Նյու Յորքի նորաձևության շաբաթ. Իրինա Շեյքը, Ջիջի Հադիդը, Մեգան Ֆոքսը՝ Moschino-ի ցուցադրությանը
11.09.2021
Նյու Յորքում շարունակվում է նորաձևության շաբաթը, և երեկ Ջերեմի Սքոթը ներկայացրեց իր նոր գարուն/ամառ հավաքածուն՝ Moschino-ի համար: Բեմահարթակ դուրս եկան դիզայների սիրած մոդելները՝ Իրինա Շեյքը, Ջիջի Հադիդը, Ստելլա Մաքսվելը և Վինի Հարլոուն:
Ցուցադրության հյուրերի թվում էին Մեգան Ֆոքսը, Կարեն Էլսոնը և Թոմի Դորֆմանը («Ինչուի 13 պատճառ»-ի աստղը վերջերս հանդես եկավ որպես տրանսգենդեր կին):
Հայտնի է, որ Ջերեմի Սքոթը սիրում է իր հավաքածուներում փոփ մշակույթի տարրերով փորձարկումներ կատարել և ոգեշնչվում է ամենաանսպասելի բաներից: Երևակայությունը դիզայներին չի դավաճանել նաև այս անգամ՝ Սքոթը մեզ բոլորիս տեղափոխեց մանկություն:

Իրինա Շեյք

Ջիջի Հադիդ

Թեյլոր Հիլ

Ստելլա Մաքսվել

Մոդելների հանդերձանքները նման էին մանկական բաժնի կախարդաքով մեծացված իրերի: Վերացական նախշապատկերների փոխարեն՝ Սքոթը օգտագործել էր կենդանիների և մուլտիպլիկացիոն հերոսների գեղեցիկ պատկերներ, իսկ որպես աքսեսուար նա առաջարկեց մանկապարտեզին բնորոշ իրեր՝ չխկչխկան խաղալիքներ, շշեր (վերջինով բեմահարթակ դուրս եկավ առաջին անգամ անցյալ տարի մայրացած Ջիջի Հադիդը):


Իման Համամ

Վինի Հարլոու





Հավաքածուն առանձնացավ նաև կիրառված ուշագրավ տեխնիկայով՝ կարկատաններով. խայտաբղետ կտորների և հավելվածների օգնությամբ Սքոթը ստեղծել էր մանկական կարկատած ծածկոցների պատրանք: Կերպարները լրացվել էին զանգվածեղ պլաստիկ զարդերով և զվարճալի պայուսակներով:


Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 4263 անգամ
Читать на русском
|