Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Հրապարակվել է Google-ում 2022 թվականին ամենաշատ փնտրված աստղերի վարկանիշը

29.11.2022

The New York Post-ը հրապարակել է այն աստղերի վարկանիշը, որոնց 2022 թվականին համացանցի օգտատերերն ամենահաճախ են փնտրել Google որոնողական համակարգում։ Հոլիվուդյան CelebTattle լրատվականի ուսումնասիրության հիման վրա՝ ցուցակը գլխավորել է Էմբեր Հերդը։

ԱՄՆ-ում նրա անունը հարցվել է ամսական միջինը 5,6 միլիոն անգամ: Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում՝ ամսական 5,5 միլիոն որոնման հարցումով, զբաղեցրել է Ջոնի Դեփը։ Դժվար չէ պատկերացնել, որ դա պայմանավորված է նախկին ամուսինների դատական պայքարով, որն առաջին կիսամյակում արժանացավ հանրության մեծ ուշադրությանը։ Հիշեցնենք, որ Էմբերը մեղավոր է ճանաչվել զրպարտության մեջ և պարտավորվել է Ջոնիին վճարել 15 միլիոն դոլար դրամական փոխհատուցում:

600x400

Հանրաճանաչության երրորդ տեղը, ըստ որոնման միտումների, զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ II-ը (ամսական 4,3 միլիոն որոնում)։ Այս տարի ամբողջ աշխարհը նշեց Եղիսաբեթ II-ի գահ բարձրանալու 70-ամյակը, բայց ուրախ հոբելյանից հետո տխուր իրադարձություն տեղի ունեցավ՝ սեպտեմբերին թագուհին մահացավ, և գահ բարձրացավ նրա ավագ որդին՝ արքայազն Չարլզը, որը հռչակվեց Չարլզ III թագավոր։

Չորրորդ տեղում ամերիկացի ֆուտբոլիստ Թոմ Բրեդին է (ամսական 4,06 մլն հարցում), ում ամուսնալուծությունը մոդել Ժիզել Բունդխենից նույնպես դարձել է տարվա ամենաքննարկվող թեմաներից մեկը։ Հինգերորդ և վեցերորդ հորիզոնականները զբաղել են Քիմ Քարդաշյանը (ամսական 3,4 միլիոն հարցում) և նրա նախկին ընկեր Փիթ Դևիդսոնը (ամսական 3,2 միլիոն հարցում)․ այս զույգը մեծ աղմուկ բարձրացրեց մամուլում իրենց վառ սիրավեպով:

600x400

Ամենահայտնի աստղերի տասնյակը եզրափակում են Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկը (3,19 մլն հարցում), Հոլիվուդի ամենահայտնի ապտակի հեղինակ Ուիլ Սմիթը (3,15 մլն հարցում), «Շատ տարօրինակ գործեր»-ի աստղ Միլի Բոբի Բրաունը (2,78 մլն հարցում) և «Էյֆորիայի» աստղ Զենդայան (2,71 միլիոն հարցում։

Աղբյուր' LADYNEWS.am

Դիտվել է 430 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

48-ամյա Դի Կապրիոյի նոր ընկերուհին 19-ամյա մոդել է Իսրայելից

04.02.2023
Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի նոր ընկերուհին, պարզվել է, իսրայելցի մոդել Էդեն Պոլանին է, ով նրանից փոքր է ավելի քան 30 տարով։

Պամելա Անդերսոնը կրկնել է Մերիլին Մոնրոյի խորհրդանշական կերպարները

24.01.2023
Պամելա Անդերսոնը նկարահանվել է The Guardian-ի համար ֆոտոշարքում և կրկնել Մերլին Մոնրոյի խորհրդանշական կերպարները:

«Միսս Տիեզերք 2022»-ը դարձել է ԱՄՆ-ի գեղեցկուհին

15.01.2023
Նոր Օռլեանում ընտրել են մոլորակի ամենատպավորիչ աղջկան։ Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացել է 86 մասնակից, սակայն թագը բաժին է հասել միայն մեկին։

Ինչ տեսք ունեն «Միսս Տիեզերք» մրցույթի ամենագեղեցիկ մասնակիցները

13.01.2023
«Միսս Տիեզերք» 71-րդ մրցույթը կանցկացվի հունվարի 15-ին Նոր Օռլեանում։

2023-ի Աստղագուշակն ըստ Կենդանակերպի բոլոր նշանների 

31.12.2022
Արևելյան օրացույցով Սև ջրային նապաստակի տարին՝ 2023 թվականը, հույս և լավատեսություն է ներշնչում, այն դեպքում, երբ աշխարհը դժվար ժամանակներ է ապրում: Վտանգավոր գիշատիչ Վագրի տարուց հետո գալիս է Նապաստակի տարին, որը կարող է լինել հանդարտության տանող անցումային փուլ:

2022 թվականի ամենագեղեցիկ կանայք

22.12.2022
«Միսս Տիեզերք» գեղեցկության ամենահայտնի մրցույթը կանցկացվի գալիք հունվարին։ Բայց այս տարի մեզ հայտնի են դարձել ոչ պակաս դիտարժան գեղեցկուհիների անունները, ովքեր գերել են միջազգային մրցավարներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-02-2023 11:47
Այսօր Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է, որը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:
04-02-2023 10:00
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան, որը հաղթել է The Voice հեռուստանախագծում:
04-02-2023 07:07
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է ազատվել Լոս Անջելեսում գտնվող իր կալվածքից։ Ինքը՝ Լոպեսը, 2016 թվականին Բել Էյրի էլիտար տարածքում գտնվող կալվածքը գնել է 28 միլիոն դոլարով և նախատեսում է այն վաճառել 14,5 միլիոն դոլարով ավելի՝ 42,5 միլիոնով։ Այս գումարի դիմաց գնորդը կստանա գրեթե 1200 քմ մակերեսով առանձնատուն` 3,23 հա հողամասով։
04-02-2023 05:03
Երեխայի գնահատականները ծնողների կողմից չափազանց լուրջ ընդունելը կարող է խանգարել երեխայի սովորելուն և հանգեցնել ավելի լուրջ հետևանքների: Ըստ հոգեբույժների՝ գնահատականների նկատմամբ չափազանց պահանջկոտ վերաբերմունքը կարող է վնասել աշակերտին և ապագայում խնդիրներ առաջացնել:
04-02-2023 01:55
Նյու Մեքսիկո նահանգը ցանկանում է խորոված չիլիի հոտը դարձնել նահանգի պաշտոնական բույրը։ Եթե պատգամավորները նման որոշում կայացնեն, ապա դա կլինի առաջին նման դեպքն ԱՄՆ-ում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ

01.02.2023
Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կլինի։ Արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ առաջնահերթություն կդնեք։

LADYNEWS TV
Հարրի Սթալսի «As It Was» թրեքը ճանաչվել է 2022 թվականի աշխարհում ամենահայտնի երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.02.2023
Դիտվել է 1089 անգամ
30.01.2023
Դիտվել է 885 անգամ
31.01.2023
Դիտվել է 404 անգամ
02.02.2023
Դիտվել է 312 անգամ
03.02.2023
Դիտվել է 240 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster