Рус. Հայ.
ՕԳՏԱԿԱՐ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Հարկավոր է արդյոք ուտելիս ջուր խմել

10.10.2023

Բոլոր մասնագետները՝ սննդաբաններից և էնդոկրինոլոգներից մինչև մարզիչներ, ասում են, որ անհրաժեշտ է պահպանել ջրի հավասարակշռությունը, խմել օրական առնվազն երկու լիտր ջուր, բայց երբեմն մարդիկ այս բոլոր երաշխավորությունները չափազանց բառացի են ընդունում:

Սննդաբաները բացահայտրել են ըմպելիքների օգտագործման մասին տարածված սխալ պատկերացումները։

 

Նախ, ոչ բոլորին է պետք օրական երկու լիտր ջուր խմել։ Հեղուկի քանակությունը, որը մեզանից յուրաքանչյուրը պետք է օգտագործի, անհատական է ու կախված է նաև սեզոնայնությունից, եղանակից, ֆիզիկական ակտիվությունից և այլ գործոններից։ Փորձեք խմել 5-6 բաժակ մաքուր ջուր․ դա շատ հեշտ է անել, բայց միայն այն դեպքում, եթե իսկապես ծարավ եք:

Երկրորդ, լսեք ձեր մարմնին. բացարձակապես ցանկացած ախտանիշ կարող է ցույց տալ, որ դուք ունեք ջրի ավելցուկ՝ հաճախակի այտուց, սրտխառնոց, գլխացավեր, հաճախակի փքվածություն: Իհարկե, ավելցուկն անմիջապես չի դրսևորվի, դա տեղի կունենա աստիճանաբար, բայց արժե վերահսկել ձեր վիճակը, որպեսզի բաց չթողնեք կարևոր ախտանիշները, որոնք ձեզ հուշում են այդ մասին:

Բացի այդ, կա ևս մեկ կարծիք՝ ուտելիս չի կարելի խմել, քանի որ ջուրը կարող է վատթարացնել մարսողությունը, նոսրացնել ստամոքսահյութը և նվազեցնել դրա կոնցենտրացիան։ Ոմանք կվշտանան, իսկ մյուսները՝ կուրախանան, քանի որ սա ընդամենը միֆ է։

Հեղուկն օգնում է, որ սնունդն ավելի հեշտությամբ և առանց քերելու անցնել կերակրափողով։

Գիտական հանրությունը չի գտել այս վարկածի հաստատումը, և գիտնականներն ավելի շուտ եկել են այն եզրակացության, որ կերակրափողի վիճակի վրա ավելի շատ ազդում է ընդունվող սնունդը, այլ ոչ թե սպառած հեղուկը: Միակ բանը, որ կարող է բացասական հետևանքներ առաջացնել, հեղուկը մեծ և արագ կումերով խմելն է։ Ջրի նման օգտագործումը ձևավորում է սննդի «գունդ», իսկ վերջինս, իր հերթին, գրգռում է ստամոքսն ու առաջացնում տհաճություն և հետևանքներ՝ այրոցի, փորկապության, փքվածության ու որովայնի հատվածում այլ խանգարումների տեսքով:

Բայց իրականում դուք կարող եք և պետք է սնվելիս ջուր խմեք, հատկապես, եթե ուտում եք չոր սնունդ:

Կան ևս մի քանի կանոններ, որոնց պետք է հետևել.

600x400

• Ցանկալի է կերակուրի հետ խմել սովորական ջուր, այլ ոչ թե հյութեր, կաթով սուրճ կամ գազավորված ըմպելիքներ: Հենց այս ըմպելիքներն են ընկալվում մեր օրգանիզմի կողմից որպես ամբողջական կերակուր, հետևաբար բարդացնում են մարսողությունը։

• Ավելի լավ է միանգամից շատ չխմել: Հեղուկի ծավալը չպետք է գերազանցի ձեր ճաշի 1/3-ը։

• Ջրի ջերմաստիճանը կարևոր է: Շատ սառը կամ տաք հեղուկները կարող են բացասաբար ազդել մարսողության գործընթացի վրա՝ խաթարելով ֆերմենտների և մկանների աշխատանքը: Նախապատվությունը տվեք սենյակային ջերմաստիճանի ջրին։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1022 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչպես պարզել, որ ձեր օծանելիքը փչացել է, և արդյոք այն կարելի է օգտագործել

27.04.2024
Պահպանման ժամկետը օծանելիքի որակի հիմնական ցուցանիշից չէ։ Կան նշաններ, որոնք կարող են կասկածի տակ դնել դրա պիտանիությունը նույնիսկ մինչև նշված ժամկետի լրանալը:

Ինչպես ճիշտ ընտրել և պահպանել ելակը

19.04.2024
Ելակի սեզոնը երկար չի տևում, բայց դուք կարող եք վայելել բուրավետ հատապտուղները ամբողջ տարին, եթե գիտեք, թե ինչպես դրանք պահել: 

Այլևս նորաձև չեն. ինչ պրոցեդուրաներ կոսմետոլոգները խորհուրդ չեն տալիս կիրառել 2024 թվականին

05.04.2024
Արտաքին տեսքը փոխելու արմատական մեթոդները փոխարինվել են ավելի նուրբ եղանակներով։

Գտնվել է սխտորի հոտից ազատվելու պարզ միջոց

20.03.2024
Գիտական հետազոտությունների վերջին արդյունքները վերահաստատել են, որ սխտորն ունի զգալի առողջարար հատկություններ:

Համացանցում խենթանում են 3/3/3/ մեթոդից. այն ձեզ կօգնի հավաքել բազային պարկուճ

13.03.2024
Կարծես թե ժամանակն է ընդունելու այն փաստը, որ այսօր թրենդները ծնվում են ոչ միայն Նորաձևության շաբաթներին և փողոցներում, այլ նաև սոցիալական ցանցերում:

5 հագուստ, որոնցից իզուր են խուսափում plus size կանայք

27.02.2024
«Դա գեղեցիկ է, բայց ինձ համար չէ»: Շատ հաճախ գիրուկ կանայք իրենց սահմանափակում են հագուստի ընտրության հարցում՝ վախենալով ավելի թմբլիկ երևալուց։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2024 12:11
Ըստ մասնագետների՝ չկա որևէ ապացույց այն պնդման համար, որ խալերի պարբերական վնասումը և դրանցից մազերի հեռացումը կարող են հանգեցնել դրանց փոփոխման մելանոմայի։ Ենթադրվում է, որ խալերն առաջանում են մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցության պատճառով, սակայն դա միակ պատճառը չէ։ Հաճախ կանանց մոտ նոր նևուսներ են ձևավորվում հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով: Այս դեպքում ոչ պակաս կարեւոր դեր է խաղում նաեւ գենետիկան։ 
09-05-2024 12:06
Քիմ Քարդաշյանը փորձել է Ջոն Գալիանոյի մեկ այլ կերպար՝ հրապարակելով լուսանկարներ՝ Maison Margiela-ի համար ստեղծված նոր հագուստով։ 43-ամյա Քիմը Instagram-ի իր էջում հրապարակված կադրերում կիպ կորսետով է, եւ, նույնիսկ, մակագրության մեջ իրեն անվանել է «կոտրված Margiela տիկնիկ»:
09-05-2024 02:09
Քրիս Ջենները հայտնել է, որ ուռուցք ունի. «Քարդաշյանների» հինգերորդ սեզոնի թրեյլերում Քրիսն իր դուստրերին պատմում է, որ բժիշկներն իր մոտ անսովոր բան են հայտնաբերել: «Ես սկան եմ արել: Հայտնաբերել են կիստա եւ փոքր ուռուցք»,- նշել է նա։
08-05-2024 10:21
Սերբիան, Պորտուգալիան, Սլովենիան, Ուկրաինան, Լիտվան, Ֆինլանդիան, Կիպրոսը, Խորվաթիան, Իռլանդիան եւ Լյուքսենբուրգն այն երկրներն են, որոնք կշարունակեն պայքարը «Եվրատեսիլ 2024»-ի շրջանակում: Այս մասին հայտնի դարձավ այսօր՝ Մալմյոյում կայացած մրցույթի առաջին կիսաեզրափակչի քվեարկության արդյունքում: Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 9-ին, որտեղ ելույթ է ունենալու նաեւ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»–ն՝ 8-րդ համարի ներքո։  
08-05-2024 07:33
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության պաշտոնյա դոկտոր Կարան Ռաջանի խոսքով, սպիտակ հացը սառեցնելը և հետո տաքացնելը (օրինակ՝ թոնրի մեջ տապակելը) կիսով չափ նվազեցնում է նրա գլիկեմիկ ինդեքսը։ Դա պայմանավորված է նրանով, որ նման վերամշակման ընթացքում ավելի շատ ռետրոգրադ օսլա է արտադրվում: Սա դիմացկուն օսլայի ձև է, որը լիովին չի ներծծվում օրգանիզմի կողմից և գործում է մանրաթելի պես՝ մշակված աղիքային օգտակար բակտերիաների կողմից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024» մրցույթում հաղթեց Շվեյցարիան։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը՝ իր «Jako» երգով, զբաղեցրեց 8-րդ տեղը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
07.05.2024
Դիտվել է 211 անգամ
08.05.2024
Դիտվել է 201 անգամ
09.05.2024
Դիտվել է 176 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster