Ջենիֆեր Լոպեսը, Մեգան Ֆոքսը, Մադոննան և այլ աստղեր MTV Video Music Awards 2021-ում
14.09.2021
Սեպտեմբերի 12-ին Նյու Յորքում տեղի ունեցավ MTV Video Music Awards երաժշտական 38-րդ մրցանակաբաշխությունը: Այս տարի որպես վայր ընտրվել էր Բրուքլինի Բարքլայս կենտրոնը: Կարմիր գորգը լի էր խայտաբղետ հանդերձանքներով: Երկրպագուներին հատկապես տպավորոցին Ջենիֆեր Լոպեսի, Մադոննայի և Մեգան Ֆոքսի անկեղծ կերպարները:
Գլխավոր մրցանակին արժանացավ ամերիկացի ռեփեր Lil Nas X-ը: Montero երգի հիման վրա նրա տեսահոլովակը հաղթեց «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում և առանձին մրցանակ ստացավ լավագույն ռեժիսորի համար: Բացի Lil Nas X-ից, գլխավոր մրցանակի համար պայքարեցին ամերիկացի երգչուհի Doja Cat-ը, բրիտանացի երգիչ Էդ Շիրանը, կանադական The Weeknd-ը և այլք:
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը հաղթեց «Տարվա կատարող» անվանակարգում ու այդպիսով հաղթեց Արիանա Գրանդեին, Թեյլոր Սվիֆթին, այլոց:
Միջոցառման հյուրերն էին՝ Փերիս Հիլթոնը, որի հղիության մասին դեռ ավելի վաղ խոսվում էր, Մեգան Ֆոքսը՝ երիտասարդ ընկերոջ հետ, երգչուհի Բիլի Այլիշը, MMA-ի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը՝ կնոջ, երգչուհի Ավրիլ Լավինի հետ, բլոգեր Բելլա Պորչը և այլ աստղեր:

Ջենիֆեր Լոպես

Մադոննա
 Մեգան Ֆոքս
 Ռիտա Օրա
 Բիլի Այլիշ
 Ավրիլ Լավին

Փերիս Հիլթոն

Կամիլա Կաբելո

Սիարա

Աշանտին
 Քորթնի Քարդաշյան և Թրևիս Բարքեր
 Հեյլի Բիբեր
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 5114 անգամ
Читать на русском
|