Рус. Հայ.
ԼՈՒՐԵՐ ԿԱՆԱՆՑ ԱՇԽԱՐՀԻՑ

Փարիզում Քիմ Քարդաշյանին կողոպելու գլխավոր կասկածյալը «հանկարծամահ է եղել»

29.04.2025

Գողության դեպքից անցել է գրեթե 9 տարի։ Շատ շուտով հանցագործները պատասխան կտան իրենց գործողությունների համար, բայց նրանցից ոչ բոլորն էր վիճակված ապրել մինչև դատավարությունը։

2016 թվականին՝ Փարիզի նորաձևության շաբաթվա ընթացքում, հանցագործները ներխուժել են Քիմ Քարդաշյանի բնակարան և գողացել 10 միլիոն եվրոյի զարդեր։

Այս կողոպուտը վերջին քսան տարիների ընթացքում Ֆրանսիայում մասնավոր անձանց դեմ կատարված ամենախոշորներից մեկն էր։

600x400

Գրեթե 9 տարի հետաքննությունը զբաղվում էր գործի հանգամանքներով։ Եվ այսպես, ապրիլի 28-ին չորս հանցագործները պետք է ներկայանային դատարան։ Սակայն, մինչ հետաքննությունը շարունակվում էր, հիմնական մեղադրյալներից մեկը մահացավ։ 72-ամյաը «հանկարծամահ է եղել» մարտի 6-ին, հաղորդում է Daily Mail-ը։ Տղամարդու մահվան պատճառը չի բացահայտվել, սակայն քննչական մարմինների աղբյուրը հայտնել է, որ նա վերջերս սպառնալիքներ է ստացել այլ հանցագործներից։

600x400

Մարսո Բաում-Գերտներ

«Պարոն Բաում-Գերտները գրավի դիմաց ազատ էր արձակվել ութ տարի առաջ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալվելուց հետո և ապրում էր Փարիզում՝ պարբերաբար ներկայանալով ոստիկանություն։ Նրա անունը դատավարության ժամանակ մեղադրյալների ցուցակում էր», - ասել է աղբյուրը։

Բաում-Գերտները կասկածվում էր գնորդներ գտնելու և Քարդաշյանից գողացված զարդերը վաճառելու մեջ, այդ թվում՝ Քանյե Ուեսթից ստացված հսկայական ադամանդով շքեղ նշանադրության մատանին։

600x400

Հետաքննությունը նաև կարծում էր, որ Մարսոն կապեր ունի աշխարհի տարբեր մաֆիոզ խմբավորումների հետ։ Տղամարդը Փարիզի քրեական աշխարհի առաջատար դեմքերից էր, բազմիցս բանտարկվել էր գողոնված ապրանքներ պահելու, կեղծիքների և կողոպուտի համար։

Հիշենք, որ աստղի վրա հարձակումը տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 3-ին։ Գիշերը Քիմի բնակարանի դուռը թակել են։ Ճակատագրի բերումով նա տանը լիովին մենակ է եղել. թիկնապահը Քորթնիի հետ գնացել էր գիշերային ակումբ։ Դռան ետևում կանգնած մարդիկ Քարդաշյանին ներկայացել են որպես ոստիկաններ։ Իրոք, տեսախցիկների մոնիտորի վրա նա տեսել է համազգեստով տղամարդկանց և իր դռնապանին։ Սակայն, հենց որ աստղը բացել է դուռը, հանցագործները ներխուժել են ներս, տանտիրուհուն գցել գետնին և կապել։ Նույնը արել են նաև դռնապանի հետ, որին պատանդ էին վերցրել։ Եվ որպեսզի գերիները չփորձեին փախչել, նրանց վրա ատրճանակ էին ուղղել։ Ավազակներն արագ դատարկել են զարդատուփերը և անհետացել։

600x400

Քիմ Քարդաշյանի տունը Փարիզում

Քարդաշյանի խոսքերով՝ այդ պահին ինքը շատ է վախեցել, որ հանցագործները կբռնաբարեն ու կսպանեն իրեն։

Աղբյուր՝ LADYNEWS.am

Դիտվել է 5607 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի ամռան սիրային կանխատեսումը. կենդանակերպի որ նշաններին բախտը կժպտա

26.05.2026
2026 թվականի ամառը կբերի հետաքրքիր հանդիպումներ, անսպասելի խոստովանություններ և նախկինների վերադարձ։ Իմացեք, թե ինչ է ձեզ սպասում։

Met Gala-ի 13 լավագույն կերպարները. Իրինա Շեյքը՝ ադամանդներով, Քայլի Ջենները՝ մերկ զգեստով...

07.05.2026
Նյու Յորքում տեղի ունեցավ տարվա գլխավոր նորաձևության միջոցառումը՝ Met Gala-ն։ Այս տարվա թեման «Հագուստի արվեստն» էր։

10 ծաղիկ, որոնք չպետք է նվիրել սիրելիներին

15.04.2026
Ծաղիկները մեզ օգնում են արտահայտել զգացմունքներն ու հույզերը։ Երբեմն դրանք ավելին են ասում, քան խոսքերը։

Ոմանց՝ ամեն ինչ, մյուսներին՝ ոչինչ․ ինչու ցանկությունները չեն իրականանում

14.04.2026
Կան մի քանի կարևոր գործոններ, որոնք ազդում են ձեր ցանկության իրականացման վրա։

Աստղային մատնաչափիկներ․ ամենակարճահասակ հայտնիները

19.03.2026
Բոլոր հայտնիները, ովքեր բարձրակրունկ կոշիկներով քայլում են կարմիր գորգով, էկրանին թոփ մոդելների տեսք ունեն, բայց բազմաթիվ ժամանակակից աստղեր շատ ցածրահասակ են։

Հայտնի և գեղեցիկ. ինչպիսին է ֆուտբոլիստ Մբապեի ընկերուհին

11.03.2026
Ընդամենը մի քանի օր առաջ պարզվեց, որ Կիլիանը սիրավեպ է սկսել իսպանացի հայտնի դերասանուհի Էսթեր Էքսպոսիտոյի հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
05-06-2026 12:25
19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21
Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14
Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12
Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18
63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.06.2026
Դիտվել է 1447 անգամ
02.06.2026
Դիտվել է 755 անգամ
31.05.2026
Դիտվել է 337 անգամ
04.06.2026
Դիտվել է 192 անգամ
05.06.2026
Դիտվել է 125 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster