ կօգնեն հաջողության հասնել: Շաբաթվա կեսին, եթե հնարավոր է, ժամանակ հատկացրեք հանգստանալուն, որպեսզի ապագայում առողջության և նյարդային համակարգի հետ կապված խնդիրներ չառաջանան: Հեռանալով խնդիրներից՝ դուք կգտնեք լավագույն ելքը: Կամ պարզապես փոխեք դրանց վերաբերյալ ձեր տեսակետը: Ուրբաթ օրը բարենպաստ է ավելի շատ շփվելը երեխաների և ընկերների հետ: Հանգստյան օրերին ժամանակ հատկացրեք ձեր զգեստապահարանը վերանայելու և այն թարմացնելու համար:

Առյուծ

Շաբաթվա սկիզբն Առյուծների համար կարող է դժվար լինել։ Մի՛ նյարդայնացեք և մի՛ ճնշեք ուրիշներին։ Երեքշաբթին հիանալի ժամանակ է ինչ-որ գեղեցիկ բան ստեղծելու համար։ Հինգշաբթի և ուրբաթ օրերին ռոմանտիկ տրամադրությունը կարող է ձեզ խանգարել զբաղվել գործերով և հստակ մտածել։ Թույլ տվեք ինքներդ ձեզ որոշ ժամանակ երեխա լինել և հանդիպել մեկին, ում հետ կարող եք խաղալ։ Հանգստյան օրերին կփորձեն ձեզ ներքաշել կոնֆլիկտի մեջ։ Աշխատեք դիվանագիտություն դրսևորել։ Մի՛ վիրավորեք ուրիշների զգացմունքները, բայց մի՛ թողեք նաև, որ ձեր զգացմունքները վիրավորվեն։

Կույս

Օգոստոսի սկզբին աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս հետևել հստակ ծրագրի և անել այն, ինչ նախատեսել էին ավելի վաղ: Այս ժամանակահատվածում կարևոր է միացնել տեղի ունեցողի վերաբերյալ ոչ դատողական համակարգը. հույզերը կարող են տեղի տալ: Հատկապես, եթե դուք անտեսել եք հանգիստը և չեք հետևել դիետայի: Երեքշաբթի խուսափեք կոնֆլիկտներից: Շաբաթվա կեսին, եթե սուր ծանրաբեռնվածություն եք զգում, ժամանակ գտեք հանգստանալու համար: Եվ միևնույն ժամանակ վերլուծեք ձեր նվաճումները: Պատասխանեք ձեզ համար կարևոր հարցերի. արդյո՞ք իսկապես անում եք այն, ինչ ձեզ հետաքրքրում է: Ինչի՞ մասին էիք երազում մանկուց: Գուցե պետք է մտածեք այն մասին, թե ինչպես այժմ իրականացնել այդ երազանքները: Այս շաբաթը բարենպաստ ժամանակ է փոփոխությունների համար:

Կշեռք

Կշեռքների համար օգոստոսի սկիզբը հիանալի է կյանքում ցանկացած տեսակի բարելավումներ կատարելու համար: Սակայն կատարվողը չափազանց լուրջ մի՛ ընդունեք և մի՛ փորձեք շաբաթվա առաջին կեսին «թնդանոթով կրակել ճնճղուկների վրա»: Հակառակ դեպքում ռիսկի եք դիմում ինչպես սպառել ձեր ուժերը, այնպես էլ փչացնել սիրելիների հետ հարաբերությունները: Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, չորեքշաբթի օրը հստակ սահմանեք առաջնահերթություններ և որոշեք, թե ինչն է արժանի ձեր ուշադրությանը: Շաբաթվա երկրորդ կեսին ուշադիր եղեք ձեր շուրջը կատարվողի նկատմամբ: Տիեզերքը կամ մարդիկ կարող են ձեզ պատասխանել վաղուց ծագող հարցերին: Փորձեք այս օրերին ինչ-որ նոր բան սովորել:

Կարիճ

Կարիճներին սպասվում է այնպիսի շաբաթ, երբ չի կարելի թուլանալ և կկորցնել զգոնությունը: Այս օրերին մի փորձեք լուրջ որոշումներ կայացնել, ավելի լավ է ուշադիր շուրջը նայել և փաստեր հավաքել: Կարող եք պարզել, որ որոշ հարցերի վերաբերյալ սխալ տեղեկություններ եք ունեցել: Երեքշաբթի փորձեք խոսել փորձառու և իմաստուն մարդու հետ: Հինգշաբթի աշխատեք գոնե մի քանի ժամ հատկացնել միայն ձեզ: Լավագույնն է նախապես պլանավորել լողավազան կամ սպա գնալը: Շաբաթվա երկրորդ կեսին դանդաղեցրեք տեմպը: Փորձեք ներդաշնակություն հաստատել ինքներդ ձեզ հետ և վերապրել, թե ինչ է նշանակում վայելել փոքրիկ բաները:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ կկարողանան լիովին ընկղմվել ամառային մթնոլորտի մեջ։ Բացահայտեք ձեզ համար ծաղկապատ տարածքներ կամ նոր թարմացնող ուտեստ փորձեք։ Նայեք, թե ինչ ամառային հագուստ դեռ չեք հագել և ձորձեք դա։ Չորեքշաբթի չարժի կառչել սկզբունքներից և «իրավունքներ ճոճել»։ Եթե ձեզ չեն լսել առաջին անգամ կամ համառորեն չեք ուզում հասկանալ, ապա գուցե նրանք պարզապես ձեր մարդիկ չեն։ Հինգշաբթի կհայտնվեք հակամարտության մեջ. մի՛ զիջեք։ Շաբաթվա երկրորդ կեսին ձեր ուշադրությունը կենտրոնացրեք միայն այն հարցերի և գործոշությունների վրա, որոնք օգտակար են ձեզ համար։

Այծեղջյուր

Շաբաթվա սկզբին Այծեղջյուրներին հնարավորություն կտրվի ամեն ինչ դեպի լավը փոխել: Մի՛ եղեք պահպանողական և մի՛ պնդեք ձեր դիրքորոշումը՝ հակառակ առողջ բանականությանը: Երեքշաբթի հնարավոր է չափազանց հուզականություն և զգայունություն: Մի՛ համարեք ձեր կարծիքը միակ ճիշտը: Շաբաթվա կեսին հիանալի հնարավորություն կունենաք ցուցադրելու ձեր հռետորական հմտությունները: Շաբաթվա երկրորդ կեսին պատրաստ եղեք առաջնորդել թիմը՝ լինեն դրանք գործընկերներ, թե ընկերներ: Հատկապես, եթե վաղուց էիք նրանց խրախուսում նոր նախագծեր սկսել կամ զբոսանքի գնալ:

Ջրհոս

Ջրհոսները օգոստոսի սկզբին չպետք է ժամանակ վատնեն մանրուքների վրա։ Եվ փորձեք չպատմել ուրիշներին բացարձակապես ամեն ինչ, ինչ կուտակվել է ձեր մեջ։ Ավելի լավ է բացասականությունը թափել սպորտի կամ մաքրության մեջ։ Երեքշաբթի զգոն եղեք և մի վատնեք ձեր էներգիան մանրուքների վրա։ Չորեքշաբթի մի չափազանցրեք տեղի ունեցողի կարևորությունը և մանրուքներից մի նեղվեք։ Հինգշաբթի և ուրբաթ օրերը լավ են հանգստի կամ հանպատրաստի ուղևորությունների համար։ Բայց ավելի լավ է հեռու մնալ բազմամարդ հավաքույթներից։ Շաբաթ օրը հիանալի է ցանկացած ջրային պրոցեդուրայի համար, լինի դա բաղնիք, թե լողավազան այցելելը։

Ձկներ

Հատկապես կարևոր է, որ Ձկները այս շաբաթ չհուսահատվեն, և այդ դեպքում ձեր երկար սպասված ծրագրերը շատ շուտով կիրականանան: Կկարողանաք իրական առաջընթացի հասնել: Բայց զգույշ եղեք, որ քննադատներն ու կասկածողները չխանգարեն ձեր կյանքին: Երկուշաբթի հատկապես համառ եղեք ձեր գործերում: Չորեքշաբթի կենտրոնացեք ամենակարևորի վրա և մի շեղվեք մանրուքներից: Շաբաթվա երկրորդ կեսին հաճելի գործեր են սպասվում, հատկապես, եթե հանգիստ եք պլանավորել: Կիրակի օրը փորձեք հավաքվել նրանց հետ, ովքեր օգնում են ձեզ առաջ շարժվել ձեր նպատակին հասնելու համար և նշեք Լավ տրամադրության օրը:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3576 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 27-ից մայիսի 3-ը 2026 թ․

27.04.2026
Այս շաբաթը փոփոխություններ կբերի բոլոր կենդանակերպի նշանների համար, անկախ նրանից՝ դա ձեզ դուր կգա, թե ոչ։ 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 20-26-ը 2026 թ․

20.04.2026
Այս ժամանակահատվածը կարելի է համարել համեմատաբար հանգիստ, բայց որոշ նշանների համար դա կլինի անդորր' փոթորկից առաջ։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 13-19-ը 2026 թ․

13.04.2026
Այս շաբաթ հոգ տարեք ձեր նյարդերի, փողի և հարաբերությունների մասին՝ մի վատնեք ձեզ իրարանցման և անօգուտ զբաղմունքների վրա:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 6-12-ը 2026 թ․

06.04.2026
Շաբաթը խոստանում է մարտահրավերներով լի լինել, բայց շատերի բախտը կբերի սիրո հարցում։ Իսկ որոշ նշաններ անսպասելի շահույթներ կստանան։ Բոլոր մանրամասները՝ աստղագուշակական կանխատեսման մեջ։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 30-ից ապրիլի 5-ը 2026 թ․

30.03.2026
Ապրիլի սկիզբը՝ հակառակ սպասումների, այնքան մեղմ ու խշխշան չի լինի, որքան առվակը։ Սակայն գարնանային արևի շողերը, այսուհանդերձ, կտաքացնեն դժվար օրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026
Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
27-04-2026 13:56
Կարտոֆիլ ուտելիս մարդկանց մոտ արտադրվում են երջանկության հորմոններ: Կարտոֆիլը ոչ միայն «երջանկացնում է» մեզ, այլև իր օգտակար հատկություններով ապահովում է օրգանիզմի առողջությունը: Կարտոֆիլը պարունակում է մեծ պաշարներով ածխաջրեր և քիչ քանակությամբ սպիտակուցներ: Նրանք, ովքեր ցանկանում քաշ ավելացնել կամ գիրանալ, սննդակարգում կարող են ներառել կարտոֆիլ: Վիտամիններ C-ն և B կոմպլեքսը նպաստում են այս ածխաջրերի ներծծմանը:
24-04-2026 12:57
Այսօր նորաձևության ազդեցիկ անձինք, հայտնի գործարար կանայք և հայտնիները մեծ թենիսի մարզումները ներառում են իրենց առօրյայում։ Հանկարծակի, այս սպորտաձևը դարձել է լավ մարզավիճակը պահպանելու ամենատարածված միջոցը։
24-04-2026 12:51
58-ամյա Նիկոլ Քիդմանը նկարահանվել է չինական Vogue ամսագրի նոր համարում: Լուսանկարները հրապարակվել են Instagram-ում: Շապիկին դերասանուհին կեցվածք է ընդունել Chanel-ի սև զգեստով՝ մինչև ազդրերը բարձրացող համարձակ ճեղքով, որը ընդգծում է նրա գեղեցիկ ոտքերը:
 
24-04-2026 00:13
Զբոսաշրջիկները, որոնք մեկնում են Կենտրոնական Ասիա՝ փլավ ուտելու, պետք է հիշեն, որ այն չի կարելի համադրել մայոնեզով համեմված աղցանների հետ: Փլավի հետ ուտում են միայն փլավ, աչիկ-չուչուկ (լոլիկով աղցան – խմբ.), խմում են կանաչ թեյ և համտեսում են սովորական հաց, այլ ոչ թե մայոնեզով համեմված աղցան, զգուշացնում են մասնագետները։
23-04-2026 11:22
Ազնվամորու մեջ պարունակվող նյութերը կարող են պաշտպանել օրգանիզմը քրոնիկ բորբոքումից և դրանց հետ կապված հիվանդություններից: Այս եզրակացությանն են հանգել Գալգոտիասի դեղագործական քոլեջի (Հնդկաստան) գիտնականները:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.04.2026
Դիտվել է 724 անգամ
24.04.2026
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster