Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2026 թ․

23.03.2026

Մարտի վերջը շատերի համար փորձության ժամանակաշրջան կլինի։ Սակայն աստղերը կանխատեսում են, որ մենք բոլորս կհաղթահարենք այս մարտահրավերները, իսկ ոմանք նույնիսկ կկարողանան բարելավել իրենց ֆինանսական գործերը կամ սիրային հարաբերությունները։

Խոյ♈️

Խոյերն այս շաբաթ ավելի շատ լավ բաներ կտեսնեն և կզգան, քան նախորդ ժամանակահատվածներում: Խնդիրների լուծումը կդառնա ավելի հեշտ: Շաբաթվա սկիզբը ձեզ կստիպի մտորել տարբեր բաների շուրջ, իսկ մտերիմներից մեկը կարող է պատասխանել վաղուց ծագած հարցին: Շաբաթվա կեսին մի անտեսեք սիրելիների և ընկերների օգնության խնդրանքները. բոլորին ժամանակ հատկացրեք խոսելու և աջակցություն առաջարկելու համար: Հինգշաբթի հնարավոր է հետաքրքիր հանդիպում: Շաբաթ օրը ստացված տեղեկատվությունը կօգնի ավելի ճշգրիտ ուրվագծել ձեր ապագա ծրագրերը:

Ցուլ♉️

Ցուլեր, այս շաբաթն ամենահեշտը չի լինի, բայց համբերատարության և համառության շնորհիվ կարող եք զգալի առաջընթաց գրանցել ձեր բոլոր պլանավորված նախագծերում: Երկուշաբթի ուրիշներին հասկանալը բավականին դժվար կլինի: Երեքշաբթի ֆինանսական հարցերը կգերազանցեն մնացած բոլոր խնդիրներին: Շաբաթվա կեսին ձեր մտերիմներից մեկը, հավանաբար, ձեզ մոտ տհաճ հույզեր կառաջացնի. փորձեք խուսափել նախանձից և վեճերից: Հինգշաբթի և ուրբաթ օրերին հոգ տարեք ձեր առողջության մասին: Շաբաթվա վերջին խուսափեք աննշան հարցերի վրա ժամանակ և էներգիա վատնելուց:

Երկվորյակ♊️

Երկվորյակներ, գալիք շաբաթը ձեզ նոր հեռանկար կտա։ Մի՛ նյարդայնացեք, երբ որոշ ծրագրեր իրենց ուղով են ընթանում, կամ շրջապատի մարդիկ ցույց են տալիս իրենց իրական դեմքը։ Շաբաթվա սկզբին մի՛ վստահեք ստացված տեղեկատվությանը կամ գրավոր հաստատում չունեցող ասված որևէ բանի։ Մեծ գնումներ կատարեք միայն լավ մտածելուց հետո։ Շաբաթվա կեսին զգացմունքները կարող են ձեզ անհիմն հակամարտության մեջ մղել։ Ուրբաթ օրը խարդախության զոհ դառնալու մեծ ռիսկ կա։ Խուսափեք բանկային հավելվածներից օգտվելուց, եթե դա խիստ անհրաժեշտ չէ։ Հանգստյան օրերին հատուկ ուշադրություն դարձրեք ձեր երեխաներին։

Խեցգետին♋️

Այս շաբաթ խեցգետինները կբախվեն ուժի փորձության։ Շրջապատի մարդիկ, կարծես, կփոխվեն, և նույնիսկ ձեր սեփական առողջությունը կարող է տհաճ անակնկալներ մատուցել ու խափանել ձեր ծրագրերը։ Իրավիճակը կարելի է փրկել՝ ավելի շատ հոգ տանելով ձեր մասին և գործերում չհույսը դնելով միայն ձեր վրա։ Շաբաթվա սկզբին ավելի նրբանկատ եղեք նրանց հետ, ում մասին հոգ եք տանում. նրանց հետ խոսելու ժամանակ հատկացրեք։ Երեքշաբթի օրը վնասվածքի մեծ ռիսկ կա, ուստի ճանապարհներին զգույշ եղեք։ Շաբաթվա կեսին մի անտեսեք ձեր շուրջը գտնվող նշանները և լսեք ձեր ինտուիցիային։ Շաբաթվա երկրորդ կեսը կարող է մաքրագործման շրջան լինել։ Բացասական մարդիկ կհեռանան ձեր կյանքից, և դուք այլևս չեք տանջվի երկար փգված խնդրով։

Առյուծ♌️

Առյուծներն այս շաբաթ բազմաթիվ հնարավորություններ կունենան վերանայելու իրենց ծրագրերը և փոխելու կարևոր հարցերի վերաբերյալ տեսակետը: Երկուշաբթի մի հետաձգեք էլեկտրոնային նամակների և հաղորդագրությունների ստուգումը: Երեքշաբթի խուսափեք կարճաժամկետ ծախսերից: Շաբաթվա կեսին գործեք հանգիստ մտքով և խուսափեք անցյալի մարդկանց անհանգստացնելուց: Շաբաթվա երկրորդ կեսին կենտրոնացեք երկարաժամկետ նախագծերի վրա, բայց խուսափեք կասկածելի ձեռնարկներում ներդրումներ կատարելուց: Ուրբաթ օրը հնարավոր է հետաքրքիր հանդիպում: Կիրակի խուսափեք մտերիմ զրույցներից:

Կույս♍️

Կույսեր, այս շաբաթ լավ կլինի մի փոքր ավելի եսասեր լինել, հակառակ դեպքում ձեր օգնելու ցանկությունը կարող է հակառակ արդյունք տալ: Նախքան ընկերներին կամ ընտանիքին ձեր սիրտը բացելը, մտածեք. որքանո՞վ են նրանք ձեզ աջակցություն ցուցաբերել անցյալում: Կամ նույնիսկ այնպիսի պարզ բան, ինչպիսին է ձեր սոցիալական ցանցերի լուսանկարներին սրտիկներ դնելը: Կամ գուցե նրանք ուշադրություն չե՞ն դարձնում նույնիսկ այդքան փոքր բանի: Բայց օգնել, թե ոչ, իհարկե, ձեզանից է կախված: Երկուշաբթի և երեքշաբթի օրերը բարենպաստ են ուսման համար: Շաբաթվա կեսին կկարողանաք լուծել դժվար խնդիր: Շաբաթվա երկրորդ կեսը հարմար է բարդ նախագծեր սկսելու համար: Եթե ցանկանում եք թողնել վատ սովորությունները, սկսեք շաբաթ օրվանից:

Կշեռք♎️

Աստղերը Կշեռքներին խորհուրդ են տալիս այս շաբաթ խուսափել լուրջ կամ մեծածավալ նախագծեր ձեռնարկելուց: Երկուշաբթի առաջնահերթություն տվեք այն գործերին, որոնք կարող եք միայնակ կատարել: Երեքշաբթի լավագույնն է կենտրոնանալ առողջ սննդի և ֆիզիկական պատրաստվածության վրա: Շաբաթվա կեսին մեծ է ուշ ժամանման, թռիչքների ուշացման և սարքավորումների խափանման ռիսկը: Ուրբաթ օրը մեծածավալ նախագծեր մի ստանձնեք ՝ դանդաղ գործեք: Հանգստյան օրերին կապի մեջ եղեք ձեր ներքին զգացմունքների և ինտուիցիայի հետ: Լսեք ինքներդ ձեզ, այլ ոչ թե ուրիշներին՝ ձեր կյանքը ապրելու համար:

Կարիճ♏️

Այս շաբաթ Կարիճների համար ամեն ինչ բավականին լավ կընթանա։ Սակայն կուտակված հոգնածությունը կարող է ձեզ ստիպել կտրուկ և չափազանց զգացմունքային արձագանքել իրադարձություններին։ Լավագույնն է խուսափել շաբաթվա սկզբին անկապ զրույցների մեջ ներքաշվելուց, հակառակ դեպքում կոնֆլիկտն անխուսափելի է։ Երեքշաբթի հնարավոր է հետաքրքիր ծանոթություն։ Չորեքշաբթի մի վախեցեք օգնություն խնդրել և որպես դաշնակիցներ դիմել համախոհ մարդկանց։ Հինգշաբթի սպասեք լավ լուրերի, և հնարավոր է նաև անակնկալ հին ընկերոջից։ Ուրբաթը լավ օր է նոր նախագիծ սկսելու համար։ Շաբաթավերջին վայելեք ակտիվ հանգիստը և կենտրոնացեք սպորտի վրա։

Աղեղնավոր♐️

Աղեղնավոր, այս շաբաթ լավ կլինի գործերը չհետաձգել։ Ժամանակն է ձեր ծրագրերը կյանքի կոչելու։ Շաբաթվա սկզբին հատկապես զգայուն կլինեք այլ մարդկանց նկատմամբ։ Երեքշաբթի համարձակորեն բանակցեք գործընկերային հարաբերությունների կամ փոխօգնության շուրջ։ Չորեքշաբթին բարենպաստ է մարզական և գեղեցկության սրահներ այցելելու համար։ Հինգշաբթի մի բաց թողեք հետաքրքիր առաջարկությունը։ Շաբաթվա վերջին ավելի լավ է փոխել տրամադրությունը։ Ճանապարհորդությունը կամ լայնածավալ մշակութային ծրագիրը կարող են մեծապես լիցքավորել ձեր մարտկոցները։ Կիրակի օրը խուսափեք ծանր սնունդից։

Այծեղջյուր♑️

Այծեղջյուրներ, այս շաբաթ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել ձեր եկամտի և ընդհանուր ֆինանսական հեռանկարի կայունացմանը: Փնտրեք նոր եկամտի հնարավորություններ և դիտարկեք թեժ աշխատատեղերի բացման հնարավորությունը, եթե ձանձրանում եք աշխատանքից կամ ձեր թիմը իդեալական չէ: Շաբաթվա սկզբին հարազատները կարող են փչացնել ձեր տրամադրությունը: Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել ոգեշնչող մարդկանց հետ: Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին կարող եք հիանալ հրաշալի գաղափարներով և մտքերով. մի անտեսեք դրանք: Շաբաթվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կլինի, եթե նոր նախագծեր ձեռնարկեք:

Ջրհոս♒️

Այս շաբաթ զգացմունքները կարող են Ջրհոսներին խանգարել կատարել իրենց բոլոր պլանավորված գործերը: Երկուշաբթի մի շտապեք գումար ծախսել՝ նախապես երկու անգամ մտածեք: Երեքշաբթին կարող է լավ ժամանակ լինել այն զրույցի համար, որը երկար ժամանակ հետաձգել եք: Շաբաթվա կեսին հնարավորություն կա, որ սկսվի իրավական հարց կամ անձնակազմի վերադասավորում: Հինգշաբթի օրը ստացված առաջարկը կարող է ապարդյուն լինել ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո: Շաբաթվա վերջում ձեր առողջությունը կարող է վատթարանալ: Հանգստյան օրերին, եթե հնարավոր է, դուրս եկեք քաղաքից՝ բնության հետ կապը կվերականգնի ձեզ:

Ձկներ♓️

Ձկներ, այս շաբաթ մի կենտրոնացեք մանրուքների վրա, հակառակ դեպքում ձեր էներգիան կսպառվի: Փնտրեք ուրախանալու պատճառներ և հավատարիմ մնացեք ձեր ընտրած ուղուն, նույնիսկ, եթե ոչ ոք ձեզ չի աջակցում: Շաբաթվա սկզբին որոշումներ կայացնելիս մի շտապեք: Չորեքշաբթի ձեր խնամքն ու աջակցությունը շատ անհրաժեշտ կլինեն ընտանիքի ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեց անդամներին: Շաբաթվա երկրորդ կեսը կարող է բերել բազմաթիվ հաճելի հույզեր՝ կապված ձեր անձնական կյանքի հետ: Ուրբաթ օրը ձեր էներգիան կարող է մարել, և ստիպված կլինեք ամեն ինչ հետաձգել: Հանգստյան օրերը լավագույնն է նվիրեք ինքներդ ձեզ՝ հոգ տանելով առողջության և գեղեցկության մասին:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3951 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 996 անգամ
20.11.2026
Դիտվել է 510 անգամ
25.11.2026
Դիտվել է 287 անգամ
26.11.2026
Դիտվել է 182 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster