2024 թվականի ամառն անհավանական շոգ ու արևոտ է։ Նման եղանակին կարող է տուժել ոչ միայն ձեր մաշկը, այլեւ մազերը։ Մասնագետներն առանձնացրել են խնամքի պարզ կանոններ։
Նրանք խորհուրդ են տալիս կենտրոնանալ խոնավեցնող շամպունների և կոնդիցիոներների, ինչպես նաև վնասված մազերի համար նախատեսված միջոցների վրա։ Արժե ուշադրություն դարձնել մազերի դիմակներին, որոնք պարունակում են յուղեր, վիտամիններ և սպիտակուցներ։
Ընտրեք միջոցներ, որոնք հիմնականում առանց սուլֆատների են, քանի որ փրփրացող բաղադրիչները կարող են լրացուցիչ չորացնել ձեր մազերը և գլխամաշկը։ Օգտագործեք նաև այնպիսի միջոցներ, որոնք պարունակում են խոնավեցնող բաղադրիչներ, ինչպիսիք են հիալուրոնաթթուն, պանթենոլը, ավոկադոյի կամ կոկոսի յուղերը: Դրանք կօգնեն վերականգնել ձեր մազերի կորցրած խոնավությունը և փայլը։
Օգնել կարող են նաև գեղեցկության սրահները. դիտարկեք սրահում մասնագիտական խնամքի ընթացակարգերի հնարավորությունը՝ ուղղված մազերի կուտիկուլի վերականգնմանը։ Դա կգործի ի հավելումն տնային խնամքի և հետևաբար կարագացնի վերականգնողական գործընթացը:
Բժիշկները խորհուրդ են տալիս «արևոտ» ժամանակահատվածում խուսափել լրացուցիչ ջերմային ազդեցությունից (ֆենով չորացում, արդուկով ուղղում), իսկ անհրաժեշտության դեպքում անպայման օգտագործել ջերմապաշտպանիչ միջոցներ։ Բացի այդ, դուք կարող եք կտրել ձեր մազերի ծայրերը յուրաքանչյուր 6-8 շաբաթը մեկ՝ ճյուղավորված ծայրերից ազատվելու համար:
09-07-2025 11:21 Փարիզում, որտեղ ընթանում է Բարձր նորաձևության շաբաթը, կայացել է «Le Vestiaire Des Parfums» ընթրիքը, որը կազմակերպել է Yves Saint Laurent նորաձևության տունը: Միջոցառման հյուրերն էին Վենսան Կասելի նախկին ընկերուհին և նրա երեխայի մայրը՝ Թինա Կունակին, Մադոննայի և Ջուդ Լոուի դուստրերը՝ Լուրդես Լեոնը և Այրիս Լոն, 56-ամյա սուպերմոդել Հելենա Քրիստենսենը, այլք:
08-07-2025 10:45 «Իտալացի Բոնդի աղջիկ» Կատերինա Մուրինոն 47 տարեկանում առաջին անգամ մայր կդառնա։ Դերասանուհին ավելի քան 10 տարի չէր կարողանում հղիանալ, նա երկու անգամ վիժում էր ունեցել։ Արդյունքում, աստղը որոշեց արտամարմնային բեղմնավորման դիմել և այժմ որդու է սպասում։
08-07-2025 10:42 2025 թվականի հուլիսի 7-ից Google-ը կինտեգրի իր Gemini արհեստական բանականության օգնականը հանրաճանաչ հավելվածներում՝ WhatsApp, «Հաղորդագրություններ» և «Հեռախոս», ինչը թույլ կտա նրան զանգեր կատարել, SMS ուղարկել և օգտատիրոջ անունից շփվել մեսենջերներում։ Այս մասին հայտնում է Neowin պորտալը՝ հղում անելով Google-ի պաշտոնական էլեկտրոնային փոստով ուղարկված տեղեկագրին։
08-07-2025 10:40 Երգչուհի, երգահան Զեմֆիրան, որի երևանյան առաջին մենահամերգը տեղի ունեցավ հուլիսի 4-ին «Հրազդան» մարզադաշտում, այնքան տպավորված է թե՛ համերգից, թե՛ երկրից, որ օրեր անց այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում։ Նա գրել է. «Երևանն ինձ ցնցեց. այնքան ջերմություն… Երեք օրն էլ, բոլորից, ամեն վայրից։ Զարմանալի երկիր, զարմանալի մարդիկ։ Երեք օր շարունակ մտքումս մի հարց էր պտտվում, թե ինչպես է պատահել, որ ես երբեք այստեղ չեմ եղել։ Իմ տարիքում նման հայտնագործություններ անելն անգին է։ Իմ սրտի մի մասը մնաց այնտեղ՝ Երևանում»։
08-07-2025 06:48 Մոնիկա Բելուչին մասնակցել է ֆրանսիական Madame Figaro ամսագրի լուսանկարահանմանը: 60-ամյա դերասանուհին նոր համարի շապիկին հայտնվել է մերկ մարմնի վրա հագած սև կաշվե բաճկոնով և նույն գույնի տաբատով: Որպես աքսեսուար նա ընտրել է Cartier-ի հսկայական վզնոց: