Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 3-9-ը 2021 թ

03.01.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Խոյ

Սուրբ Ծննդի նախօրեին Խոյերի նվիրական երազանքը կարող է վերջապես իրականանալ։ Այս շաբաթ խորհուրդ չի տրվում լուրջ գործեր սկսել։ Հունվարի 4-ին կամ 5-ին կարգի բերեք ինքներդ ձեզ՝ նոր տարում առաջին անգամ այցելեք գեղեցկության սրահ, թարմացրեք ձեր սանրվածքն ու մազերի գույնը։ Շաբաթվա մնացած մասի համար ոչինչ մի պլանավորեք. ամեն ինչ կարող է չընթանալ այնպես, ինչպես ցանկանում եք:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Ցուլ

Ամանորի այս օրերին դուք կարող եք մի փոքր տխրել։ Հնարավոր են հարազատների և երկրորդ կեսերի հետ հարաբերությունների տհաճ պարզաբանումներ։ Հետաձգեք կարևոր որոշումները և մի այրեք կամուրջները։ Աստղերը խորհուրդ են տալիս արձակուրդներն անցկացնել նոր շրջապատում և տնից հեռու։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Երկվորյակ

Ցանկալի է մի փոքր հեռանալ շրջապատից և թույլ տալ ինքներդ ձեզ ու նրանց ապրել իրենց կյանքով։ Ոչ մեկին խորհուրդ մի տվեք կամ մի կիսվեք ձեր կարծիքով այս կամ այն հարցի վերաբերյալ։ Ոչ ոք դա չի գնահատի։ Ավելի լավ է հոգ տարեք ձեր մասին: Հունվարի 4-ը և 5-ը հիանալի ժամանակ է գեղեցկության արարողոկարգերի համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Խեցգետին

Նոր տարվա սկզբին ձեր կյանքում կտրուկ փոփոխություններ տեսնելու ցանկություն կունենաք։ Գործեք: Դրանց իրականացումը հավանաբար կսկսվի անձնական կյանքից։ Սուրբ Ծննդյան տոներին հակառակ սեռի հետ նոր հարաբերություններ սկսելու մեծ հնարավորություն կա։ Հնարավոր է, որ ընտրյալը լինի մի մարդ, ում հետ վաղուց ծանոթ եք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Առյուծ

Առյուծներին բոլոր առումներով դժվար շաբաթ է սպասվում։ Ժամանակից շուտ մի հանգստացեք, հրաժարվեք ժամանցային միջոցառումներից: Փորձեք փակել բոլոր աշխատանքային հարցերը և լուծել տարաձայնությունները սիրելիների և ամուսնու հետ, որպեսզի առաջիկայում չվերադառնաք դրանց։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Կույս

Ձեզ մոտ ամեն ինչ լավ է: Բարձր տրամադրությունն ու հոգևոր վերելքը կօգնեն հեշտությամբ գլուխ հանել ցանկացած բարդության առաջադրանքներից, որոնք դեռ պետք է լուծեք շաբաթվա սկզբին։ Անցկացրեք ձեր օրինական հանգստյան օրերը զվարճանալու համար: Երեխաների ու սիրելիների հետ շփումը շատ հաճելի հույզեր կպարգևի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Կշեռք

Այս Սուրբ Ծննդյան շաբաթը ձեզ սպասվում են բազմաթիվ անակնկալներ՝ և՛ հաճելի, և՛ ոչ այնքան լավ։ Բայց դուք միանգամայն ունակ եք դրանք օգտագործել ի օգուտ ոչ միայն ձեզ, այլև ձեր սիրելիների։ Աստղերը զգուշացնում են՝ մի՛ ներքաշվեք դրամական արկածների մեջ և վստահեք ձեր մտերիմներին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Կարիճ

Ֆինանսական հարցերում աներևակայելի հաջողություններ կունենաք։ Հնարավոր է աշխատավայրում պարգևատրում ստանաք կամ վիճակախաղով գումար շահեք: Պարզապես ոչ մեկին մի ասեք այս մասին և մի շտապեք գումար ծախսել: Խոշոր գնումների համար ճիշտ ժամանակը չէ։ Հանգստյան օրերն անցկացրեք հին ընկերների հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Աղեղնավոր

Աղեղնավորներն այս շաբաթ այնքան էլ տոնական տրամադրություն չեն ունենա։ Ընտանեկան կյանքի հանգամանքները կպահանջեն, որպեսզի գործեք ռացիոնալ, հավասարակշռված, առանց ավելորդ հույզերի։ Ուրախացե՛ք։ Ամանորին պահած ցանկությունն իրականանալու հիանալի հնարավորություններ ունի։

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Այծեղջյուր

Աստղագուշակներն Այծեղջյուրներին խորհուրդ են տալիս այս շաբաթ հրաժարվել աղմկոտ խնջույքներից։ Այժմ դուք պետք է հնարավորինս շատ ուշադրություն դարձնեք ձեր երեխաներին և ընտանիքին: Նրանցից ոմանք կարող են շտապ օգնության կարիք ունենալ։ Սուրբ Ծնունդը նշեք ձեր ընտանիքի կամ համախոհների հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը. Ջրհոս

Ջրհոսների համար այս շաբաթը հաղթական կլինի ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում։ Միանգամայն հնարավոր են աշխատավարձի բարձրացում և սիրելիի կողմից առասպելական անակնկալ։ Եվ որպեսզի երջանկությունը լիարժեք լինի, Սուրբ Ծնունդին պատրաստեք ոչ պակաս առասպելական անակնկալ ձեր սիրելիի համար:

Շաբաթվա աստղագուշակ՝ հունվարի 3-9-ը․ Ձկներ

Ամանորյա տոներից հետո տնային գործերի մեծ մասը կարող է ընկնել ձեր ուսերին։ Մեծ է հավանականությունը, որ ձեր սիրելիներն ու բարեկամները կարող են կպչուն լինել, և դուք ստիպված կլինեք ուրախացնել նրանց: Դա լիովին ձեր կարողությունների շրջանակում է։ Այս ամանորյա տոներին աստղագուշակները Ձկներին խորհուրդ չեն տալիս գնալ ճամփորդությունների՝ ավելի լավ է դրանք անցկացնել տանը։ Շաբաթվա վերջում ձեր կենդանակերպի նշանին թույլատրվում է ծույլ լինել և ոչինչ չանել։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2590 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 29-ից մայիսի 5-ը 2024 թ․

29.04.2024
Այս շաբաթը շատ նյարդային ու անհարթ է լինելու։ Բայց Արևը կամաց-կամաց կընտելանա Ցուլին հյուրընկալվելիս և մինչև հինգշաբթի կհավասարակշռի հոգսերն ու դժվարությունները, ինչպես նաև հզոր խթան կհանդիսանա բոլոր հարցերում հաջողության հասնելու համար: 

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 22-28-ը 2024 թ․

22.04.2024
Շաբաթվա սկզբին Լուսինը և Արեգակը փոքր-ինչ հակասություն կունենան, իսկ Մերկուրին դեռևս նահանջող է: Սակայն հանգստյան օրերի մոտենալուն զուգահեռ իրավիճակը կհարթվի, և կենդանակերպի նշանների մեծ մասն ավելի ազատ կշնչի։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 15-21-ը 2024 թ․

15.04.2024
Լիալուսնին նախորդող շաբաթը և միաժամանակ Մերկուրիի նահանջի շրջանը, փորձության փուլ է Կենդանակերպի նշանների մեծամասնության համար: Այնուամենայնիվ, ոմանց բախտը կբերի: Ո՞ւմ և ե՞րբ:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 8-14-ը 2024 թ․

08.04.2024
Պարզեք, թե ինչպիսին է լինելու գալիք յոթ օրը, ինչին պատրաստվել, ինչից խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 1-7-ը 2024 թ․

01.04.2024
Պարզեք, թե ինչպիսի՞ն է լինելու հաջորդ յոթ օրը, ինչի՞ն պատրաստվել, ինչի՞ց խուսափել, որպեսզի բաց չթողնեք ոչ մի կարևոր բան։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 25-31-ը 2024 թ․

25.03.2024
Շաբաթը կլինի հաջող, իրադարձություններով հագեցած և հետաքրքիր։ Աստղերը կաջակցեն նրանց, ովքեր իրենց վրա կվերցնեն ինչ-որ նոր բան, նույնիսկ, եթե այդպիսի մարդիկ չունեն կոնկրետ ծրագիր։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
29-04-2024 09:43
Համբույրներն անսպասելի ազդեցություն են ունենում մարդու հոգեկան և ֆիզիկական վիճակի վրա: Ըստ հոգեբանների՝ սիրելիի հետ համբույրը կարող է ուրախության, քնքշության, վստահության, հաճույքի, թռիչքի և էյֆորիայի զգացում տալ, ինչը դրականորեն է ազդում ինքնագնահատականի վրա:
29-04-2024 09:36
Ավիատոմսերի ամրագրման համակարգում սխալի պատճառով 101-ամյա ուղևորուհի Պատրիսիային անընդհատ մանկահասակ երեխայի տեղ են դնում, հայտնում է BBC-ն։ Խնդիրն առաջանում է, քանի որ American Airlines-ի համակարգերը, ըստ երևույթին, չեն կարողանում հաշվել, որ Պատրիսիան ծնվել է ոչ թե 2022-ին, այլ՝ 1922-ին:
29-04-2024 03:47
Ալկոհոլի օգտագործումը, ինչպես նաև ավելորդ քաշը և ֆիզիկական վարժությունների բացակայությունը երիտասարդների շրջանում աղիքի քաղցկեղի նոր դեպքերի ավելացման հիմնական պատճառն են։ Համաճարակաբանները նշում են, որ այն երկրներում, որտեղ մարդիկ վերջին տարիներին նվազեցրել են ալկոհոլի օգտագործումը, օրինակ՝ Իտալիայում և Ֆրանսիայում, աղիների քաղցկեղից մահացությունների թիվը չի ավելանա։ Ըստ նրանց՝ երիտասարդների մոտ աղիքի քաղցկեղի զարգացումը ավելի արագ և ագրեսիվ է, քան տարեց հիվանդների մոտ:
29-04-2024 02:52
Անջելինա Ջոլին վրդովված էր Բրեդ Փիթի խնդրանքից՝ ստորագրել չբացահայտման համաձայնագիր Ֆրանսիայում իրենց գինեգործարանի վերաբերյալ, որը վերջին տարվա ընթացքում դարձել է վեճի հիմնական առարկան: Նա իր նախկին սիրեցյալի պահանջներն անվանել է անհիմն և նույնիսկ վիրավորական։
29-04-2024 02:40
Լիլիթ Հովհաննիսյանն անդրադարձել է իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակի կերպարներից մեկին: Երգչուհին Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում կրում է մարմինը կիպ գրկող վառ հագուստ, որի վրա համապատասխան վայրերում պատկերված է լողազգեստ: Սակայն երգչուհին շտապել է մեկնաբանել շատերի ենթադրությունները՝ նշելով, որ զգեստն, իրականում, թափանցիկ չէ: «Եթե ինչ, շորս թափանցիկ չէ»,-մակագրել է Լիլիթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա»-ն ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում` 8-րդ համարի ներքո: Մրցույթը տեղի կունենա մայիսի 7-ին, 9-ին և 11-ին Շվեդիայի Մալմյոյում:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.04.2024
Դիտվել է 245 անգամ
25.04.2024
Դիտվել է 212 անգամ
26.04.2024
Դիտվել է 186 անգամ
27.04.2024
Դիտվել է 160 անգամ
29.04.2024
Դիտվել է 138 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster