Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Երջանիկ ԴիԿապրիոն, վերափոխված Հադիդը և համարձակ Կլումը գեցեցիկ բացեցին Կաննի կինոփառատոնը

14.05.2025

Կաննի 78-րդ կինոփառատոնը պաշտոնապես բացվեց։ Մեզ սպասում են կինոյի տասնմեկ օր, գեղեցկություն կարմիր գորգի վրա և տասնյակ պրեմիերաներ։ Մինչ այդ, եկեք տեսնեք, թե մայիսի 13-ին ինչ կերպարներով կարմիր գորգին հայտնվեցին աստղերը։

Կաննի 78-րդ կինոփառատոնը պաշտոնապես բաց է. արֆդեն կարելի է դիտարկել պայծառ աստղային կերպարները, հագուստի սահմանված կանոնների չարամիտ խախտումները և, իհարկե, նոր ֆիլմերը։ Այս տարի մրցույթի մասնակիցների ճակատագիրը կորոշի Ժյուլիետ Բինոշի նախագահությամբ կազմված ժյուրին, որին կմիանան նաև Հոլի Բերին, Պայալ Կապադիան, Ալբա Ռորվախերը, Լեյլա Սլիմանին, Դիեդո Համադին, Հոնգ Սանսուն, Կառլոս Ռեյգադասը և Ջերեմի Ստրոնգը։

Առաջիկա տասնմեկ օրերի ընթացքում ժյուրին կդիտի 21 մրցութային ֆիլմ՝ որոշելով, թե ում բաժին կհասնի «Ոսկե արմավենու ճյուղը», «Գրան պրի»-ն, ժյուրիի մրցանակը, լավագույն ռեժիսորի, լավագույն դերասանուհու և լավագույն դերասանի կոչումները։ Հաղթողները կհայտարարվեն մայիսի 24-ին կայանալիք փակման արարողության ժամանակ, որին անմիջապես կհաջորդի Մոմոկո Սատոյի «Խատուտիկի ոդիսական» ֆիլմի ցուցադրությունը։

Կարմիր գորգին հայտնվեցին համաշխարհային շոու-բիզնեսի բազմաթիվ աստղեր՝ մոդելներ, դերասաններ, ազդեցիկ անձինք։ Չնայած այն հանգամանքին, որ այս տարի Կաննում հայտարարեցին մերկ զգեստների, արտառոց արտաքին տեսքի և գռեհկության իսկական բոյկոտի մասին, որոշ հայտնի գեղեցկուհիներ, այնուամենայնիվ, ռիսկի դիմեցին և գտան արգելքը շրջանցելու միջոց։

Եթե Բելլա Հադիդը դեռ Կաննի անվիճելի թագուհին չի ճանաչվել, ապա դա նա անպայման կիրականացնի՝ 2025 թվականի Կաննի կինոփառատոնի բացման արարողությանն իր ելույթով։ Փառատոնը նոր է սկսվել, բայց մոդելն արդեն գրավել է բոլորի ուշադրությունը՝ հայտնվելով Կրուազետում՝ Saint Laurent-ի էլեգանտ սև զգեստով։

600x400

Հադիդը ձեռնոց նետեց մերկ հագուստի նոր կանոնին․ դասական իմաստով մերկությունը բացառելով՝ նա ներկայացավ ազդրերին հասնող բացվածքով, բաց կողքերով և ասիմետրիկ, խաչաձև ժապավեններով մեջքով, դրանով իսկ կարողացավ նրբագեղորեն շրջանցել արգելքը։ 2024 թվականից Chopard-ի դեսպան Հադիդն իր կերպարը լրացրել էր 118.68 կարատանոց մեծ զմրուխտե ականջօղերով և 12.15 կարատանոց սրտաձև ադամանդե մատանիով։ Նա իր կերպարն ամբողջացրել էր Saint Laurent-ի՝ դարձյալ ադամանդներով զարդարված բարձրակրունկ կոշիկներով։

600x400

Բելլա Հադիդ

Հայդի Քլումը պատրաստ էր մրցակցել Բելլա Հադիդի հետ երեկոյի թագուհու տիտղոսի համար. 51-ամյա մոդելը ցուցադրեց իր անվերջ երկար ոտքերը Ellie Saab-ի 1001 Seasons հավաքածուի վարդագույն, հատակին հասնող զգեստով։ Կերպարը, որը ցուցադրում էր նրա մարզված ոտքերը, ներառում էր ուսազուրկ կրծկալ, ծավալուն կիսաշրջազգեստ՝ վարդագույն ծաղկային զարդանախշերով և տպավորիչ կարճ փեշով։

600x400

Հայդի Քլում

Սակայն, բոլորին չէ, որ դուր եկավ պոդիումի աստղի հանդերձանքը, քանի որ նա խախտեց հագուստի նոր պահանջներից մեկը։ Փառատոնին նախորդող ժամանակահատվածում միջոցառման պաշտոնական կայքում հրապարակվել են հագուստի թարմացված պահանջները, որոնք ներառում էին ոչ միայն մերկ, այլև ծավալային զգեստներ. «Չեն թույլատրվում ծավալային զգեստներ, մասնավորապես՝ մեծ փեշերը, որոնք խանգարում են հյուրերի բնականոն տեղաշարժին և դժվարացնում թատրոնում նստելը»։

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հանդերձանքները բացման գլխավոր իրադարձությունը չեն։ Երկար սպասված երեկոն նշանավորվեց Ռոբերտ Դե Նիրոյի ներկայությամբ, ով Լեոնարդո ԴիԿապրիոյից ստացավ պատվավոր «Ոսկե արմավենու ճյուղը»։ Մինչև գավաթի հանձնումը, «Տիտանիկ»-ի աստղը չկարողացավ զսպել իր հուզմունքը Ռոբերտի մասին խոսելիս։ Նա ասաց, որ Դե Նիրոյին լավ ճանաչողները գիտեն, որ «նա այն մարդկանցից չէ, ովքեր սիրում են ուշադրության կենտրոնում լինել տեսախցիկից դուրս»։

600x400

Լեոնարդո Դի Կապրիո, Ռոբերտ Դե Նիրո

«Ես բախտավոր կլինեմ, եթե այսօր երեկոյան նրանից գլխով ողջույն և կիսաժպիտ ստանամ. ես դա կընդունեմ որպես հոտնկայս ծափահարություններ», - կատակել է Լեոնարդո ԴիԿապրիոն։

Թե էլ ովքե՞ր ու ինչ յուրահատուկ կերպարներով հայտնվեցին կարմիր գորգին այդ երեկո՝ ներկայացնում ենք ստորև։

600x400

Թիֆանի Չեն, Ռոբերտ Դե Նիրո

600x400
Եվա Լոնգորիա

600x400
Անուշկա Դելոն

600x400
Նատալիա Օսման

600x400
Ջուլիա Գարներ

600x400
Իրինա Շեյք

600x400
Պաոլա Տուրանի

600x400
Ալեսանդրա Ամբրոսիո

600x400
Ֆրեդերիկ Բել

600x400
Շանինա Շեյք

600x400
Իզաբելի Ֆոնտանա

600x400
Հոլլի Բերին, Ջերեմի Սթրոնգը, Ժուլիետ Բինոշը և Ալբա Ռորվախերը

600x400
Լեդի Վիկտորիա Հերվի

600x400
Քերոլայն Դաուր

600x400
Ալիա Ռոզա

600x400
Հոֆիտ Գոլան

600x400
Մարի Ֆոնսեկա

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 4767 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

«Գույնն անգույնում»․ բացվեց Էլինե Պողոսյանի անհատական ցուցահանդեսը

02.03.2026
«Գույնն անգույնում» խորագրով ցուցահանդեսի բացմամբ նշանավորեց գարնան գալուստը նկարչուհի Էլինե Պողոսյանը։

«Գրեմմի-2026»-ի «ամենամերկ» զգեստները. նորաձև բացահայտումներ՝ գռեհկության եզրին

03.02.2026
«Մերկ» զգեստները վաղուց դասական են դարձել Հոլիվուդի կարմիր գորգի վրա։ Գրեթե յուրաքանչյուր խոշոր արարողություն առանց դրանց չի անցնում։

5 միֆ սննդի մասին, որոնք ժամանակն է մոռանալ

21.01.2026
Վերջին շրջանում ավելի ու ավելի պարզ է դառնում, որ շատ տարածված սննդակարգային խորհուրդներ ոչ միայն հնացած են, այլև թունավոր։

2026 թվականի սիրային աստղագուշակը ըստ կենդանակերպի նշանների

16.12.2025
2026 թվականը խոստանում է հարուստ կլինիել սիրային իրադարձություններով, սակայն Հրե Ձիու գալիք տարին ունի որոշ բնորոշ միտումներ:

Mrs. Supranational 2025 շնորհվեց 40-ամյա գործարար Եկատերինա Նիկիտինային

04.12.2025
Գոայում ավարտվել է ևս մեկ գեղեցկության մրցույթ՝ «Miss. Supranational 2025»-ը, որին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած 30 մասնակից։

Ինչպիսին է աշխարհի ամենագեղեցիկ կինն առօրյա կյանքում

25.11.2025
Ֆատիմա Բոշը նվաճեց «Միսս Տիեզերք» մրցույթի բաղձալի թագը, բայց անմիջապես հայտնվեց լուրջ սկանդալի մեջ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-03-2026 09:53
Երեկ Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Օսկար»-ի գլխավոր փորձը համարվող ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 32-րդ  մրցանակաբաշխությունը: Նախորեին կարմիր գորգով անցել են 63-ամյա Դեմի Մուրը, ով վերջերս ներկայացավ նոր կերպարով, Գվինեթ Փելթրոուն, Օռլանդո Բլումը (նոր հարաբերությունների մասին լուրերից հետո առաջին անգամ), Քիրստեն Դանսթը և նրա ամուսինը՝ Թիմոթի Շալամեն, Էմմա Սթոունը, Միշել Ուիլյամսը, Քեյթ Հադսոնը, «Ընկերներ» սերիալի աստղ Լիզա Կուդրոուն և ուրիշներ:
03-03-2026 09:42
Երեխաները, հղի կանայք, թուլացած իմունային համակարգ ունեցող մարդկիկ և քրոնիկ ստամոքս-աղիքային հիվանդություններ ունեցողները պետք է բացառեն բորբոսով պանիրն իրենց սննդակարգից: Բժիշկները զգուշացնում են, որ պանրի մեջ բորբոսը կարող է պարունակել տոքսիններ կամ առաջացնել վարակներ, եթե օրգանիզմի պաշտպանողականությունը խաթարված է։
03-03-2026 02:51
Ավանդույթի համաձայն՝ 52-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը և նրա 21-ամյա դուստր Լենին միասին նկարահանվել են Intimissimi-ի ներքնազգեստի գովազդային արշավում։ Նրանք ներկայացրել են գարնանային հավաքածուի վարդագույն հավաքածուները։
02-03-2026 10:11
Անցած հանգստյան օրերին Սիդնի Սուինին ցուցադրեց իր համարձակ կերպարը՝ սադրիչ լուսանկարներում կեցվածք ընդունելով ներքնազգեստի իր SYRN ապրանքանիշը գովազդելու համար: 28-ամյա դերասանուհին, որը հունվարի 28-ին գործարկեց նոր ընկերությունը, կիրակի օրը գայթակղիչ լուսանկարներ հրապարակեց SYRN-ի պաշտոնական Instagram-ի էջում: «Էյֆորիա» սերիալի աստղը պատրաստվում է թողարկել նոր հավաքածու՝ Do What Makes You Naked անվամբ:
02-03-2026 10:00
Իրինա Շեյքը, որը վերջերս Սան Ռեմոյի փառատոնի համահաղորդավարն էր, մասնակցել է Միլանի նորաձևության շաբաթին: 40-ամյա սուպերմոդելը քայլել է Bottega Veneta-ի ցուցադրության ժամանակ: Նա ցուցադրությանը հայտնվել է՝ կրելով մոխրագույն վերարկու մերկ մարմնի վրա, սև գլխարկուվ ու ոսկե շղթա՝ պարանոցին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
02.03.2026
Դիտվել է 948 անգամ
01.03.2026
Դիտվել է 776 անգամ
27.02.2026
Դիտվել է 515 անգամ
25.02.2026
Դիտվել է 368 անգամ
28.02.2026
Դիտվել է 324 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster